Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10833-01.02.2007-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության (4 դեկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-268) օրենքի 9-րդ հոդվածում 6-րդ մասի 1-ին նախադասությունը լրացնել «, ինչպես նաեւ նշանակում է (ընտրում է) գործադիր մարմնի ղեկավար (կամ գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար)» բառերը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից մեկ ամիս հետո: