ՀՈԴՎԱԾ 1 . «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության (30 մայիսի 2001թվականի N ՀՕ-193) օրենքի (այսուհետ՝ օրենք) 43-րդ հոդվածում՝
ա) 2-րդ մասի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի՝ «16. Տրանսպորտի բնագավառ» բաժնի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «1. կանոնավոր օդային հաղորդակցություն».
բ) ուժը կորցրած ճանաչել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի՝ «16. Տրանսպորտի բնագավառ» բաժնի 2-րդ կետը:
ՀՈԴՎԱԾ 2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված լիցենզիաները գործում են մինչեւ այդ լիցենզիայում նշված ժամկետի ավարտը:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: