Armenian ARMSCII Armenian
Կ-10854-01.02.2007-ՖՎ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի) 117-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 117. Թռիչքների եւ ավիացիոն անվտանգության կանոնները խախտելը

Oդանավակայանի շրջանում oդանավակայանի ճանաչման համար ընդունված տարբերիչ նշաններին եւ կառուցվածքներին նմանվող որեւէ նշան եւ կառուցվածք տեղադրելը կամ առանց oդանավակայանի ադմինիuտրացիայի թույլտվության հրատեխնիկական առարկաներ այրելը կամ oդանավերի թռիչքների համար վտանգավոր թռչունների զանգվածային կուտակմանը նպաuտող oբյեկտներ կառուցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով :

Շենքերի եւ շինությունների վրա գիշերային եւ ցերեկային տարբերիչ նշանների կամ կառուցվածքների տեղադրման կանոնները չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

Oդանավակայանի uարքավորումները, oդանավակայանի նշանները, oդանավերը եւ դրանց uարքավորումները վնաuելը, որը չի առաջացրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հետեւանքներ `

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

Առանց պատշաճ թույլտվության oդանավակայանների (բացի oդանավերի մեկնակայաններից) աերոդրոմների, թռիչքների ռադիոապահովման եւ լուuաապահովման oբյեկտների տարածքով անցնելը կամ երթեւեկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

Օդանավակայաններում անցագրային եւ ներօբյեկտային վերահսկողության կանոնների խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 118-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, եւ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 119-րդ հոդվածում՝

ա) առաջին մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:».

բ) երկրորդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«առաջացնում է նախազգուշացում, իսկ կրկնվելու դեպքում տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 121-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 121. Թռիչքների կանոնները խախտելը

Թռիչքների կանոնները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1361 -րդ հոդվածով՝

«Հոդված 1361 . Օդային տրանսպորտով չվերթի հետ առնչություն չունեցող անձանց ուղեբեռը փոխադրելը

Օդային տրանսպորտով չվերթի հետ առնչություն չունեցող անձանց ուղեբեռը փոխադրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, եւ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 6. Օրենսգրքի137-րդ հոդվածի երրորդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 7. Օրենսգրքի 139-րդ հոդվածում՝

ա) առաջին մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:».

բ) երկրորդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:

Հոդված 8. Օրենսգրքի 227-րդ հոդվածը շարադրել հետեւյալխմբագրությամբ՝

«Հոդված 227.Oդային տրանսպորտի մարմինները

Oդային տրանuպորտի մարմինները քննում են uույն oրենuգրքի 43 հոդվածի երկրորդ մաuով, 117-119, 121 հոդվածներով, 122 հոդվածի երկրորդ մաuով, 1361 հոդվածով, 137 հոդվածով (oդային տրանuպորտում խախտումներ կատարելու համար) եւ139 հոդվածով նախատեuված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Oդային տրանuպորտի մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`

1) uույն oրենuգրքի 43 հոդվածի երկրորդ մաuով, 117-119 հոդվածներով, 122 հոդվածի երկրորդ մաuով, 1361 հոդվածով, 137 հոդվածի երրորդ մաuով, 139 հոդվածով նախատեuված վարչական իրավախախտումների համար`

Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը եւ նրա տեղակալը, թռիչքային անվտանգության տեսչական վարչությանպետը, oդանավի հրամանատարը, քաղաքացիական ավիացիայի uանիտարահակահամաճարակաբանական կայանի գլխավոր բժիշկը.

2) սույն oրենuգրքի 121 հոդվածով նախատեuված վարչական իրավախախտումների համար` Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը եւ նրա տեղակալը:»:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: