Armenian ARMSCII Armenian
Կ-10811-01.02.2007-ՍԱ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 հոկտեմբերի 2005 թվականի, ՀՕ-2 05-Ն, այսուհետ` օրենք) 22- րդ հոդված ում 1-ին մասի «զ» կետի «քարտի պատճենը» բառերը փոխարինել «քարտը կամ տեղեկանք սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին» բառերով:

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածում 1-ին մասի «զ» կետի «քարտի պատճենը» բառերը փոխարինել «քարտը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք» բառերով:

Հոդված 3 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: