Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-10861-02.02.2007-ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (1 հուլիսի 1998 թվականի, այսուհետ՝ օրենսգիրք) 6-րդ հոդվածի 25-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«25) քննիչ՝ դատախազության, ոuտիկանության, ռազմական ոստիկանության, ազգային անվտանգության,  հարկային կամ մաքսային մարմինների պաշտոնատար անձ, որն իր իրավասության սահմաններում քրեական գործով կատարում է նախաքննություն:

Հոդված 2.    Օրենսգրքի 6-րդ հոդվածի 25-րդ կետից հանել «դատախազության» բառը:

Հոդված 3.  Օրենսգրքի 35-րդ հոդվածի առաջին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ մաu.

«1.1  Սույն հոդվածի առաջին մասի 10-րդ կետը չի տարածվում քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով անձին մահացած ճանաչելու դեպքերի վրա: Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով անձին մահացած ճանաչելը հիմք է անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու համար միայն ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ»:

Հոդված 4.  Օրենսգրքի 52-րդ հոդվածում`

ա)  երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3.  Քրեական գործի վարույթով իր լիազորություններն իրականացնելիս դատախազն ինքնուրույն է որոշումներ ընդունում` հիմնվելով օրենքների եւ ներքին համոզմունքի վրա եւ պատասխանատու է իր ընդունած որոշումների համար».

բ) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ չորրորդ եւ հինգերորդ մասերով.

«4. Ստորադաս դատախազը պարտավոր է կատարել վերադաս դատախազի բոլոր գրավոր ցուցումները, բացառությամբ սույն հոդվածի հինգերորդ մասով նախատեսված դեպքի, ինչպես նաեւ այն դեպքի, երբ դատախազն համարում է, որ ցուցումն անօրինական է: Վերադաս դատախազի կողմից տրված ցուցումը անօրինական համարելու դեպքում դատախազը պարտավոր է, իսկ ցուցումը անհիմն համարելու դեպքում՝ կարող է այն բողոքարկել ցուցում տված դատախազի վերադասին:

5.  Հետաքննության կամ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս դատախազը պարտավոր է կատարել վերադաս դատախազի գրավոր ցուցումը, բացառությամբ այն դեպքերի, երբ համարում է, որ նման ցուցումն անհիմն կամ անօրինական է: Նման դեպքերում հսկողություն իրականացնող դատախազը պարտավոր է հրաժարվել այն կատարելուց` անհապաղ գրավոր իրազեկելով ցուցում տված վերադաս դատախազին, որն իրավունք ունի անձամբ ստանձնելու հսկողությունը կամ դրա իրականացումը հանձնարարել մեկ այլ դատախազի»:

Հոդված 5.  Օրենսգրքի 53-րդ հոդվածում՝

1) առաջին մասի՝

ա) 1-ին կետից հանել «իր վարույթ ընդունել քննիչի եւ հետաքննության մարմնի հարուցած քրեական գործերը» բառերը.

բ)  ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը.

2)  երկրորդ մասի՝

ա) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3)  ցանկացած քրեական գործ վերցնել հետաքննության մարմնից եւ հանձնել քննիչին, քրեական գործը նախաքննության մի մարմնի քննիչից հանձնել մյուս մարմնի քննիչին, ինչպես նաեւ մի քննիչից մյուսին՝ բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով».

բ) 4-րդ կետից հանել «կամ անձամբ ղեկավարել այն» բառերը.

գ) 6-րդ կետից հանել «ստորադաս դատախազին» բառերը.

դ) 9-րդ կետից հանել «ստորադաս դատախազի» բառերը.

ե) 10-րդ կետից հանել «եւ ստորադաս դատախազին» բառերը.

3) երրորդ մասի 1-ին կետից հանել «ինչպես նաեւ գործի քննությունը ողջ ծավալով» բառերը:

Հոդված 6.  Օրենսգրքի 185-րդ հոդվածի չորրորդ մասից հանել «կամ գործն ընդունում է իր վարույթ» բառերը:

Հոդված 7.   Օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետից հանել «կամ ընդունում է իր վարույթ» բառերը:

Հոդված 8.  Օրենսգրքի 189-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Քրեական գործերով նախաքննություն կատարում են դատախազության, ոuտիկանության, ռազմական ոստիկանության, ազգային անվտանգության,  հարկային կամ մաքսային մարմինների քննիչները»:

Հոդված 9.  Օրենսգրքի 189-րդ հոդվածից հանել «դատախազության » բառը:

Հոդված 10.  Օրենսգրքի 190-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 190.  Քննչական ենթակայությունը

1. Նախաքննությունը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի     104-111-րդ, 122-րդ, 125-127-րդ, 129-134-րդ, 138-142-րդ, 143-164-րդ, 168-169.1-րդ, 172-րդ, 200-201-րդ, 217-232-րդ, 240-241-րդ, 248-249-րդ, 277-291-րդ, 293-րդ, 300-րդ, 308-320-րդ, 327-328-րդ, 331-332-րդ, 336-րդ, 341-րդ, 343-345.1-րդ, 347-353-րդ, 356-387-րդ, 390-397-րդ հոդվածներով նախատեuված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են դատախազության կամ ոստիկանության քննիչները:

2. Նախաքննությունը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի     112-121-րդ, 123-124-րդ, 128-րդ, 135-137-րդ, 166-167-րդ, 170-171-րդ, 173-187-րդ, 190-192-րդ, 195-199-րդ, 202-րդ, 204-205-րդ, 212-214-րդ, 233-239-րդ, 242-247-րդ, 251-276-րդ,      292-րդ, 294-298-րդ, 321-326-րդ, 354-355-րդ հոդվածներով նախատեuված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ոuտիկանության քննիչները:

3.  Նախաքննությունը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի 188-189-րդ, 193-194-րդ, 203-րդ, 206-211-րդ հոդվածներով նախատեuված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ոստիկանության կամ հարկային մարմինների քննիչները:

4. Նախաքննությունը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի     250-րդ, 299-րդ, 301-307-րդ, 329-330-րդ, 388-389-րդ հոդվածներով նախատեuված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:

5. Նախաքննությունը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի     215-րդ հոդվածով նախատեuված հանցագործության վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության կամ մաքսային մարմինների քննիչները:

6. Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, ինչպես նաեւ զորամասի տարածքում կատարված կամ ժամկետային ծառայության զինծառայողներին վերագրվող հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննությունը կատարում են դատախազության կամ ռազմական ոստիկանության քննիչները:

7. Սույն հոդվածի  առաջին, երրորդ, հինգերորդ եւ վեցերորդ մասերով նախատեսված գործերով նախաքննություն կատարում է այն մարմինը, որը հարուցել է տվյալ քրեական գործը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործը դատախազը հանձնում է նախաքննության այլ մարմնի:

8.  Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի    128-րդ, 165-րդ, 200-րդ, 216-րդ, 308-310-րդ, 314-րդ, 315-րդ, 333-335-րդ, 337-340-րդ, 342-րդ, 345-րդ եւ 346-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում է նախաքննության այն մարմինը, որի վարույթում գտնվող գործի քննության ընթացքում բացահայտվել է այդ հանցագործությունը:

9. Նախաքննության տարբեր մարմիններին ենթակա հանցագործությունների վերաբերյալ գործերը մեկ վարույթում միացնելու կամ գործի քննության ընթացքում այլ մարմնին ենթակա եւ սույն հոդվածի ութերորդ  մասով չնախատեսված հանցագործության բացահայտման դեպքում ենթակայության հարցը որոշում է դատախազը»:

Հոդված 11. Օրենսգրքի 190-րդ հոդվածի առաջին մասից հանել «դատախազության կամ» բառերը:

Հոդված 12.  Օրենսգրքի 376-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ մասով.

«3.  Մեղադրողի՝ վերաքննիչ բողոք բերելու իրավունքից օգտվում է նաեւ վերադաս դատախազը»:

Հոդված 13.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի:

Սույն օրենքի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ եւ 11-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2007 թվականի դեկտեմբերի 1-ից: