Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10836-01.02.2007-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Համատիրությունների մասին» Հայաստանի Հանրապետության (7 մայիսի 2002 թվականի, ՀՕ-333) օրենքի 10-րդ հոդվածում 4-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Համատիրության հիմնադրման մասին որոշումը, օրենքով նախատեսված հարցերից բացի, պետք է նշում պարունակի նաեւ կառավարչի կամ կառավարչի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման մասին:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից մեկ ամիս հետո: