Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001 թվականի, ՀՕ-193) 43-րդ հոդվածի 2-րդ մասում՝
ա) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «16. Տրանսպորտի բնագավառ» բաժնի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. կանոնավոր օդային հաղորդակցություն».
բ) ուժը կորցրած ճանաչել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի՝ «16. Տրանսպորտի բնագավառ» բաժնի 2-րդ կետը:
Հոդված 2. Մինչեւ ս ույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված լիցենզիաները գործում են մինչեւ այդ լիցենզիայում նշված ժամկետի ավարտը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: