Armenian ARMSCII Armenian
Կ-10852-01.02.2007-ՖՎ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածի «15. Տրանսպորտի բնագավառ» կետում՝

ա) 15.1-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«15.1 կանոնավոր օդային հաղորդակցության համար՝ տարեկան բազային տուրքի 15000-պատիկի չափով».

բ) ուժը կորցրած ճանաչել15.2-րդ ենթակետը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: