ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 մայիuի 2000 թվականի, ՀO-60, այuուհետ` Օրենք) 1-ին հոդվածի`
ա) 3-րդ մասի 8-րդ պարբերության «մարմինների» բառից հետո լրացնել «,ինչպես նաեւ Հայա u տանի Հանրապետության տնտե u ական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի» բառերը.
բ) 4-րդ մասի «երկակի նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանման վերահ u կողության հետ կապված փա u տաթղթերի հավա u տիության,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից օրենքի խախտման փաստերի քննարկման կապակցությամբ ընդունված որոշման հիման վրա ներկայացված փաստաթղթերի ու այլ տեղեկատվության հավաստիության» բառերը:
ՀՈԴՎԱԾ 2. Oրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի «-լիցենզավորող պետական մարմինները:» պարբերությունից առաջ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«-Հայաuտանի Հանրապետության տնտեuական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը,»:
ՀՈԴՎԱԾ 3. Oրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի «նախարարության կողմից ըստ անհրաժեշտության» բառերը փոխարինել «նախարարության կամ Հայաuտանի Հանրապետության տնտեuական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ըստ անհրաժեշտության» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: