Armenian ARMSCII Armenian
Կ-10862-02.02.2007-ՊԻ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի (18 ապրիլի 2003 թվականի) 84-րդ հոդվածի 8-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն նորմն արգելք չէ օրենքով սահմանափակումներ նախատեսելու՝ դատավորի, դատախազի, ոստիկանության ծառայողի, քրեակատարողական ծառայողի, ազգային անվտանգության մարմիններում ծառայողի պաշտոններ զբաղեցնելու համար:»:

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: