Հոդված 1 . Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 1698 -րդ հոդվածում 3-րդ մասի «սոցիալական ապահովության քարտի համարը» բառերը փոխարինել «սոցիալական ապահովության քարտը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքը» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 198-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «համարի» բառը փոխարինել «կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 1982 -րդ հոդվածում`
ա) 1-ին եւ 3-րդ մասերը «համարը» բառից հետո լրացնել «կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի վերաբերյալ» բառերով.
բ) 2-րդ մասը «նշելով» բառից հետո լրացնել «կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի վերաբերյալ նշում չկատարելով» բառերով.
գ) 3-րդ մասի «գործատուի» բառը փոխարինել «քաղաքացու» բառով.
դ) 4-րդ մասը «համարի» բառից հետո լրացնել «կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի» բառերով, իսկ «գործատուի» բառերը փոխարինել «պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան պաշտոնատար անձանց» բառերով.
ե) 5-րդ մասի « սոցիալական ապահովության քարտի համար» բառերը փոխարինել «սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: