ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Դատախազությունը
1. Հայաստանի Հանրապետության դատախազությունը (այսուհետ՝ դատախազություն) միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը:
2. Դատախազությունը Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններն իրականացնում է դատախազների միջոցով, սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված կարգով:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության դատախազության մասին օրենսդրությունը
1.Դատախազության լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, իսկ դրանց իրականացման կարգը՝ օրենքով:
2. Դատախազության գործունեության կազմակերպման կարգը` սահմանվում է սույն օրենքով, այլ օրենքներով, դրանց համապատասխան գլխավոր դատախազի կողմից ընդունված ներքին իրավական ակտերով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաեւ այլ իրավական ակտերով:
Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. «Դատախազ»՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, նրա տեղակալները, Երեւան քաղաքի, Երեւան քաղաքի համայնքների, մարզերի դատախազները, կայազորների զինվորական դատախազները, գլխավոր դատախազության ավագ դատախազներն ու դատախազները, գլխավոր դատախազության վարչությունների եւ բաժինների պետերը, գլխավոր դատախազության վարչությունների պետերի տեղակալները, Երեւան քաղաքի, Երեւան քաղաքի համայնքների, մարզերի եւ կայազորների զինվորական դատախազների տեղակալները, զինվորական դատախազի տեղակալները, գլխավոր դատախազության վարչությունների եւ բաժինների կազմում գործող ավագ դատախազներն ու դատախազները, Երեւան քաղաքի, Երեւան քաղաքի համայնքների, մարզերի եւ կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազներն ու դատախազները, զինվորական դատախազության կենտրոնական ստորաբաժանման բաժինների պետերը, զինվորական դատախազության կենտրոնական ստորաբաժանման ավագ դատախազներն ու դատախազները, զինվորական դատախազության կենտրոնական ստորաբաժանման բաժինների կազմում գործող ավագ դատախազներն ու դատախազները:
2.«Դատախազություն»` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, զինվորական դատախազության կենտրոնական ստորաբաժանումը, Երեւան քաղաքի, Երեւան քաղաքի համայնքների, մարզերի դատախազությունները, կայազորների զինվորական դատախազությունները:
Հոդված 4. Դատախազության լիազորությունները
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 103-րդ հոդվածին համապատասխան դատախազությունը օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով`
1) հարուցում է քրեական հետապնդում.
2) հսկողություն է իրականացնում հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ.
3) դատարանում պաշտպանում է մեղադրանքը.
4) պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան.
5) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները եւ որոշումները.
6) հսկողություն է իրականացնում պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:
7)
Հոդված 5. Դատախազության գործունեության հրապարակայնությունը
1. Դատախազությունը հանրությանը տեղեկացնում է իր իրականացրած գործունեության մասին, այնքանով, որքանով դա չի հակասում մարդու եւ քաղաքացու իրավունքներին, ազատություններին եւ օրինական շահերին, ինչպես նաեւ պետական եւ օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքների պահպանությանը:
2.ՀՀ գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովին եւ Հանրապետության Նախագահին ներկայացնում է հաղորդում դատախազության նախորդ տարվա գործունեության մասին:
Հոդված 6. Դատախազի ինքնուրույնությունը եւ նրա գործունեությանը միջամտելու անթույլատրելիությունը
1. Դատախազի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտությունն արգելվում է:
2. Յուրաքանչյուր դատախազ իր լիազորություններն իրականացնելիս ինքնուրույն է որոշումներ ընդունում` հիմնվելով օրենքների եւ ներքին համոզմունքի վրա եւ պատասխանատու է իր ընդունած որոշումների համար:
Հոդված 7. Դատարանը հարգելու պարտականությունը
1. Դատախազն պարտավոր է հարգել դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը եւ մասնավորապես չպետք է իր գործողություններով կասկածի տակ դնի դատական ակտի օրինականությունը, կամ խոչընդոտի դրա կատարմանը, բացառությամբ դատական ակտի բողոքարկման իր իրավունքն իրագործելիս:
ԳԼՈՒԽ 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 8. Դատախազության համակարգը
1. Հայաստանի Հանրապետության դատախազությունը կազմված է`
1) գլխավոր դատախազությունից.
2) Երեւան քաղաքի դատախազությունից.
3) Երեւան քաղաքի Էրեբունի, Նուբարաշեն համայնքների դատախազությունից.
4) Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազությունից.
5) Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների դատախազությունից.
6) Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք համայնքների դատախազությունից.
7) Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազությունից.
8) Երեւան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազությունից.
9) Երեւան քաղաքի Մալաթիա-Uեբաuտիա համայնքի դատախազությունից.
10) Կոտայքի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Հրազդան.
11) Արարատի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Արտաշատ.
12) Արմավիրի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Արմավիր.
13) Արագածոտնի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Աշտարակ.
14) Շիրակի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Գյումրի.
15) Լոռու մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Վանաձոր.
16) Տավուշի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Իջեւան.
17) Գեղարքունիքի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Գավառ.
18) Վայոց ձորի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Եղեգնաձոր.
19) Uյունիքի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Կապան.
20) Հայաuտանի Հանրապետության զինվորական դատախազության կենտրոնական ստորաբաժանումից, կենտրոնը` քաղաք Երեւան.
21) կայազորների զինվորական դատախազություններից` ըuտ զինված ուժերի տեղաբաշխման:
Հոդված 9. Գլխավոր դատախազությունը
1.Գլխավոր դատախազությունը կազմված է վարչություններից եւ բաժիններից:
2.Գլխավոր դատախազության վարչությունները կազմված են վարչության պետից, վարչության պետի տեղակալից, վարչության ավագ դատախազներից եւ դատախազներից: Գլխավոր դատախազության բաժինները կազմված են բաժնի պետից, բաժնի ավագ դատախազներից եւ դատախազներից:
3. Գլխավոր դատախազությունում կազմում գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալների անմիջական ենթակայությամբ գործում են գլխավոր դատախազության ավագ դատախազներ եւ դատախազներ:
4. Գլխավոր դատախազության նստավայրը գտնվում է Երեւան քաղաքում:
Հոդված 10. Գլխավոր դատախազը
1.Գլխավոր դատախազը՝
1) իրականացնում է դատախազության ղեկավարումը
2) սահմանում է դատախազության սահմանադրական լիազորությունների իրականացման բնագավառում քաղաքականությունը եւ ապահովում դրա իրականացման նկատմամբ վերահսկողությունը.
.
3) կատարում է աշխատանքի բաժանում իր տեղակալների միջեւ,
4) հաստատում է գլխավոր դատախազության եւ զինվորական դատախազության կառուցվածքը, սահմանում գլխավոր դատախազության եւ զինվորական դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների լիազորությունների շրջանակը.
5) սահմանում է ՀՀ դատախազության հաստիքների քանակը` օրենքով նախատեսված աշխատավարձի ֆոնդի շրջանակներում.
6) իր իրավասության սահմաններում ընդունում է ներքին եւ անհատական իրավական ակտեր, իսկ օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում՝ նորմատիվ իրավական ակտեր.
7) իրականացնում է «Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի եւ «Դատախազական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության հիմնադրին օրենքով վերապահված լիազորություններ.
8) ստեղծում է գլխավոր դատախազին առընթեր խորհուրդներ եւ հանձնաժողովներ, սահմանում նրանց գործունեության կարգը.
9) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
2.Գլխավոր դատախազն իրավասու է իրականացնել Սահմանադրության 103 հոդվածով նախատեսված լիազորությունները ՀՀ ամբողջ տարածքում:
3.Գլխավոր դատախազը դատախազության վարույթում գտնվող կոնկրետ գործին առնչվող նորմատիվ ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով դիմում է Սահմանադրական դատարան, Սահմանադրական դատարանում մասնակցում է գործի քննությանը կամ լիազորում է այլ անձի.
Հոդված 11. Գլխավոր դատախազի տեղակալը
1. Գլխավոր դատախազի տեղակալը՝
1) համակարգում է գլխավոր դատախազի կողմից իրեն հանձնարարված ոլորտի աշխատանքները.
2) իր իրավասության սահմաններում ընդունում է ներքին եւ անհատական իրավական ակտեր.
3) միջնորդություններ է ներկայացնում դատախազներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
4) Գլխավոր դատախազի ժամանակավոր բացակայության դեպքում, նրա հրամանով փոխարինում է գլխավոր դատախազին.
5) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
2.Գլխավոր դատախազի տեղակալը իրեն հանձնարարված ոլորտի սահմաններում իրականացնում է Սահմանադրության 103 հոդվածով նախատեսված բոլոր լիազորությունները.
Հոդված 12. Գլխավոր դատախազության վարչության (բաժնի) պետը
1.Գլխավոր դատախազության վարչության (բաժնի) պետը՝
1) կազմակերպում է իր ղեկավարած վարչության (բաժնի) աշխատանքները.
2) ապահովում է գլխավոր դատախազի եւ նրա տեղակալների ցուցումների եւ հանձնարարականների կատարումը.
3) առաջարկներ է ներկայացնում ոլորտը համակարգող գլխավոր դատախազի տեղակալին՝ վարչության (բաժնի) աշխատակիցներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
2. Գլխավոր դատախազության վարչության (բաժնի) պետն իր ղեկավարած վարչության գործունեության համար պատասխանատվություն է կրում գլխավոր դատախազի եւ ոլորտը համակարգող նրա տեղակալի առջեւ:
Հոդված 13. Երեւան քաղաքի դատախազությունը
1. Երեւան քաղաքի դատախազությունը Երեւանում ապահովում է Սահմանադրության 103 հոդվածով նախատեսված լիազորությունների իրականացումը Երեւան քաղաքում, այնքանով, որքանով դրանց իրականացումը չի վերապահված զինվորական դատախազությանը: Սահմանադրության 103 հոդվածի 1,2,3, կետերով, ինչպես նաեւ քրեական գործերով Սահմանադրության 103 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները Երեւան քաղաքի դատախազությունը իրականացնում է այն դեպքերում, երբ մինչդատական վարույթը իրականացնում են մինչդատական վարույթ իրականացնող քաղաքային մարմինները:
2. Երեւան քաղաքի դատախազությունը կազմված է Երեւան քաղաքի դատախազից, նրա տեղակալներից, Երեւան քաղաքի դատախազության ավագ դատախազներից եւ դատախազներից:
3.Երեւան քաղաքի դատախազութան նստավայրը գտնվում է Երեւան քաղաքում:
Հոդված 14. Երեւան քաղաքի դատախազը
1.Երեւան քաղաքի դատախազը `
1) ղեկավարում է Երեւան քաղաքի դատախազության աշխատանքները, իրականացնում է Երեւան քաղաքի համայնքների դատախազությունների աշխատանքների ընդհանուր ղեկավարում.
2) իրականացնում է սույն օրենքի 3-րդ գլխում նախատեսված լիազորությունները:
Հոդված 15.Երեւան քաղաքի համայնքի (համայնքների) դատախազությունը
1. Երեւան քաղաքի համայնքի (համայնքների) դատախազությունը համայնքում (համայնքներում) ապահովում է Սահմանադրության 103 հոդվածով նախատեսված լիազորությունների իրականացումը, այնքանով, որքանով դրանց իրականացումի չի վերապահված Երեւան քաղաքի դատախազությանը կամ զինվորական դատախազությանը:
2. Երեւան քաղաքի համայնքի (համայնքների) դատախազությունը կազմված է Երեւան քաղաքի համայնքի (համայնքների) դատախազից, նրա տեղակալից, Երեւան քաղաքի համայնքի (համայնքների) դատախազության ավագ դատախազներից եւ դատախազներից:
3.Երեւան քաղաքի համայնքի (համայնքների) դատախազութան նստավայրը գտնվում է համապատասխան համայնքում (համայնքներից որեւիցէ մեկում):
Հոդված 16. Մարզի դատախազությունը
1. Մարզի դատախազությունը մարզում ապահովում է Սահմանադրության 103 հոդվածով նախատեսված լիազորությունների իրականացումը, մարզում այնքանով, որքանով դրանց իրականացումը չի վերապահված զինվորական դատախազությանը:
2. Մարզի դատախազությունը կազմված է մարզի դատախազից, նրա տեղակալներից, մարզի դատախազության ավագ դատախազներից եւ դատախազներից:
3. Մարզի դատախազութան նստավայրը գտնվում է մարզկենտրոնում: Անհրաժեշտության դեպքում, գլխավոր դատախզի որոշմամբ, մարզի դատախազությունը կարող է ունենալ նաեւ այլ նստավայրեր:
Հոդված 17. Երեւան քաղաքի համայնքի (համայնքների), մարզի դատախազը
1. Երեւան քաղաքի համայնքի (համայնքների), մարզի դատախազը
1) ղեկավարում է համապատասխան դատախազության աշխատանքները.
2) իրականացնում է սույն օրենքի 3-րդ գլխում նախատեսված լիազորությունները:
Հոդված 18. Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազությունը
1.Զինվորական դատախազությունը ապահովում է Սահմանադրության 103 հոդվածով նախատեսված լիազորությունների իրականացումը զինված ուժերում:
2. Զինվորական դատախազությունը կազմված է զինվորական դատախազության կենտրոնական ստորաբաժանումից եւ կայազորների զինվորական դատախազություններից:
Հոդված 19. Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազը
1.Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազը`
1) ղեկավարում եւ համակարգում է զինվորական դատախազության կենտրոնական ստորաբաժանման եւ կայազորների զինվորական դատախազությունները.
2) իրականացնում է սույն օրենքի 3-րդ գլխում նախատեսված լիազորությունները:
2. Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալն է:
Հոդված 20. Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության կենտրոնական ստորաբաժանումը
1. Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության կենտրոնական ստորաբաժանումը կազմված է բաժիններից:
2. Զինվորական դատախազության կենտրոնական ստորաբաժանման կազմում գործում են ՀՀ զինվորական դատախազի տեղակալները, զինվորական դատախազության կենտրոնական ստորաբաժանման բաժինների պետերը, զինվորական դատախազության կենտրոնական ստորաբաժանման ավագ դատախազները եւ դատախազները, զինվորական դատախազության կենտրոնական ստորաբաժանման բաժինների ավագ դատախազները եւ դատախազները:
3. Զինվորական դատախազության կենտրոնական ստորաբաժանման նստավայրը Երեւան քաղաքն է։
Հոդված 21. Կայազորի զինվորական դատախազությունը
1. Կայազորի զինվորական դատախազությունը ապահովում է Սահմանադրության 103 հոդվածով նախատեսված լիազորությունների իրականացումը զինվորական կայազորում:
2. Կայազորի զինվորական դատախազությունը կազմված է կայազորի զինվորական դատախազից, նրա տեղակալից, կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազներից եւ դատախազներից:
3. Կայազորի զինվորական դատախազության նստավայրը որոշում է ՀՀ զինվորական դատախազը ըստ կայազորի տեղաբաշխման:
Հոդված 22. Կայազորի զինվորական դատախազը
1. Կայազորի զինվորական դատախազը`
1) ղեկավարում է կայազորի զինվորական դատախազությունը.
2) իրականացնում է սույն օրենքի 3-րդ գլխում նախատեսված լիազորությունները:
Հոդված 23.Դատախազության կոլեգիան
1. Դատախազության գործունեության կազմակերպման հիմնարար հարցեր քննարկելու համար դատախազությունում, գլխավոր դատախազի նախագահությամբ, գործում է կոլեգիա:
2.Կոլեգիան կազմված է գլխավոր դատախազից եւ 12 անդամներից: Կոլեգիայի անդամներն են՝ գլխավոր դատախազի տեղակալները, գլխավոր դատախազության վարչությունների պետերը, գլխավոր դատախազի հրամանով նշանակվող այլ դատախազներ:
3. Դատախազության կոլեգիայի որոշումները կենսագործվում են գլխավոր դատախազի հրամաններով:
4. Դատախազության կոլեգիայի գործունեության կարգը սահմանում է գլխավոր դատախազը:
Հոդված 24. Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի եւ որակավորման հանձնաժողովները
1. Գլխավոր դատախազին առընթեր գործում են էթիկայի եւ որակավորման հանձնաժողովները:
2. Էթիկայի հանձնաժողովը բաղացած է 7 անդամից, որի մեջ են մտնում ՀՀ գլխավոր դատախազի կողմից նշանակվող գլխավոր դատախազի 1 տեղակալ, 2 դատախազ եւ ՀՀ Նախագահի կողմից 3 տարի ժամկետով նշանակվող 4 իրավաբան այլ անդամ: Էթիկայի հանձնաժողովը ղեկավարում է գլխավոր դատախազի տեղակալը:
3. Որակավորման հանձնաժողովը կազմված է 9 անդամից, որի մեջ մտնում են ՀՀ գլխավոր դատախազի 1 տեղակալ, 4 դատախազ, 4 իրավաբան գիտնական: Հանձնաժողովի անդամներին նշանակում է ՀՀ գլխավոր դատախազը 3 տարի ժամանակով: Որակավորման հանձնաժողովը ղեկավարում է գլխավոր դատախազի տեղակալը:
4. Յուրաքանչյուր դատախազ կարող է լինել միայն մեկ հանձնաժողովի կազմում:
ԳԼՈՒԽ 3
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 25. Քրեական հետապնդում հարուցելը
Քրեական հետապնդման հարուցման կարգն ու հիմքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:
Հոդված 26. Հսկողությունը հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ
1.Հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս դատախազն ինքնուրույն է եւ գործում է առանց վերադաս դատախազի թույլտվության եւ համաձայնության:
2. Հսկողություն իրականացնող դատախազը պատասխանատու է հետաքննության եւ նախաքննության լրիվության, օբյեկտիվության, բազմակողմանիության եւ արդյունավետության համար:
3. Վերադաս դատախազը գործի քննության օրինականությունն ապահովելու նպատակով հսկողություն իրականացնող դատախազին կարող է ցուցումներ տալ: Ցուցումները տրվում են գրավոր: Հսկողություն իրականացնող դատախազը պարտավոր է կատարել վերադաս դատախազի ցուցումը, բացառությամբ այն դեպքերի, երբ համարում է, որ նման ցուցումը անհիմն կամ ապօրինի է: Նման դեպքերում հսկողություն իրականացնող դատախազը պարտավոր է հրաժարվել այն կատարելուց` անհապաղ գրավոր իրազեկելով ցուցում տված վերադաս դատախազին, որն իրավունք ունի անձամբ ստանձնելու հսկողությունը կամ դրա իրականացումը հանձնարարել մեկ այլ դատախազի:
4.Հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը իրավունք ունի որոշում կայացնելու քրեական վարույթ իրականացնող անձին վարույթից հեռացնելու վերաբերյալ, սակայն չի կարող որոշում կայացնել նոր անձ նշանակելու մասին:
5.Հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը կարող է դիմել մինչդատական վարույթ իրականացնող համապատասխան մարմնին մինչդատական վարույթ իրականացնող անձի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու միջնորդությամբ:
6.Միջնորդությունը ուղարկվում է խախտում թույլ տված պաշտոնատար անձի վերադասին, որը պարտավոր է այն ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում սկսել ծառայողական քննությունը:
7. Հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:
Հոդված 27. Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում
1.Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում, որպես կանոն, իրականացնում է տվյալ քրեական գործով հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացրած դատախազը, բացառությամբ, երբ նա օրենքով նախատեսված դեպքերում փոխարինվում է վերադաս դատախազի կողմից: Բացառիկ դեպքերում մեղադրանքը պաշտպանող դատախազի դատավարական լիազորությունների իրականացմանը վերադաս դատախազը իրավունք ունի ներգրավել նաեւ այլ մեղադրողների:
2. Մեղադրանքը պաշտպանող դատախազի մասնակցությունը պարտադիր է առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանում գործի քննությանը, այդ թվում` նախնական լսումներին:
3. Դատարանում մեղադրանք պաշտպանող դատախազը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում պարտավոր է հրաժարվել մեղադրանքից: Դատարանում մեղադրանքից հրաժարվելու դեպքում դատարանը մեղադրանքի այդ մասով կայացնում է արդարացնող դատավճիռ:
4.Եթե առաջին ատյանի դատարանում մեղադրողը գտնում է, որ մեղադրանքը ենթակա է մեղմացման կամ խստացման, քանի որ դատական քննության ժամանակ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չէին մինչդատական վարույթում, դատախազը իրավունք ունի միջնորդություն ներկայացնել դատարանին` արարքը վերաորակելու նպատակով դատական նիստը հետաձգելու վերաբերյալ: Դատարանը դատախազի միջնորդությամբ հետաձգում է նիստը անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու եւ նոր մեղադրանք առաջադրելու համար: Նիստը կարող է հետաձգվել ոչ ավելի քան 1 ամսով, բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու համար ողջամտորեն պահանջվում է ավելի երկար ժամկետ: Ամբաստանյալի կամ նրա պաշտպանի, տուժողի կամ նրա ներկայացուցչի միջնորդությամբ դատարանը պարտավոր է հետաձգել նիստը նոր մեղադրանքին ծանոթանալու համար ժամկետ տրամադրելու նպատակով:
Հոդված 28.Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելը
1. Դատախազի կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է՝
1) քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը
2) վարչական դատավարության կարգով` պետության գույքային եւ ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը
3) քրեական դատավարության կարգով` հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասի հատուցման հայցի հարուցումը:
2.Դատախազը պետական շահերի պաշտպանության հայց հարուցում է միայն եթե՝
1) իր լիազորություններ իրականացնելիս հայտնաբերում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական շահերի խախտման փաստի մասին, ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել, կամ
2) պետական շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որեւէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, կամ
3) դատախազին հայց հարուցելու միջնորդությամբ է դիմել իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, կամ
4) հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված է գույքային վնաս, կամ
5) պետական շահերի պաշտպանության հայցը հարուցվում է այլ երկրների դատարաններում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս տեղի ունեցող արբիտրաժներում, բացառությամբ այն դեպքերի, երբ կառավարությունը լիազորում է այլ մարմնի կամ կազմակերպության:
3. Սույն հոդվածի երկրորդ մասի 1-ին, 2-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված դեպքերում դատախազը պարտավոր է պետական շահերի պաշտպանության հայց հարուցել դատարան:
4. Հայց հարուցելիս դատախազը ունի այն բոլոր իրավունքներն ու պարտականությունները, որոնք դատավարական օրենքով վերապահված են հայցվորին կամ դիմողին:
5. Օրենքով նախատեսված դեպքերում, երբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը պետական շահերի հետ կապված պետք է հանդես գա դատավարությունում որպես պատասխանող, մինչեւ դատական քննության սկիզբը կարող է դիմել դատախազությանը, միջնորդելով որպեսզի դատախազը տվյալ գործով հանդես գա որպես պատասխանողի ներկայացուցիչ:
6.Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հիմքերի առկայության դեպքում նյութեր նախապատրաստելու նպատակով դատախազն իրավունք ունի՝
1) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում եւ պետական ոչ առեւտրային կազմակերպություններում ստուգումներ իրականցնել, պահանջելու իրավական ակտեր, փաստաթղթեր եւ այլ տեղեկություններ.
2) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների պաշտոնատար անձանցից պահանջելու եւ ստանալու բացատրություններ:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված լիազորությունները դատախազն իրականացնում է նաեւ այն դեպքերում, երբ պետական շահերի խախտման փաստի մասին տեղեկատվության աղբյուրը ՀՀ Նախագահն է, ՀՀ կառավարությունը կամ ՀՀ վերահսկիչ պալատը:
8. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված լիազորությունները չպետք է դուրս գան պետական շահերի պաշտպանության հայցի շրջանակներից:
Հոդված 29.Դատարանների վճիռների, դատավճիռների եւ որոշումների բողոքարկումը
1. Գործին մասնակցող դատախազը պարտավոր է բողոքարկել օրինական ուժի մեջ չմտած այն դատական ակտը, որն իր կարծիքով հիմնավոր չէ կամ ապօրինի է:
2.Դատարանների քրեական գործերով օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը կարող են բողոքարկել դատական քննությանը մասնակցած մեղադրող դատախազը կամ վերադաս դատախազը:
3. Դատարանների քաղաքացիական կամ վարչական գործով կայացված օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը կարող են բողոքարկել դատական քննությանը մասնակցած դատախազը կամ վերադաս դատախազը:
4. Բողոքը պաշտպանում է բողոք բերած դատախազը, իսկ եթե բողոք բերել է գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը՝ ապա բողոքը պաշտպանում է ինքը, կամ իր հանձնարարությամբ՝ այլ դատախազ:
5.Քրեական գործերով դատական ակտը քաղաքացիական հայցի մասով դատախազի կողմից կարող է բողոքարկվել եթե այն վերաբերում է պետության գույքային շահերին:
6.Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք կարող են բերել միայն գլխավոր դատախազն ու նրա տեղակալները: Ընդ որում, քաղաքացիական կամ վարչական գործով պետական շահերին վերաբերող օրինական ուժի մեջ մտած դատական ակտը գլխավոր դատախազն ու նրա տեղակալները կարող են բողոքարկել անկախ տվյալ գործի քննությանը դատախազության մասնակցությունից:
7.Դատախազի կողմից բերված բողոքը կարող է հետ վերցնել բողոք բերած դատախազը կամ վերադաս դատախազը:
8. Դատախազն իրավունք ունի դատարանում անարգել ծանոթանալու գործի նյութերին, ստանալու գործի նյութերի պատճենը:
Հոդված 30.Պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողությունը
1. Դատախազը հսկողություն է իրականացնում պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:
2.Սույն հոդվածի իմաստով պատիժ է համարվում քրեական օրենքով նախատեսված որեւէ պատժատեսակ:
3.Սույն հոդվածի իմաստով հարկադրանքի այլ միջոց է համարվում ազատությունից զրկելու այն դեպքերը, որոնք նախատեսված են Սահմանադրության 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րորդից 7-րդ կետերով, ինչպես նաեւ հատուկ ծառայությունների կողմից ֆիզիկական ուժ, հրազեն կամ հատուկ միջոցների գործադրումը:
4. Սույն հոդվածով նախատեսված լիազորություններն իրականացնելիս դատախազն իրավունք ունի`
1) ցանկացած ժամանակ անարգել այցելել այն բոլոր վայրերը, որտեղ պահվում են ազատությունից զրկված անձինք.
2) ծանոթանալ այն փաստաթղթերին, որոնց հիման վրա անձը պատժի է ենթարկվել է կամ ենթարկվել հարկադրանքի այլ միջոցների.
3) ստուգել պատիժները եւ հարկադրանքի այլ միջոցներ կիրառող մարմինների վարչակազմերի պատիժները եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառմանը վերաբերող այն հրամանների, կարգադրությունների եւ որոշումների համապատասխանությունը գործող օրենսդրությանը, որոնք վերաբերվում են դատապարտյալի հիմնական իրավունքներին: Օրենսդրությանը հակասող ակտ հայտնաբերելիս՝ դատախազը միջնորդում է վերանայել այն, իսկ այն դեպքերում, երբ դատախազի կարծիքով հապաղումը կարող է հանգեցնել ծանր հետեւանքների՝ դատախազն իրավունք ունի կասեցնել այդ ակտի գործողությունը եւ միջնորդել վերանայել այն.
4) հարցման ենթարկել պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձանց.
5) անհապաղ ազատել ազատությունից զրկելու վայրերում, ինչպես նաեւ այդ վայրերի տուգանային եւ կարգապահական մեկուսարաններում ապօրինի պահվող անձանց, իսկ եթե անձը ազատությունից զրկվել է իրավական ակտի հիման վրա, դատախազի կարգադրության հիման վրա ակտը կայացրած անձը պարտավոր է անհապաղ վերացնել ազատությունից զրկելու վերաբերյալ իր ակտը
6) պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձանց իրավունքերի եւ ազատությունների խախտման կասկածի դեպքում պաշտոնատար անձանցից պահանջել բացատրություններ նրանց նկատմամբ ձեռնարկված գործողությունների կամ անգործության մասին:
5. Դատախազը մասնակցում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պայմանական վաղաժամկետ ազատումը վերացնելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու, ծանր հիվանդության կամ արտակարգ հանգամանքների հետեւանքով պատժից ազատելու վերաբերյալ միջնորդությունների քննությանը դատարանում:
Հոդված 31.Դատախազական ակտերը
1. Սույն օրենքով եւ դատավարական օրենսգրքերով նախատեսված դեպքերում դատախազն ընդունում է որոշում, արձակում կարգադրություն, ներկայացնում միջնորդագիր, տալիս ցուցում:
ԳԼՈՒԽ 4
ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱԶԱՏՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 32.Դատախազությունում ծառայողական ենթակայությունը
1.Գլխավոր դատախազը վերադաս է բոլոր դատախազների նկատմամբ:
2. Գլխավոր դատախազի տեղակալը վերադաս է բոլոր դատախազների նկատմամբ՝ իր համակարգման ոլորտում:
3.Մարզի դատախազը վերադաս է մարզի դատախազության բոլոր դատախազների նկատմամբ:
4.Երեւան քաղաքի դատախազը վերադաս է Երեւան քաղաքի համայնքների դատախազների, Երեւան քաղաքի եւ Երեւան քաղաքի համայնքների դատա՟խազությունների կազմում գործող դատախազների նկատմամբ:
5. Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազը վերադաս է կայազոր՟ների զինվորական դատախազների, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության կենտրոնական ստորաբաժանման եւ կայազոր՟ների զինվորական դատախազությունների դատախազությունների կազմում գործող դատախազների նկատմամբ:
6. Անմիջականորեն վերադաս դատախազը՝
1) հետեւում է դատախազների աշխատանքային կարգապահության պահպանմանը, խախտում հայտնաբերելիս, անհրաժեշտության դեպքում համապատասխան հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազին,
2) հետեւում է դատախազի օրենքով սահմանված պարտականությունների կատարման օրինականության նկատմամբ, խախտում հայտնաբերելիս ցուցում է տալիս ստորադաս դատախազին, անհրաժեշտության դեպքում համապատասխան հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազին,
3) դատախազի կողմից վարքագծի կանոնագրքի պահանջների խախտում հայտնաբերելիս, անհրաժեշտության դեպքում համապատասխան հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազին,
4) դատախազի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության դեպքում ըստ անհրաժեշտության վերաբաշխում է նրա պարտականությունները այլ դատախազների միջեւ,
5) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
7. Դատախազության գործունեության կազմակերպման հարցերով վերադաս դատախազի կողմից ստորադաս դատախազին տրված կարգադրությունները եւ հանձնարարականները պարտադիր են:
8. Վերադաս դատախազն իրավասու է վերացնել կամ փոփոխել ստորադաս դատախազի ընդունած ակտերը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
9. Վերադաս դատախազը քննարկում եւ լուծում է ստորադաս դատախազի ակտերի եւ գործողությունների (անգործության) դեմ բերված բողոքները:
10. Ստորադաս դատախազը պարտավոր է վերադաս դատախազի պահանջով նրան ներկայացնել իր գործունեության մա՟սին հաշվետվություններ, տեղեկատվություն, իր վարույթում գտնվող գործեր եւ նյութեր:
11.Ստորադաս դատախազը պարտավոր է կատարել վերադաս դատախազի բոլոր օրի՟նա՟կան ցուցումները, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
12.Վերադաս դատախազի կողմից տրված ցուցումների կամ հանձնարարականների հետ համաձայն չլինելու դեպքում դատախազը կարող է դրանք բողոքարկել ցուցում կամ հանձնարարական տված դատախազի վերադասին: Բողոքարկելը չի վերացնում ցուցումի կամ հանձնարարականի կատարման պարտադիր լինելը:
Հոդված 33. Դատախազությունում պաշտոնի նշանակվելու համար ներկայացվող ընդհանուր պահանջները
1.Դատախազ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով`
1) ՀՀ-ում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումն ՀՀ-ում իրականացվել է օրենքով սահմանված կարգով.
2) տիրապետում է հայերենին:
Հոդված 34. Դատախազության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունե՟ցող անձը
1.Դատախազությունում պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, ով՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գոր՟ծու՟նակ.
2) դատապարտվել է հանցագործության համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից.
3) ունի դատախազի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն.
4) չի անցել պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ այն անձանց, ովքեր ազատվել են նման ծառայությունից օրենքով նախատեսված կարգով ու հիմքով.
5) ում նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված ֆիզիկական արատների եւ հիվանդությունների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը:
Հոդված 35.Դատախազների թեկնածությունների ցուցակի կազմումը
1.Դատախազների թեկնածությունների ցուցակը համալրվում է դատախազության որակավորման հանձնաժողովի կողմից տարին մեկ անգամ` որպես կանոն յուրաքանչյուր տարվա հունվար ամսին, գլխավոր դատախազի կողմից սահմանված կարգով անցկացվող բաց մրցույթի միջոցով: Գլխավոր դատախազի հանձնարարությամբ, դատախազների թեկնածությունների ցուցակում լրացումներ կատարելու համար, տարվա ընթացքում կարող է անցկացվել հավակնորդների լրացուցիչ ստուգում:
2.Որակավորման հանձնաժողովը դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով հայտերի ընդունմանը մասին առնվազն մեկ ամիս առաջ հրապարակում է հայտարարություն:
3. Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձը պարտավոր է ներկայացնել.
1) անձը հաստատող փաստաթուղթ,
2) հավակնորդի մոտ բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ,
3) հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները)
4) արական սեռի հավակնորդները՝ պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ.
5) դատախազի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների եւ հիվանդությունների բացակայության մասին կառավարության կողմից սահմանված կարգով տրված փաստաթուղթ:
4.Հայտատուն իրավունք ունի ներկայացնել նաեւ երաշխավորագիր-նամակներ:
5.Հայտերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ օրենքով նախատեսված պահանջներին չբավարարող հայտերի ընդունումը մերժվում է եւ դրանք ենթակա են վերադարձման որակավորման հանձնաժողովի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Որակավորման հանձնաժողովի` հայտի ընդունումը մերժվելու մասին որոշումը հայտատուն կարող է դատական կարգով բողոքարկել մերժումը ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում: Դատարանը գործը քննում եւ լուծում է այն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում:
6. Որակավորման հանձնաժողովի կողմից հայտի ընդունման մերժումը դատական կարգով բողոքարկելը չի կասեցնում հայտերի ընդունման եւ դատախազների թեկնածությունների ցուցակի կազմման սույն օրենքով նախատեսված ընթացակարգը: Որակավորման հանձնաժողովի` հայտի ընդունման մերժումը դատարանի կողմից անօրինական ճանաչելու դեպքում հայտատուի հայտը սույն հոդվածով սահմանված ենթակա է քննարկմaն որակավորման հանձնաժողովի կողմից:
7.Որակավորման հանձնաժողովը ստուգում է հայտատուի մասնագիտական պատրաստվածությունը, գործնական ունակությունները եւ բարոյական հատկանիշները, ինչպես նաեւ նրա կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը օրենքով նախատեսված այլ պահանջներին:
8. Այն հայտատուների թեկնածությունները, որոնց վերաբերյալ որակավորման հանձնաժողովը տալիս է դրական եզրակացություն, ներկայացվում են գլխավոր դատախազին, որն իր համար ընդունելի թեկնածուներին ընդգրկվում է դատախազների թեկնածությունների ցուցակում:
9.Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը գլխավոր դատախազի սահմանած կարգով դատախազության դպրոցում ուսումնառության ծրագիր է անցնում եւ հանձնում որակա՟վոր՟ման քննություն: Որակավորման քննություն չհանձնած անձը հանվում է դատախազների թեկնածությունների ցուցակում ցուցակից:
10. Անձն ազատվում է ուսումնառության դասընթացներից եւ որակավորման քննություն հանձնելուց, եթե`
1) ունի դատախազի, դատավորի, քննիչի պաշտոնում կամ փաստաբանի 3 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ, եթե չի անցել այդ պաշտոնը թողնելուց հետո 5 տարի.
2) իրավաբանական գիտությունների դոկտոր է.
3) իրավաբանական գիտությունների թեկնածու է, եւ ունի իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի 5 տարվա ստաժ:
11.Դատախազության դպրոցում ուսումնառությունից ազատված անձի միջնորդությամբ որակավորման հանձնաժողովը կարող է քննության առնել հայտատուին միաժանակ դատախազների թեկնածությունների եւ ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկելու հարցը:
Հոդված 36. Դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակը
1. Դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակը ձեւավորվում է որակավորման հանձնաժողովի կողմից`
1) դատախազների հերթական ատեստացիայի ժամանակ,
2) արտահերթ կարգով` երբ գլխավոր դատախազը կամ նրա տեղակալները առաջարկություն են ներկայացնում որակավորման հանձնաժողովին` դատախազի նկատմամբ որպես խրախուսում նրան առաջխաղացման ցուցակում ընդգրկելու վերաբերյալ` ներկայացնելով համապատասխան գնահատագիր: Դատախազը ընդգրկվում է դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում որակավորման հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում:
3) բացառիկ դեպքերում, երբ որակավորման հանձնաժողովը որոշում է կայացնում դատախազության դպրոցում ուսումնառությունից ազատված անձին միաժանակ դատախազների թեկնածությունների եւ ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկելու վերաբերյալ:
Հոդված 37.Դատախազությունում պաշտոնի նշանակելը
1. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին` Հանրապետության Նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը` Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով եւ 103-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված կարգով: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը պաշտոնավարում է 6 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ:
2. Գլխավոր դատախազի տեղակալներին` գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության Նախագահը, Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված կարգով:
3.Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում կարող է նշանակվել այն անձը, ով ունի դատավորի, դատախազի, փաստաբանի, քննիչի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի առնվազն հինգ տարվա ստաժ կամ իրավաբանի մասնագիտությամբ այլ աշխատանքի առնվազն տաս տարվա ստաժ:
4. Գլխավոր դատախազության դատախազներին, գլխավոր դատախազության վարչությունների եւ բաժինների կազմում գործող դատախազներին, Երեւան քաղաքի, Երեւան քաղաքի համայնքների, մարզերի եւ կայազորների զինվորական դատախազությունների դատախազներին, զինվորական դատախազության կենտրոնական ստորաբաժանման դատախազներին, զինվորական դատախազության կենտրոնական ստորաբաժանման բաժինների կազմում գործող դատախազներին պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված այն անձանց թվից, որոնք ավարտելով ուսումնառությունը դատախազական դպրոցում հաջողությամբ հանձնել են որակավորման քննությունը, կամ 35 հոդվածի 10-րդ մասիհիման վրա ազատված են եղել դատախազական դպրոցում ուսումնառությունից: Պաշտոնի նշանակվելու դեպքում անձը հանվում է դատախազների թեկնածությունների ցուցակից:
5. Գլխավոր դատախազության ավագ դատախազներին, գլխավոր դատախազության բաժինների պետերին, գլխավոր դատախազության վարչությունների պետերի տեղակալներին, Երեւան քաղաքի, Երեւան քաղաքի համայնքների, մարզերի եւ կայազորների զինվորական դատախազների տեղակալներին, զինվորական դատախազի տեղակալներին, գլխավոր դատախազության վարչությունների եւ բաժինների կազմում գործող ավագ դատախազներին, Երեւան քաղաքի, Երեւան քաղաքի համայնքների, մարզերի եւ կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազներին, զինվորական դատախազության կենտրոնական ստորաբաժանման բաժինների պետերին, զինվորական դատախազության կենտրոնական ստորաբաժանման ավագ դատախազներին, զինվորական դատախազության կենտրոնական ստորաբաժանման բաժինների կազմում գործող ավագ դատախազներին պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը դատախազների առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց թվից: Պաշտոնի նշանակվելու դեպքում անձը հանվում է դատախազների առաջխաղացման ցուցակից:
6. Երեւան քաղաքի, Երեւան քաղաքի համայնքների, մարզերի դատախազներին, կայազորների զինվորական դատախազներին, գլխավոր դատախազության վարչությունների պետերին պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը դատախազների առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց թվից, եթե որակավորման հանձնաժողովը ` դրական եզրակացություն է տալիս այդ անձին համապատասխան պաշտոնում նշանակելու համար: Պաշտոնի նշանակվելու դեպքում անձը հանվում է դատախազների առաջխաղացման ցուցակից:
Հոդված 38.Դատախազության դասային աստիճանները
1. Դատախազությունում սահմանվում են հետեւյալ դասային աստիճանները.
1) արդարադատության պետական խորհրդական,
2) արդարադատության առաջին դասի պետական խորհրդական,
3) արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական,
4) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական,
5) արդարադատության առաջին դասի խորհրդական,
6) արդարադատության երկրորդ դասի խորհրդական,
7) արդարադատության երրորդ դասի խորհրդական,
8) առաջին դասի խորհրդական,
9) երկրորդ դասի խորհրդական,
10) երրորդ դասի խորհրդական:
2. Արդարադատության պետական խորհրդականի, արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանները բարձրագույն դասային աստիճաններ են, որոնք շնորհվում են Հանրապետության Նախագահի կողմից:
3. Դատախազության մյուս դասային աստիճանները շնորհում է գլխավոր դատախազը:
4. Գլխավոր դատախազին եւ գլխավոր դատախազի տեղակալներին դասային աստիճանները շնորհվում են զբաղեց՟րած պաշտոնի համար նախատեսված առավելագույն դասային աստիճանի սահմաններում: Դատախազության մյուս պաշտոններում ծառայողներին դասային աստիճանները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեց՟րած պաշտոնի համար նախատեսված առավելագույն դասային աստիճանի սահմաններում, նախորդ դասային աստիճանում ծառայության սահմանված ժամկետը լրանալուց հետո, բացառությամբ սույն օրենքով նախա՟տես՟ված դեպքերի:
5.Դատախազության դասային աստիճանները շնորհվում են անհատական կարգով՝ ցմահ:
Հոդված 39.Դատախազության պաշտոններին համապատասխանող դասային աստիճանները
1. Գլխավոր դատախազի պաշտոնին համապատասխանող բարձրագույն դասային աստիճանը Հայաստանի Հանրա՟պե՟տության արդարադատության պետական խորհրդականի դասային աստիճանն է:
2. Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին հա՟մա՟պա՟տաս՟խա՟նող դա՟սա՟յին աստի՟ճանի վերին սահմանն ար՟դա՟րադատության առա՟ջին դա՟սի պետական խորհրդակա՟նի դասային աստիճանն է:
3.Գլխավոր դատախազության վարչության պետի, Երեւան քաղաքի դատախազի, Հայաստանի Հանրապետու՟թյան զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին համա՟պա՟տաս՟խա՟նող դա՟սա՟յին աս՟տի՟ճա՟ն՟ի վերին սահմանն արդարադատության երկրորդ դա՟սի պետական խոր՟հր՟դա՟կա՟նի դա՟սա՟յին աստիճանն է:
4.Մարզի, Երեւան քաղաքի համայնքների դատախազի, կա՟յա՟զորի զինվորական դատախազի, գլխավոր դատախազության վարչության պետի տեղակալի, գլխավոր դատախազության բաժնի պետի, գլխավոր դատախազության ավագ դատախազի, Երեւան քաղաքի դատա՟խազի տեղակալի պաշտոններին համապատասխանող դատախազու՟թյան դասային աստիճանների վերին սահմանը ար՟դա՟րադատության երրորդ դա՟սի պե՟տա՟կան խոր՟հր՟դա՟կանի դասային աստիճանն է:
5. Գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաեւ բաժնի ավագ դատախազի եւ դատախազի, Հայաստանի Հանրապետության զինվորա՟կան դատախազության բաժնի պետի, ավագ դատախազի, մարզի, Երեւան քաղաքի համայնքների, կայա՟զորի զինվորական դատախազի տեղակալի, գլխավոր դատախազության դատախազի պաշտոններին համապա՟տաս՟խանող դատա՟խա՟՟զու՟թյան դասային աստիճանների վերին սահմանը արդարադատության առաջին դասի խորհրդականի դա՟սա՟յին աս՟տիճանն է:
6.Երեւան քաղաքի դատախազության ավագ դատախազի եւ դատախազի, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության ավագ դատախազի եւ դատախազի, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության բաժնի դատա՟խա՟զի, մարզի, Երեւան քաղաքի համայնքների, կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոններին համապատասխա՟նող դատա՟խազու՟թյան դասային աստի՟ճան՟ների վերին սահմանն արդարադատության երկ՟րորդ դասի խոր՟հրդականի դասային աստիճանն է:
7.Մարզի, Երեւան քաղաքի համայնքների դատախազության դատախազի, կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոններին համապատաս՟խա՟նող դատա՟խազու՟թյան դասային աստիճան՟ների վերին սահմանն արդարադատության երրորդ դասի խոր՟հրդականի դասային աստի՟ճանն է:
Հոդված 40. Դատախազության դասային աստիճանների շնորհման ժամկետները
1. Երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը սկզբնական դասային աստիճան է եւ շնորհվում է դատախազությունում պաշտոնի նշանակվելուց:
2.Սույն oրենքով uահմանված կարգով հերթական դասային աստիճանների շնորհման համար uահմանվում են ծառայության հետեւյալ ժամկետները.
1) երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար՝ 2 տարի,
2) երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` 3 տարի,
3) առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` 3 տարի,
4) արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` 4 տարի,
5) արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար 5 տարի ,
3. Առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար բարձրագույն դասային աստիճանի շնորհման համար ծառայության ժամկետ չի uահմանվում:
4. Դատախազության նախորդ դասային աստիճանը կրելու նվազագույն ժամկետը հաշ՟՟վարկ՟վում է այդ դասային աստիճանի շնորհման իրավական ակտի ստորագրման հաջորդ օրվանից:
5. Ատեստավորումը սույն օրենքով սահմանված կարգով հետաձգվելու եւ վերապատրաստման գործուղվելու, կարգապահական տույժ ունենալու, դատախազի լիազորությունները կասեցնելու կամ դատախազի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցված լինելու դեպքերում դատախազության ծառայողների հերթական դա՟սային աստիճանի շնորհումը հետաձգվում է մինչեւ նշված խոչընդոտների վերանալը:
Հոդված 41. Դատախազի երդումը
1.Դատախազի պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձն իր պաշ՟տոնն ստանձ՟նում է դատախազության կոլեգիայի նիստում հանդիսավոր պայմաններում տրված հետեւյալ երդմամբ.
«ծառայողական լիազորություններս իրականացնելիս երդվում եմ անշեղորեն ղեկավարվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգն ու անվտանգությունը, իմ գործունեությամբ ամրապնդել օրինականությունը,բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատախազության աշխատակցի կոչումն ու բարի համբավը»:
2.Դատախազի երդում տալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը:
Հոդված 42. Դատախազի իրավունքները
1. Դատախազի իրավունքներն են՝
1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքներն ու պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.
2) իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատագրերին եւ այլ փաստաթղթերին ծանոթանալը եւ բացատրություններ ներկայացնելը.
3) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ եւ նյութեր ստանալը.
4) իր իրավասության սահմաններում հարցեր քննարկելը եւ որոշումներ ընդունելը.
5) սահմանված կարգով եւ դեպքերում ծառայողական քննություն անցկացնել պահանջելը.
6) օրենքով նախատեսված վարձատրություն, հավելավճարներ եւ այլ վճարներ ստանալը.
7) սոցիալական պաշտպանությունը եւ ապահովությունը.
8) իրավական պաշտպանությունը.
9) սահմանված կարգով ծառայողական առաջխաղացումը եւ դասային աստիճանի բաձրացումը.
10) սահմանված կարգերով եւ դեպքերում պետական բյուջեի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերա՟՟պատ՟րաստվելը.
11) դատախազության գործունեության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:
2. Դատախազը կարող է բողոքարկել իր իրավունքները սահմանափակող իրավական ակտերն ու գործողությունները (անգործությունը):
3.Դատախազն ունի օրենքով եւ այլ իրավական ակ՟տե՟րով նախատեսված այլ իրավունքներ:
Հոդված 43.Դատախազի պարտականությունները
1.Դատախազի հիմնական պարտականություններն են՝
1) Հայաստանի Հան՟րա՟պե՟տու՟՟թյան Սահմանադրության, օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.
2) մաս՟նագիտական որակավորումը եւ գործնական հմտություններն ապահովելը.
3) մարդու եւ քաղաքացու իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունն ապահովելը.
4) սահմանված կարգով ու ժամկետներում առաջարկություններ, դիմումներ եւ բողոքներ քննության առնելը եւ դրանց ընթացք տալը.
5) ծառայողական կարգապահությունը պահպանելը.
6) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտ՟նիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում` պաշտոնավարումը դադարեցնելուց հետո.
7) օրենքով սահմանված կարգով եկամուտների հայտարարագիր ներկայացնելը.
8) դատա՟խազի մասնագի՟տական վարքագծի կանոն՟ները պահպանելը:
2. Դատախազն ունի օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված նաեւ այլ պարտականություն՟ներ:
Հոդված 44.Դատախազի նկատմամբ կիրառվող սահմա՟նա՟փակում՟ները
1. Դատախազը չի կարող զբաղեցնել իր պարտականությունների հետ չկապված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, պաշտոն առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:
2.Դատախազին գիտական, մանկավարժական եւ uտեղծագործական աշխատանքի համար վճարումը չի կարող գերազանցել ողջամիտ չափը, այսինքն այն չափը, որին նույնպիսի գործունեության համար համանման որակներ ունեցող, բայց դատախազ չհանդիսացող անձը կարող էր հավակնել:
3.Դատախազն իրավունք չունի լինել անհատ ձեռնարկատեր:
4.Դատախազն իրավունք չունի լինել տնտեuական ընկերությունների մաuնակից կամ վuտահության վրա հիմնված ընկերակցության ավանդատու, եթե բացի ընկերության ընդհանուր ժողովին մասնակցելուց դատախազը ներգրավվում է նաեւ այդ կազմակերպության կարգադրիչ կամ կառավարման այլ գործառույթների իրականացմանը:
5.Դատախազն իրավունք չունի.
1) լինել երրորդ անձանց ներկայացուցիչ, բացառությամբ այն դեպքերի, երբ նա ներկայացնում է իր ընտանիքի անդամներին կամ իր խնամակալության (հոգաբարձության) ներքո գտնվող անձանց.
2) լինել կուսակցության անդամ, իրականացնել պետական ծառայողների քաղաքական զսպվածության սկզբունքի խախտումներ, իր պաշտոնեական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզել, ինչպես նաեւ իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնել,
3) հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.
4) ոչ ծառայողական նպատակներով օգտագործել նյութատեխնիկական, ֆինանսական եւ տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը եւ ծառայողական տեղեկատվությունը.
5) ծառայողական պարտականությունների կատարման համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
6.Դատախազին արգելվում է համատեղ աշխատել մերձավոր ազգակ՟ցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայ՟ր, քույր, ամուս՟նու ծնող, ամուսնու զավակ՟, ամուսնու եղբայր եւ ամուսնու քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապ՟՟՟ված է միմ՟յանց նկատ՟մամբ անմիջական ենթա՟կա՟յու՟թյան կամ վերահսկողության հետ:
Հոդված 45.Դատախազի իրավական պաշտպանությունը
1.Դատախազն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է եւ ենթարկվում է միայն օրենքին։
2. Դատախազը չի կարող ազատվել զբաղեցրած պաշտոնից, բացառությամբ Սահմանադրությամբ եւ սույն օրենքով նախատեսված դեպքերի եւ կարգով։
3. Դատախազի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտներ ստեղծելը, նրա գործունեության կապակցությամբ նրան վի՟՟րավորելը, նրա եւ նրա ընտանիքի անդամների կյանքի, առողջության կամ գույ՟՟քի նկատմամբ ոտնձգություն գործադրելը կամ դրա սպառնալիքն առաջացնում են օրեն՟քով նախատեսված պատասխանատվություն։
4.Դատախազին չի թույլատրվում բերման ենթարկել առանց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի համաձայնության։
5. Դատախազի նկատմամբ քրեական հետապնդում հարուցում է գլխավոր դատախազը։
Հոդված 46.Դատախազի խրախուսման միջոցները
1.Ծառայողական պարտականու՟թյուննե՟րը պատշաճ կա՟տարելու, աշխատանքային հաջողությունների եւ այլ վաստակի հա՟մար դատախազի նկատմամբ կարող են կի՟րառվել խրախուսման հետեւյալ միջոցները.
1) շնորհակալություն.
2) դրամական պարգեւ կամ հուշանվերով պարգեւատրում.
3) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում 10 օրով.
4) «Դատախազության պատվավոր աշխատող» կոչման շնորհում եւ համապատասխան կրծքանշանով պարգեւատրում.
5) արտահերթ դասային աստիճանի շնորհում,
6) սույն օրենքի Հոդված 39-ով նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճան բարձր դասային աստիճանի շնորհում: Դատախազի խրախուսման համար կարող է կի՟րառ՟վել նաեւ նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը։
2. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված խրախուսանքը դատախազի նկատմամբ կարող է կիրառվել ծառայության ամբողջ ընթացքում մեկ անգամ:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 1), 2), 3) 4), եւ 5)-րդ կետերով նախատեսված խրախուսման միջոցները կարող է կիրառել գլխավոր դատախազը:
4.Սույն հոդվածի 6)-րդ կետով նախատեսված խրախուսման միջոցը, կիրառում է նման դասային աստիճան շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
5. Խրախուսման ներկայացնելու կարգը սահմանում է գլխավոր դատախազը:
Հոդված 47.Դատախազի կարգապահական պատասխանատվության հիմքերը
1.Դատախազը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատ՟վության հետեւյալ դեպքերում`
1) ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու.
2) իր լիազորությունները իրականացնելիս օրենքը կոպիտ կամ պարբերաբար խախ՟տելու.
3) դատախազի վարքագծի կանոնագրքի պահանջների էական խախտումների.
4) սույն օրենքի 45-րդ եւ 46-րդ հոդվածների պահանջները չկատարելու
5) աշխատանքային կարգապահության կանոնները խախտելու:
Հոդված 48. Կարգապահական տույժերը
1.Կարգապահական զանցանքի ծանրությունից ելնելով դատախազի նկատմամբ կարող են կիրառվել հե՟տեւ՟՟յալ կար՟գա՟պա՟հա՟կան տույժերը.
1) դիտողություն.
2) նկատողություն.
3) խիստ նկատողություն.
4) դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով.
5) պաշտոնի իջեցում.
6) պաշտոնից ազատում:
2.Գլխավոր դատախազը՝ էթիկայի հանձնաժողովի համապատասխան եզրակացության հիման վրա, սույն հոդվածով նախատեսված կարգապահական տույժերը կիրառում է այն դատախազների նկատմամբ, որոնք նշանակվել են իր կողմից:
3.Սույն հոդվածի 1-ին մասի 1)-ին եւ 2)-րդ կետերով նախատեսված տույժերը կարող է կիրառել նաեւ վերադաս դատախազը:
4.Գլխավոր դատախազի տեղակալների նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասի 4)-րդ 5)-րդ եւ 6)-րդ կետերով նախատեսված տույժերը կիրառում է ՀՀ Նախագահը` գլխավոր դատախազի ներկայացմամբ:
Հոդված 49.Դատախազին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը
1.Կարգապահական խախտման փաստի առթիվ գլխավոր դատախազի կողմից դատա՟խազի նկատմամբ հա՟րուցվում է կարգապահական վարույթ:
2. Դատախազի նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնելու կարգը սահմանում է գլխավոր դատախազը:
3.Դատախազն իրավունք ունի բացատրություն տալ իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի առնչությամբ:
4.Կարգապահական վարույթը հարուցվում է կար՟գա՟պա՟հական խախտ՟ում հայտնաբե՟րելու օրվանից 30-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան 12 ամիս այն կատարելու օրվանից:
5.Կարգապահական վարույթի տեւողությունը չի կարող 3 շաբաթից ավելի լինել, բացառությամբ դատախազի բացակայության դեպքերի: Այդ դեպքերում կարգապահական վարույթի տեւողությունը կարող է երկարացվել դատախզի բացակայության ժամանակահատվածով:
6. Կարգապահական վարույթի ավարտից հետո մեկշաբաթյա ժամկետում գլխավոր դատախազը հարցը ներկայացնում է էթիկայի հանձնաժողովի քննարկմանը: Էթիկայի հանձնաժողովը, կարգապահական խախտման հետ կապված հարցը քննելիս, քվեարկությամբ որոշում է կարգապահական խախտման փաստի առկայությունը, կատարված խախտման մեջ դատախազի մեղավորության հարցը, իսկ գլխավոր դատախազի կողմից նման հարցադրման առկայության դեպքում՝ նաեւ տվյալ իրավիճակում «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու հնարավորության հարցը:
7.Էթիկայի հանձնաժողովի համապատասխան եզրակացության հիման վրա եռօրյա ժամկետում գլխավոր դատախազը ընտրում է կարգապահական տույժը: Կարգապահական տույժի մասին դատախազին հաղորդվում է ոչ ուշ, քան կար՟գա՟պահական տույժ նշանակելուց հետո եռօրյա ժամ՟կե՟տում:
8. Մեկ կարգապահական վարույթի շրջանակներում, անգամ եթե նույն դատախազը կատարել է մի քանի կարգապահական խախտումներ, դատախազի նկատմամբ կարող է նշանակվել միայն մեկ կար՟գա՟պահական տույժ:
9.Եթե դատախազը կարգապահական տույժ նշանակելու օրվա՟նից մեկ տար՟վա ըն՟թացքում նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է տույժ չունեցող:
10.Դատախազն իրավունք ունի իր նկատմամբ նշանակված կարգապա՟հական տույժը օրենքով սահմանված կարգով բողոքարկել դատարան:
Հոդված 50.Դատախազի լիազորությունները կասեցնելը
1.Դատախազի լիազորությունները կասեցվում են հետեւյալ դեպքերում`
1) դատախազի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելու` մինչեւ հա՟մա՟պատասխան վերջնական որոշման ընդունումը.
2) անվայել այնպիսի արարք կատարելու, որը կարող է հիմք հանդիսանալ պաշտոնից ազատելու համար` մինչեւ տվյալ հիմքով հարուցված կարգապահական վարույթով վերջնական որոշման ընդունումը:
2.Սույն օրենքի Հոդված 39-ի 3-7-րդ մասերով նախատեսված դատախազների լիազորությունները կասեցվում են գլխավոր դատախազի հրամանով: Դատախազի լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրա աշխատավարձը պահպանվում է:
Հոդված 51.Դատախազին պաշտոնից ազատելը
1.Դատախազին պաշտոնից ազատելու հիմք են`
1) անձնական դիմումը.
2) դատախազի պաշտոն զբաղեցնելու առա՟վե՟լագույն տարիքը` 65 տարին, լրա՟նալը.
3) նրա նկատմամբ կայացված դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատա՟վճռի առկայությունը.
4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցումը.
5) հաստիքի կրճատումը.
6) դատախազության այլ ստորաբաժանում փոխադրվելուց հրաժարվելը` դատախազության այն ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, որտեղ նա աշխատել է.
7) դատական կարգով անգործունակ, սահմանափակ գոր՟ծու՟նակ կամ անհայտ բացակայող ճա՟նաչ՟վելը.
8) դատախազի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելը ոչ արդարացնող հիմքերով:
9) սույն օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով կառավարության կողմից հաստատված հիվանդություններից որեւէ մեկով հիվանդանալը.
2. Դատախազին պաշտոնից ազատելու հիմք կարող է հանդիսանալ նաեւ`
1) դատախազին պաշտոնի նշանակելու՝ սույն օրենքով սահ՟ման՟ված կարգը խախտելը.
2) սույն օրենքի Հոդված 43-ով եւ Հոդված 44-ի 1-ին մասով նա՟խա՟տես՟ված պահանջները չպահ՟՟պանելը.
3) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով մեկ տարվա ընթացքում ավե՟՟՟լի քան վեց ամիս անընդմեջ աշխատանքի չներկայանալը.
4) եկամուտների հայտարարագիր չներկայացնելը կամ սխալ ներկայացնելը:
3.Սույն հոդվածի առաջին մասի 5-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված դեպքերում դատախազները ընդգրկվում են դատախազների ռեզերվում: Այդ դեպքում առաջին 3 ամսում նրանց աշխատավարձը պահպանվում է:
Հոդված 52. Գլխավոր դատախազի լիազորությունները դադարեցումը
1. Գլխավոր դատախազի լիազորությունները համարվում են դադարած, երբ`
1) լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը, կամ
2) պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել, կամ
3) դադարեցվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը:
երբ`
1) նա հիվանդացել է ծանր հիվանդությամբ, որը տեւական ժամանակահատվածով խոչընդոտում է կամ խոչընդոտելու է իր պրտականությունների կատարմանը,
2) իր պարտականությունները չի կատարում պատշաճ,
3) դրսեւորել է դատախազության հեղինակությունը վարկաբեկող կամ ոչ վայել վարքագիծ, կամ
4) առկա են լիազորությունների կատարման այլ անհաղթահարելի խոչընդոտներ:
3. Նման հիմքերի առկայության դեպքում ՀՀ Նախագահն իրավունք ունի գլխավոր դատախզին պաշտոնանկ անելու առաջարկությամբ դիմելու ՀՀ Ազգային ժողով:
Հոդված 53.Դատախազին գործուղելը
1.Դատախազը, առանց իր համաձայնության, իր զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ ավելի բարձր պաշտոն զբաղեցնելու պայմանով, կարող է մինչեւ մեկ տարի ժամկետով գործուղվել այլ տարածքային դատախազություն կամ գլխավոր դատախազի գրասենյակ` վերջինիս կազմում դատախազների ժամանակավոր բացակայության, ծանրաբեռնվածության կամ թափուր տեղերի պատճառով:
2.Դատախազի գործուղումը կատարվում է գլխավոր դատախազի հրամանով: Դատախազի գրավոր համաձայնությամբ գործուղումը կարող է երկարացվել:
3.Գործուղված դատախազի աշխատավարձը չի կարող լինել ավելի պակաս, քան իր պաշտոնում ստացածը:
4. Դատախազը գործուղման ավարտից հետո մեկ տարվա ընթացքում կրկին անգամ առանց իր համաձայնության չի կարող գործուղվել:
Հոդված 54. Դատախազի ատեստավորումը
1.Դատախազների ատեստավորումն անցկացվում է զբաղեցրած պաշտոնին դա՟տախազու՟թյան ծառայողների մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու, ինչպես նաեւ ծառայողական առաջխաղացման նպատակով:
2.Դատախազները երեք տա՟րին մեկ անցնում են ատեստավորում:
3.Դատախազի արտահերթ ատեստավորումը կարող է անց՟կացվել հեր՟թա՟կան ատես՟տավորումից առնվազն մեկ տարի հետո:
4. Դատախազի արտահերթ ատեստավորումն անցկացվում է գլխավոր դատախազի հրամանի հիման վրա կամ դատախազի ցանկությամբ:
5.Ատեստավորումն անցկացվում է դատախազի անմիջական մասնակ՟ցու՟թյամբ:
6.Ատեստավորման ենթակա չեն՝
1) գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները.
2) Երեւան քաղաքի, Երեւան քաղաքի համայնքների, մարզերի դատախազները, կայազորների զինվորական դատախազները, գլխավոր դատախազության վարչությունների եւ բաժինների պետերը.
3) հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձա՟կուր՟դում գտնվող դա՟տախազները, եթե նրանք ատեստավորվելու ցանկություն չեն հայտնել:
7.Հղիության եւ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող դատախա՟զության ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնա՟լուց հետո՝ ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատես՟տա՟՟վորվելու համար:
8. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաեւ ժամա՟նակավոր անաշխա՟տու՟նակ դատախազները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայա՟նա՟՟լուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
9.Ատեստավորման ենթակա դատախազները, ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, տեղե՟կացվում են ատեստավորման անցկացման մասին:
10.Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է դա՟տախազի գնահատագիրը:
11.Գնահատագիրը պետք է բովանդակի տվյալներ դատախազի մասին, նրա գործնական, անձնական հատկանիշների եւ ծառայողական գործունեության արդյունքների հիմնա՟վորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմն՟վի նախորդ ատես՟տա՟վորումից հետո ըն՟կած ժա՟մանակաշրջանում դատախազի կող՟մից իր կատա՟րած աշխատանք՟նե՟րի մա՟սին տարին մեկ ան՟գամ անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվու՟թյուն՟ների վերաբերյալ վերջինիս եզրա՟՟կա՟ցու՟թյուն՟՟ների հիման վրա:
12.Դատախազն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շա՟բաթ առաջ պետք է ծանոթանա իր գնահատագրին:
13.Սույն հոդվածով սահմանված կարգով գնահատագիր չներկայացնելը չի կարող բա՟ցասաբար ազդել դատախազի ատեստավորման արդյունք՟ների վրա:
14.Որակավորման հանձնաժողովն ատեստավորման արդյունքնե՟րով ընդու՟նում է հետեւյալ որո՟՟շումներից մեկը.
1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին
2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ ներառելով դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում .
3) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ վերապատրաստում անցնե՟լու պայ՟մանով.
4) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով արտահերթ դասային աստիճան շնորհելու մասին.
5) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով ավելի ցածր պաշտոնի փոխադրելու մասին.
6) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով դատախազության մարմիններից ազատելու մասին:
15.Դատախազն իրավունք ունի ծանոթանալ ատեստավորման արդյունքներին եւ դրանց հետ համաձայն չլինելու դեպքում եռօրյա ժամկետում բողոքարկել դրանք գլխավոր դատախազին:
16.Որակավորման հանձնաժողովի եզրակացությունը հնաձնաժողովի նախագահն ատեստավորման օրվանից եռօրյա ժամկետում ներկայացնում է գլխավոր դատախազին, որը հաստատում է եզրակացությունը կամ ընդունում այլ որոշում` պատճառաբանելով այն: Գլխավոր դատախազը իրավունք չունի սույն հոդվածի 14-րդ մասի 1)-ից -4)-րդ կետով նախատեսված որոշումները փոխարինել 5)-րդ կամ 6)-րդ կետերով նախատեսված որոշմամբ, ինչպես նաեւ 5)-րդ կետով նախատեսված որոշումը` փոխարինել 6)-րդ կետերով նախատեսված որոշմամբ:
17. Գլխավոր դատախազն ատեստավորման արդյունքների հիման վրա համապատաս՟՟խան որո՟շումն ընդունում է ոչ ուշ, քան ատես՟տա՟վոր՟ման արդյունքները ստանալու օր՟վանից եռօրյա ժամկետում:
18.Գլխավոր դատախազը դատախազի ժամանակավոր անաշխատու՟նա՟կու՟թյան եւ արձա՟կուր՟՟դում գտնվելու, ինչպես նաեւ վերապատրաստման ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա հա՟մա՟պա՟տաս՟խան որոշում է ընդունում նրանց աշ՟խա՟տան՟քի ներկայանալու օրվանից եռօրյա ժամկետում:
19. Դատախազների ատեստավորում անց՟կաց՟՟նելու կարգը սահմանում է գլխավոր դատախազը:
ԳԼՈՒԽ 5
ԴԱՏԱԽԱԶԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 55. Դատախազության ծառայողի վարձատրությունը
1.Դատախազների աշխատավարձը ձեւավորվում է`
1) հիմնական աշխատավարձից` պաշտոնային դրույքաչափից, որը պայմանավորվում է դատախազությունում տվյալ պաշտոնի զբաղեցրած դիրքով եւ դատախազական աշխատանքի uտաժով.
2) դասային աստիճանի համար տրվող դրույքաչափից.
2. Դատախազության հիմնական աշխատավարձի համակարգում` դատախազության յուրաքանչյուր պաշտոնի համար uահմանվում է հիմնական աշխատավարձի uանդղակ` բազային պաշտոնային դրույքաչափի գործակիցներով (տեu՝ աղյուuակ 1):
Աղյուսակ 1. Դատախազության պաշտոնային դրույքաչափերի համակարգը:
ՊԱՇՏՈՆՆԵՐ | տարի |
աճ չկա | ||||||||||
ՀՀ գլխավոր դատախազ | 5,0 | 5,15 | 5,30 | 5,45 | 5,60 | 6,00 | 6,00 | 6,00 | 6,00 | 6,00 | 6,00 | |
գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ | 4,0 | 4,15 | 4,30 | 4,45 | 4,60 | 4,75 | 4,90 | 5,05 | 5,20 | 5,35 | 5,50 | |
Երեւան քաղաքի դատախազ, մարզի դատախազ, կայազորի զինվորական դատախազ | 3,78 | 3,88 | 3,98 | 4,08 | 4,18 | 4,28 | 4,38 | 4,48 | 4,58 | 4,68 | 4,78 | |
Երեւան քաղաքի համայնքի դատախազ | 3,3 | 3,4 | 3,5 | 3,6 | 3,7 | 3,8 | 3,9 | 4,0 | 4,1 | 4,2 | 4,3 | |
գլխավոր դատախազության վարչության պետ | 3,1 | 3,2 | 3,3 | 3,4 | 3,5 | 3,6 | 3,7 | 3,8 | 3,9 | 4,0 | 4,1 | |
գլխավոր դատախազության բաժնի պետ | 2,91 | 3,01 | 3,1 | 3,19 | 3,28 | 3,37 | 3,46 | 3,55 | 3,64 | 3,73 | 3,82 | |
զինվորական դատախազի տեղակալ | 2,81 | 2,90 | 2,99 | 3,08 | 3,17 | 3,26 | 3,35 | 3,44 | 3,53 | 3,62 | 3,71 | |
Երեւան քաղաքի համայնքի դատախազ ի տեղակալ | 2,41 | 2,49 | 2,57 | 2,65 | 2,73 | 2,81 | 2,89 | 2,97 | 3,05 | 3,13 | 3,21 | |
զինվորական դատախազության կենտրոնական ստորաբաժանման բաժնի պետ | 2,31 | 2,38 | 2,45 | 2,52 | 2,59 | 2,66 | 2,73 | 2,80 | 2,87 | 2,94 | 3,01 | |
գլխավոր դատախազության վարչության պետի տեղակալ | 2,21 | 2,28 | 2,35 | 2,42 | 2,49 | 2,56 | 2,63 | 2,70 | 2,77 | 2,84 | 2,91 | |
Երեւան քաղաքի, մարզի դատախազի տեղակալ, կայազորների զինվորական դատախազի տեղակալները | 2,01 | 2,07 | 2,13 | 2,19 | 2,25 | 2,31 | 2,37 | 2,43 | 2,49 | 2,55 | 2,61 | |
գլխավոր դատախազության ավագ դատախազ | 2,01 | 2,07 | 2,13 | 2,19 | 2,25 | 2,31 | 2,37 | 2,43 | 2,49 | 2,55 | 2,61 | |
Երեւան քաղաքի, Երեւան քաղաքի տարածքի, մարզի դատախազության ավագ դատախազ, կայազորների զինվորական դատախազության ավագ դատախազ | 1,91 | 1,97 | 2,03 | 2,09 | 2,15 | 2,21 | 2,27 | 2,33 | 2,39 | 2,45 | 2,51 | |
գլխավոր դատախազության վարչության, բաժնի ավագ դատախազ | 1,81 | 1,87 | 1,94 | 2,01 | 2,08 | 2,15 | 2,22 | 2,29 | 2,36 | 2,43 | 2,50 | |
զինվորական դատախազության կենտրոնական ստորաբաժանման ավագ դատախազ, զինվորական դատախազության կենտրոնական ստորաբաժանման բաժնի ավագ դատախազ | 1,34 | 1,38 | 1,43 | 1,47 | 1,51 | 1,56 | 1,6 | 1,65 | 1,70 | 1,75 | 1,81 | |
գլխավոր դատախազության դատախազ | 1,25 | 1,29 | 1,34 | 1,38 | 1,42 | 1,47 | 1,51 | 1,56 | 1,61 | 1,66 | 1,72 | |
գլխավոր դատախազության վարչության, բաժնի դատախազ | 1,16 | 1,19 | 1,23 | 1,27 | 1,30 | 1,34 | 1,38 | 1,43 | 1,47 | 1,51 | 1,56 | |
Երեւան քաղաքի, Երեւան քաղաքի տարածքի, մարզի դատախազության դատախազ, կայազորների զինվորական դատախազության դատախազ | 1,08 | 1,11 | 1,15 | 1,19 | 1,22 | 1,26 | 1,30 | 1,35 | 1,39 | 1,43 | 1,48 | |
զինվորական դատախազության կենտրոնական ստորաբաժանման դատախազ, զինվորական դատախազության կենտրոնական ստորաբաժանման բաժնի դատախազ | 1,0 | 1,03 | 1,06 | 1,09 | 1,13 | 1,16 | 1,19 | 1,23 | 1,27 | 1,30 | 1,34 |
3.Որոշակի պաշտոն զբաղեցնող դատախազի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է` բազային պաշտոնային դրույքաչափը բազմապատկելով համապատաuխան գործակցով:
4.Աշխատավարձի հաշվարկման ժամանակ դատախազի պաշտոնային դրույքաչափի ավելացումը, պայմանավորված տվյալ պաշտոնը զբացեցնելու ժամանակահատվածի հետ, կատարվում է համապատասխան տարին լրանալու oրվան հաջորդող ամuվա 1-ից:
5.Դատախազությունում ավելի բարձր պաշտոնի նշանակված անձը ստանում է աշխատավարձի համապատասխան սանդղակում իր նախորդ պաշտոնային դրույքաչափին առնվազն հավասար դրույքաչափ:
6.Բազային պաշտոնային դրույքաչափը յուրաքանչյուր տարվա համար uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը հիմք ընդունելով հետեւյալ բանաձեւը՝ բազզային պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է բաժանելով վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափը 4 թվի վրա:
7.Կոչման համար uահմանվում է դրույքաչափ` բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ, հետեւյալ չափերով՝
1) արդարադատության պետական խորհրդական - 2.0
2) արդարադատության առաջին դասի պետական խորհրդական - 1.8
3) արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական - 1.7
4) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական - 1.6
5) արդարադատության առաջին դասի խորհրդական - 1.2
6) արդարադատության երկրորդ դասի խորհրդական - 1.1
7) արդարադատության երրորդ դասի խորհրդական - 1.0
8) առաջին դասի խորհրդական - 0.6
9) երկրորդ դասի խորհրդական - 0.5
10) երրորդ դասի խորհրդական - 0.4:
Հոդված 56. Դատախազության ծառայողի կենսաթոշակային եւ սոցիալական ապահովությունը
1. Դատախազությունում պետական ծառայողի սոցիալական, այդ թվում՝ կենսաթոշակային ապահովությունը, իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 57. Դատախազի այլ սոցիալական երաշխիքներ
1. Պետությունը դատախազների համար երաշխավորում է՝
1) ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ եւ անհրաժեշտ աշխատանքային պայմաններ
2) ամենամյա վճարովի արձակուրդ.
3) վերապատրաստում` այդ ընթացքում պահպանելով նրա պաշտոնը եւ դրա համար նախատեսված վարձատրությունը.
4) ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում նրան, իսկ զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովում.
5) մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս օրենսդրությամբ սահմանած չափերով եւ կարգով գործուղման ծախսերի փոխհատուցում:
Հոդված 58.Դատախազի արձակուրդը
1.Դատախազներն ունեն ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք` 30 աշխատանքային oր տեւողությամբ:
2. Դատախազին ամենամյա հերթական արձակուրդը պետք է տրամադրվի այնպես, որ չխոչըդոտվի դատախազության բնականոն գործունեության իրականացումը: Դատախազներին հերթական արձակուրդ տրամադրելու կարգը սահմանում է ՀՀ դատախազը:
3. Գիտական ատենախոսություն պաշտպանելու նպատակով դատախազն ունի մինչեւ 30 աշխատանքային օր տեւողությամբ լրացուցիչ չվճարվող արձակուրդի իրավունք:
Հոդված 59.Դատախազի համազգեստը
1. Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազությունում եւ կայազորների զինվորական դատախազություններում պաշտոն զբաղեցնող դատախազներին պետական բյուջեի միջոցների հաշվին տրվում է համազգեստ:
2. Համազգեստի նկարագիրը եւ դրա կրելու կարգը սահ՟մա՟նում է ՀՀ կառավարությունը:
Հոդված 60. Դատախազի կրթական ծրագրերին մասնակցելու իրավունքը
1. Պարտադիր վերապատրաստման ծրագրերին մասնակցելուց բացի դատախազն իրավունք ունի մասնակցել այլ կրթական վերապատրաստման ծրագրերի, համաժողովների եւ իրավաբանների մասնագիտական այլ հավաքների:
2. Աշխատանքային ժամերին այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ մինչեւ երկու օր տեւողությամբ բացակայելու թույլտվությունը տալիս է գլխավոր դատախազի համապատասխան տեղակալը: Դրանից ավելի ժամկետով թույլտվություն կարող է տալ գլխավոր դատախազը: Այն դեպքում, եթե դատախազն ստացել է թույլտվություն, այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ դատախազի բացակայությունը համարվում է հարգելի` աշխատավարձի պահպանմամբ:
Հոդված 61. Դատախազի զինվորական ամրագրումը
1.Դատախազն իր լիազորությունների իրականացման ողջ ժամանակահատվածում ազատվում է ժամկետային զինվորական ծառայության զորակոչից, զորահավաքներից եւ վարժական հավաքներից:
Հոդված 62.Դատախազի անվտանգությունը եւ անձնական պաշտպանության միջոցները
1. Դատախազն իրավունք ունի ծառայողական հաշվեցուցակային զենք եւ անձնական պաշտպանության հատուկ միջոցներ պահելու եւ կրելու իրավունք: Դատախազներին ծառայողական հաշվեցուցակային զենք եւ անձնական պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրում է կառավարության լիազորված մարմինը:
2.Ծառայողական հաշվեցուցակային զենքը եւ անձնական պաշտպանության հատուկ միջոցները պահելու եւ կրելու կարգը սահմանվում է գլխա՟վոր դատախազի հրամանով։
3.Դատախազը եւ նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության հատուկ պաշտպանության ներքո: Դատախազի, նրա ընտանիքի անդամների կամ նրա զբաղեցրած բնակելի եւ ծառայողական տարածքների անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության սպառնալիքի դեպքում դատախազի պահանջով իրավասու պետական մարմինները պարտավոր են անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` դատակազի, նրա ընտանիքի անդամների եւ նրա զբաղեցրած բնակելի եւ ծառայողական շինությունների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
ԳԼՈՒԽ 6
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 63. Դատախազության դպրոցը
1.Դատախազության դպրոցը՝
1) կազմակերպում է դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը.
2) կազմակերպում է դատախազների պարբերական վերապատրաստումը:
2. Դատախազության դպրոցը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող պետական ոչ առեւտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող իրավաբանական անձ է:
3.Դպրոցի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով եւ դպրոցի կանոնադրությամբ: «Կրթության մասին» ՀՀ օրենքի պահանջները դատախազության դպրոցի վրա չեն տարածվում:
Հոդված 64. Դատախազության ֆինանսավորումը
1.Դատախազության ֆինանսավորումը իրականացվում է դատախազության աշխատակազմի միջոցով՝ պետական բյուջեով նախատեսված ծախսերի շրջանակում: Դատախազության աշխատակազմի կենտրոնական մարմնի եւ առանձնացված uտորաբաժանումների ֆինանսավորումը արտացոլվում է բյուջետային հայտում եւ պետական բյուջեում առանձին տողով, որպես Հայաստանի Հանրապետության Դատախազություն:
2. Դատախազության բյուջետային հայտը կառավարության կողմից ընդունվելու դեպքում ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկության դեպքում` պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացվում է Ազգային ժողով:
3. Կառավարությունը Ազգային ժողով եւ գլխավոր դատախազություն է ներկայացնում բյուջետային հայտի վերաբերյալ առարկության հիմնավորումը:
4. Դատախազության բնականոն գործունեության ապահովման համար չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է դատախազության պահուստային ֆոնդ, որը ներկայացվում է բյուջեի առանձին տողով: Պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով դատախազության համար նախատեսված բյուջեի երկու տոկոսին:
5. Պահուuտային ֆոնդից հատկացումները կատարվում են գլխավոր դատախազի որոշմամբ:
6. Դատախազության բնականոն գործունեության ապահովման համար դատախազության պահուստային ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում կառավարությունը պարտավոր է պակասը լրացնել կառավարության պահուստային ֆոնդից:
ԳԼՈՒԽ 7
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
Հոդված 65. ՀՀ դատախազության աշխատակազմը
1. Սույն օրենքի ուժով ստեղծվում է ՀՀ դատախազությանը սպասարկող հիմնարկ` «ՀՀ դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ անվանմամբ, որում պետք է իրականացվի պետական ծառայության հատուկ տեսակ` «ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայությունը» անվանմամբ:
2. «ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայությունը» ՀՀ Սահմանադրությամբ դատախազությանը վերապահված լիազորությունների իրականացումն ապահովելու նպատակով իրականացվող մասնագիտական գործունեությունն է, որն իրականացվում է «ՀՀ դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկում:
3.ՀՀ դատախազության աշխատակազմը կազմված է կենտրոնական մարմնից եւ առանձնացված ստորաբաժանումներից:
4.Հիմնարկի հիմնադրին եւ կառավարման մարմնին վերապահված լիազորություններն իրականացվում են ՀՀ գլխավոր դատախազի կողմից:
Հոդված 66. Դատախազությունում պետական ծառայությունը կարգավորող իրավական ակտերը
1.Դատախազության աշխատակազմում պետական ծառայության հետ կապված հարաբերությունների նկատմամբ տարածվում են «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթները, այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են դատախազության աշխատակազմում պետական ծառայության նկատմամբ եւ չեն հակասում սույն օրենքին:
2. Ընդ որում, «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթները դատախազության աշխատակազմում պետական ծառայության հետ կապված հարաբերությունների նկատմամբ տարածելիս`
1) դատական դեպարտամենտի ղեկավարին վերապահված լիազորությունները իրականացնում է Դատախազության աշխատակազմի ղեկավարը.
2) դատական դեպարտամենտի առաձնացված ստորաբաժանման ղեկավարին վերապահված լիազորությունները իրականացնում է դատախազության աշխատակազմի առաձնացված ստորաբաժանման ղեկավարը.
3) դատարանների նախագահների խորհրդին եւ վճռաբեկ դատարանի նախագահին վերապահված լիազորությունները իրականցվում են Գլխավոր դատախազի կողմից.
4) այն լիազորությունները, որոնք իրականացվում են վճռաբեկ դատարանի նախագահի կողմից` դատարանների նախագահների խորհրդի եզրակացության հիման վրա, իրականացնում է գլխավոր դատախազը միանձնյա.
5) «դատավորին կցված դատական ծառայության թափուր պաշտոն»` ենթադրում է դատախազին կցված դատական ծառայության թափուր պաշտոն.
6) դատարաններ` ենթադրում է գլխավոր դատախազություն, Երեւան քաղաքի, Երեւան քաղաքի համայնքների, մարզերի դատախազություններ, զինվորական դատախազության կենտրոնական ստորաբաժանում, կայազորների զինվորական դատախազություններ.
7) դատավոր` ենթադրում է դատախազ:
ԳԼՈՒԽ 8
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 67. Օրենքի ուժի մեջ մտնելը
1.Սույն օրենքը, բացառությամբ գլխավոր դատախազի նշանակման կարգին առնչվող Հոդված 37-ի 1-ին մասի, ուժի մեջ է մտնում հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրվանից:
2. Սույն օրենքի 33-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունիս ամսվա առաջին աշխատանքային օրվանից: Մինչեւ «ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը դատախազության աշխատակազմում պետական ծառայողների վարձատրությունն իրականացվում է «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Աշխատանքի վարձատրության հաշվարկման համար դատական ծառայության դասային աստիճանները հավասար են քաղաքացիական ծառայության համար նախատեսված դասային աստիճաններին:
3.Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1998 թվականի օգոստոսի 3-ի «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
Հոդված 68. Գլխավոր դատախազի նշանակման վերաբերյալ օրենքի դրույթների կիրառման կարգը
Գլխավոր դատախազի նշանակման վերաբերյալ Հոդված 37-ի 1-ին մասն ուժի մեջ է մտնում Սահմանադրության 116-րդ հոդվածով նախատեսված ժամկետը լրանալուց հետո: Սահմանադրության 117-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան` գլխավոր դատախազը շարունակում է պաշտոնավարել ոչ ավելի, քան հինգ ամիս Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից հետո` մինչեւ Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված կարգով գլխավոր դատախազի նշանակումը:
Հոդված 69. ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայողների առաջին վերապատրաստումը
ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայողների առաջին վերապատրաստումն անցկացվում է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկրորդ ամսվա առաջին աշխատանքային օրվանից:
Հոդված 70.Ժամկետային աշխատանքային պայմանագրերի լուծումը
ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայողության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող ժամկետային աշխատանքային պայմանագրերով աշխատողների հետ կնքված պայմանագրերը համարվում են լուծված սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երրորդ ամսվա առաջին աշխատանքային օրվանից, եթե այդ պայմանագրերով դրանց լուծման ավելի վաղ ժամկետներ նախատեսված չեն:
Հոդված 71. Դատախազական ծառայողների առաջին գործունեության գնահատումը
Վերապատրաստում անցած ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայողների գործունեության առաջին գնահատումն անցկացվում է վերապատրաստումից հետո` մեկամսյա ժամկետում:
Հոդված 72. Դատախազության աշխատողներին ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայողներ համարելը
Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո դատախազական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող աշխատողները համարվում են ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայողներ:
Հոդված 73. Սույն օրենքից բխող իրավական ակտեր ընդունելը
Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:
Հոդված 74.Նախկինում կիրառված կարգապահական տույժերը հաշվի առնելը
1. ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայողներին նախկինում շնորհված դասային աստիճանները, անկախ նրանց զբաղեցրած պաշտոններից, պահպանվում են:
2. Սույն օրենքով սահմանված կարգով դասային աստիճաններ շնորհելիս նախկինում շնորհված դասային աստիճանով ծառայության ժամկետը հաշվի է առնվում:
3. Դատախազությունում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձանց, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, տրվում են քաղաքացիական ծառայողի համար սահմանված համապատասխան դասային աստիճաններ:
Հոդված 75. Վարձատրության նոր համակարգի ներդրումը
1.Դատախազների վարձատրության նոր համակարգը ներդրվում է 2007թ. ***** ից:
2.Վարձատրության նոր համակարգի ներդրումը չի կարող հանգեցնել ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող ծառայողի դրամական բավարարման չափի նվազեցման:
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Դատախազության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը եւ դրա հետ կապված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացում կատարելու մասին», «Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը քննարկվել եւ մշակվել են Հանրապետության Նախագահի 2006 թվականի փետրվարի 17-ի ՆԿ-28-Ա կարգադրությամբ դատաիրավական համակարգի բարեփոխումների հայեցակարգը մշակելու եւ անհրաժեշտ օրենսդրական փաթեթը նախապատրաստելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում:
Նախագծում ներառված են մոտեցումներ, որոնք բխում են առաջին հերթին մեր իրականությունից, դատախազության համակարգի վերջին յոթ տարիների գործունեության վերլուծությունից, ինչպես նաեւ դատախազության առաջադեմ համակարգեր ունեցող երկրների հարուստ փորձի ուսումնասիրությունից:
Ներկայացվող փաթեթը միտված է դատաիրավական բարեփոխումների արդի հայեցակարգի լույսի ներքո մշակելու դատախազության` քաղաքակիթ երկրներին հարիր համակարգ, որի գործունեությունն հիմնվում է օրինականության, մարդու իրավունքների հարգման եւ դատախազության գործունեության հրապարակայնության սկզբունքների վրա: