Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10835-01.02.2007-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության (25 սեպտեմբերի 2001 թվականի, ՀՕ-232) օրենքի 12-րդ հոդվածում 3-րդ մասի «է» ենթակետում «եթե այդ լիազորությունը վերապահված չէ խորհրդին» բառերը փոխարինել «կամ նշանակում է գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից մեկ ամիս հետո: