Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (1 հուլիսի 1998 թվականի, այսուհետ՝ օրենսգիրք) 6-րդ հոդվածի 25-րդ կետից հանել «դատախազության կամ» բառերը:
Հոդված 2. Հայաuտանի Հանրապետության քրեական դատավարության oրենuգրքի (1 uեպտեմբերի 1998 թվականի, ՀO-248) 35 հոդվածի 1-ին կետից հետո ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ մաu.
«Սույն հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը չի տարածվում քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով անձին մահացած ճանաչելու դեպքերի վրա: Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով անձին մահացած ճանաչելը հիմք է անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական գործի վարույթի կարճման համար միայն ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ»:
Հոդված 3. Օրենսգրքի 52-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Քրեական գործի վարույթով իր լիազորություններն իրականացնելիս դատախազն անկախ է եւ ենթարկվում է միայն օրենքին: Նա պարտավոր է կատարել վերադաս դատախազի ցուցումը, բացառությամբ այն դեպքերի, երբ համարում է, որ նման ցուցումն ապօրինի է կամ անհիմն: Նման դեպքերում դատախազը պարտավոր է հրաժարվել այն կատարելուց՝ անհապաղ գրավոր իրազեկելով վերադաս դատախազին, որն իրավունք ունի անձամբ ստանձնել ստորադաս դատախազի լիազորության իրականացումը կամ այն հանձնարարել մեկ այլ դատախազի»:
Հոդված 4. Օրենսգրքի 53-րդ հոդվածում՝
1) առաջին մասի՝
ա) 1-ին կետից հանել «իր վարույթ ընդունել քննիչի եւ հետաքննության մարմնի հարուցած քրեական գործերը» բառերը.
բ) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը.
2) երկրորդ մասի՝
ա) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) ցանկացած քրեական գործ վերցնել հետաքննության մարմնից եւ հանձնել քննիչին, քրեական գործը նախաքննության մի մարմնի քննիչից հանձնել մյուս մարմնի քննիչին, ինչպես նաեւ մի քննիչից մյուսին».
բ) 6-րդ կետից հանել «ստորադաս դատախազին» բառերը.
գ) 9-րդ կետից հանել «ստորադաս դատախազի» բառերը.
դ) 10-րդ կետից հանել «եւ ստորադաս դատախազին» բառերը.
3) երրորդ մասից հանել «ինչպես նաեւ գործի քննությունը ողջ ծավալով» բառերը.
Հոդված 5. Օրենսգրքի 184-րդ հոդվածի առաջին մասից հանել «դատախազը» բառը:
Հոդված 6. Օրենսգրքի 185-րդ հոդվածի չորրորդ մասից հանել «կամ գործն ընդունում է իր վարույթ» բառերը:
Հոդված 7. Օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետից հանել «կամ ընդունում է իր վարույթ» բառերը:
Հոդված 8. Օրենսգրքի 189-րդ հոդվածից հանել «դատախազության քննիչները» բառերը:
Հոդված 9. Օրենսգրքի 190-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 190. Քննչական ենթակայությունը
1. Քրեական գործերով նախաքննությունը կատարում են ոստիկանության քննիչները, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ, երրորդ եւ չորրորդ մասերով նախատեսված դեպքերի:
2. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 215-րդ, 250-րդ, 299-րդ, 301-րդ, 307-րդ, 329-րդ, 330-րդ, 388-րդ, 389-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:
3. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 128-րդ, 165-րդ, 200-րդ, 216-րդ, 308-310-րդ, 314-րդ, 315-րդ, 333-335-րդ, 337-340-րդ, 342-րդ, 345-րդ եւ 346-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում է նախաքննության այն մարմինը, որի վարույթում գտնվող գործի քննության ընթացքում բացահայտվել է այդ հանցագործությունը:
4. Նախաքննության տարբեր մարմիններին ենթակա հանցագործությունների վերաբերյալ գործերը մեկ վարույթում միացնելու կամ գործի քննության ընթացքում այլ մարմնին ենթակա եւ սույն հոդվածի երրորդ մասով չնախատեսված հանցագործության բացահայտման դեպքում ենթակայության հարցը որոշում է դատախազը»:
Հոդված 10.
Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Դատախազության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը եւ դրա հետ կապված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացում կատարելու մասին», «Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը քննարկվել եւ մշակվել են Հանրապետության Նախագահի 2006 թվականի փետրվարի 17-ի ՆԿ-28-Ա կարգադրությամբ դատաիրավական համակարգի բարեփոխումների հայեցակարգը մշակելու եւ անհրաժեշտ օրենսդրական փաթեթը նախապատրաստելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում:
Նախագծում ներառված են մոտեցումներ, որոնք բխում են առաջին հերթին մեր իրականությունից, դատախազության համակարգի վերջին յոթ տարիների գործունեության վերլուծությունից, ինչպես նաեւ դատախազության առաջադեմ համակարգեր ունեցող երկրների հարուստ փորձի ուսումնասիրությունից:
Ներկայացվող փաթեթը միտված է դատաիրավական բարեփոխումների արդի հայեցակարգի լույսի ներքո մշակելու դատախազության` քաղաքակիթ երկրներին հարիր համակարգ, որի գործունեությունն հիմնվում է օրինականության, մարդու իրավունքների հարգման եւ դատախազության գործունեության հրապարակայնության սկզբունքների վրա: