Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10861-02.02.2007-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (1 հուլիսի 1998 թվականի, այսուհետ՝ օրենսգիրք) 6-րդ հոդվածի 25-րդ կետից հանել «դատախազության կամ» բառերը:

Հոդված 2. Հայաuտանի Հանրապետության քրեական դատավարության oրենuգրքի (1 uեպտեմբերի 1998 թվականի, ՀO-248) 35 հոդվածի 1-ին կետից հետո ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ մաu.

«Սույն հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը չի տարածվում քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով անձին մահացած ճանաչելու դեպքերի վրա: Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով անձին մահացած ճանաչելը հիմք է անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական գործի վարույթի  կարճման համար միայն ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ»:

Հոդված 3.  Օրենսգրքի 52-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3.  Քրեական գործի վարույթով իր լիազորություններն իրականացնելիս դատախազն անկախ է եւ ենթարկվում է միայն օրենքին:  Նա պարտավոր է կատարել վերադաս դատախազի ցուցումը, բացառությամբ այն դեպքերի, երբ համարում է, որ նման ցուցումն ապօրինի է կամ անհիմն: Նման դեպքերում դատախազը պարտավոր է հրաժարվել այն կատարելուց՝ անհապաղ գրավոր իրազեկելով վերադաս դատախազին, որն իրավունք ունի անձամբ ստանձնել ստորադաս դատախազի լիազորության իրականացումը կամ այն հանձնարարել մեկ այլ դատախազի»:

Հոդված 4. Օրենսգրքի 53-րդ հոդվածում՝

1) առաջին մասի՝

ա) 1-ին կետից հանել «իր վարույթ ընդունել քննիչի եւ հետաքննության մարմնի հարուցած քրեական գործերը» բառերը.

բ)  ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը.

2)  երկրորդ մասի՝

ա) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3)  ցանկացած քրեական գործ վերցնել հետաքննության մարմնից եւ հանձնել քննիչին, քրեական գործը նախաքննության մի մարմնի քննիչից հանձնել մյուս մարմնի քննիչին, ինչպես նաեւ մի քննիչից մյուսին».

բ) 6-րդ կետից հանել «ստորադաս դատախազին» բառերը.

գ) 9-րդ կետից հանել «ստորադաս դատախազի» բառերը.

դ) 10-րդ կետից հանել «եւ ստորադաս դատախազին» բառերը.

3) երրորդ մասից հանել «ինչպես նաեւ գործի քննությունը ողջ ծավալով» բառերը.

Հոդված 5.  Օրենսգրքի 184-րդ հոդվածի առաջին մասից հանել «դատախազը» բառը:

Հոդված 6.    Օրենսգրքի 185-րդ հոդվածի չորրորդ մասից հանել «կամ գործն ընդունում է իր վարույթ» բառերը:

Հոդված 7.   Օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետից հանել «կամ ընդունում է իր վարույթ» բառերը:

Հոդված 8.   Օրենսգրքի 189-րդ հոդվածից հանել «դատախազության քննիչները» բառերը:

Հոդված 9.  Օրենսգրքի 190-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 190.  Քննչական ենթակայությունը

1. Քրեական գործերով նախաքննությունը կատարում են ոստիկանության քննիչները, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ, երրորդ եւ չորրորդ մասերով նախատեսված դեպքերի:

2.  Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի    215-րդ, 250-րդ, 299-րդ, 301-րդ, 307-րդ, 329-րդ, 330-րդ, 388-րդ, 389-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:

3.  Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի    128-րդ, 165-րդ, 200-րդ, 216-րդ, 308-310-րդ, 314-րդ, 315-րդ, 333-335-րդ, 337-340-րդ, 342-րդ, 345-րդ եւ 346-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում է նախաքննության այն մարմինը, որի վարույթում գտնվող գործի քննության ընթացքում բացահայտվել է այդ հանցագործությունը:

4. Նախաքննության տարբեր մարմիններին ենթակա հանցագործությունների վերաբերյալ գործերը մեկ վարույթում միացնելու կամ գործի քննության ընթացքում այլ մարմնին ենթակա եւ սույն հոդվածի երրորդ մասով չնախատեսված հանցագործության բացահայտման դեպքում ենթակայության հարցը որոշում է դատախազը»:

Հոդված 10. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: