Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10862-02.02.2007-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի (18 ապրիլի 2003 թվականի) 84 հոդվածի 8-րդ մասում վերջկետը հանել եւ "հետեւանքները"  բառից հետո  լրացնել " բացառությամբ արդարադատության իրականացման հետ կապված կամ իրավապահ մարմիններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու համար:" բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Դատախազության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը եւ դրա հետ կապված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի  Հանրապետության oրենքում լրացում կատարելու մասին», «Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը քննարկվել եւ մշակվել են  Հանրապետության Նախագահի 2006 թվականի փետրվարի 17-ի ՆԿ-28-Ա կարգադրությամբ դատաիրավական համակարգի բարեփոխումների հայեցակարգը մշակելու եւ անհրաժեշտ օրենսդրական փաթեթը նախապատրաստելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում:

Նախագծում ներառված են մոտեցումներ, որոնք բխում են առաջին հերթին մեր իրականությունից, դատախազության  համակարգի վերջին յոթ տարիների գործունեության վերլուծությունից, ինչպես նաեւ դատախազության առաջադեմ համակարգեր ունեցող երկրների հարուստ փորձի ուսումնասիրությունից:

Ներկայացվող փաթեթը միտված է դատաիրավական բարեփոխումների արդի հայեցակարգի լույսի ներքո  մշակելու դատախազության` քաղաքակիթ երկրներին հարիր համակարգ, որի գործունեությունն հիմնվում է օրինականության, մարդու իրավունքների հարգման եւ դատախազության գործունեության հրապարակայնության սկզբունքների վրա: