Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10811-01.02.2007-ՍԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2005 թվականի հոկտեմբերի 24 ՀՕ-205-Ն, այսուհետ` օրենք) 22-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետում «քարտի պատճենը» բառերը փոխարինել «քարտը կամ տեղեկանք սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին» բառերով:

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետում «քարտի պատճենը» բառերը փոխարինել «քարտը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: