Հոդված 1.
«Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 մայիսի 2002 թվականի, ՀՕ-333) 10-րդ հոդվածի 4-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Համատիրության հիմնադրման մասին որոշումը, օրենքով նախատեսված հարցերից բացի, պետք է նշում պարունակի նաեւ կառավարչի կամ կառավարչի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման մասին:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո: