Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ` Օրենսգիրք) 169.8 հոդվածի 3-րդ մասում «սոցիալական ապահովության քարտի համարը» բառերը փոխարինել «սոցիալական ապահովութ՟յան քարտը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքը» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 198 հոդվածի վերնագրում եւ առաջին մասում «համարի» բառը փոխարինել «կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի» բառերով.
Հոդված 3. Օրենսգրքի 198.2 հոդվածի
ա) առաջին եւ երրորդ մասերը «համարը» բառից հետո լրացնել «կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի վերաբերյալ» բառերով.
բ) երկրորդ մասը «նշելով» բառից հետո լրացնել «կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի վերաբերյալ նշում չկատարելով» բառերով.
գ) երրորդ մասը «գործատուի» բառը փոխարինել «քաղաքացու» բառով.
դ) չորրորդ մասը «համարի» բառից հետո լրացնել «կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի» բառերով, իսկ «գործատուի» բառը փոխարինել «պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան պաշտոնատար անձանց» բառերով.
ե) հինգերորդ մասում « սոցիալական ապահովության քարտի համար» բառերը փոխարինել «սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: