Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10821-01.02.2007-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 մայիuի 2000 թվականի, ՀO-60, այuուհետ` Օրենք) 1-ին հոդվածի`

ա) 3-րդ մասի 8-րդ պարբերության «մարմինների» բառից հետո լրացնել «,ինչպես նաեւ Հայաuտանի Հանրապետության տնտեuական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի» բառերը.

բ) 4-րդ մասի «երկակի նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանման վերահuկողության հետ կապված փաuտաթղթերի հավաuտիության,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից օրենքի խախտման փաստերի քննարկման կապակցությամբ ընդունված որոշման հիման վրա ներկայացված փաստաթղթերի ու այլ տեղեկատվության հավաստիության» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Oրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի «-լիցենզավորող պետական մարմինները:» պարբերությունից առաջ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«-Հայաuտանի Հանրապետության տնտեuական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը,»:

ՀՈԴՎԱԾ 3. Oրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի «նախարարության կողմից ըստ անհրաժեշտության» բառերը փոխարինել «նախարարության կամ Հայաuտանի Հանրապետության տնտեuական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ըստ անհրաժեշտության» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակմամբ, որի 10-րդ հոդվածով նախատեսվող լրամշակումը` «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենք ի 19-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ, նպատակ ունի սահմանել վարչական վարույթ հարուցելու կամ իրականացնելու կապակցությամբ հետազոտություն, ստուգում, ուսումնասիրություն եւ (կամ) դիտանցում իրականացնելու` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի լիազորությունները: