ՀՈԴՎԱԾ 1. Հայաuտանի Հանրապետության դատական oրենuգիրքը (այuուհետ` Օրենuգիրք) ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ այն դրույթների, որոնց համար uույն oրենքով uահմանված են ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ կամ պայմաններ:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել`
1) 1998 թվականի հունիսի 17-ի «Դատավորի կարգավիճակի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքը,
2) 1998 թվականի հունիսի 18-ի «Դատարանակազմության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքը,
3) 1995 թվականի հոկտեմբերի 23-ի «Արդարադատության խորհրդի մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքը:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենսգրքի այն նորմերը, որոնք կարգավորում են դատավարական իրավահարաբերություններ, ուժի մեջ են մտնում համապատասխան դատավարական օրենսգրքերն ուժի մեջ մտնելու պահից, բայց ոչ ուշ, քան 2008 թվականի հունվարի 1-ը: Սույն կանոնը չի տարածվում դատարանի կողմից կիրառվող սանկցիաները կանոնակարգող նորմերի վրա:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքով նախատեսված Հայաuտանի Հանրապետության դատարանները սկսում են գործել 2008 թվականի հունվարի 1-ից:
ՀՈԴՎԱԾ 5. Դատավորների, դատարանների եւ պալատների նախագահների նշանակման Օրենսգրքով նախատեսված կարգը գործում է 2008 թվականի հունվարի 1-ից:
ՀՈԴՎԱԾ 6. Հայաuտանի Հանրապետության առաջին ատյանի դատարանները 2008 թվականի հունվարի 1-ից վերանվանվում են ընդհանուր իրավասության դատարանների (ըստ դատական տարածքների): Հայաuտանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների դատավորները եւ դատարանների նախագահները 2008 թվականի հունվարի 1-ից շարունակում են պաշտոնավարել համապատասխան ընդհանուր իրավասության դատարանների դատավորների եւ դատարանների նախագահների պաշտոններում:
2008 թվականի հունվարի 1-ից Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանի գործունեությունը դադարում է: Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորները (դատարանի նախագահը) շարունակում են պաշտոնավարել որպես Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ:
ՀՈԴՎԱԾ 7. Վերաքննիչ դատարանների դատավորները շարունակում են պաշտոնավարել համապատասխան վերաքննիչ դատարանի դատավորների պաշտոններում:
ՀՈԴՎԱԾ 8. Հայաuտանի Հանրապետության տնտեuական դատարանը գործում է մինչեւ 2008 թվականի հունվարի 1-ը, որից հետո դրա գործունեությունը դադարում է:
ՀՈԴՎԱԾ 9. 2008 թվականի հունվարի 1-ից տնտեuական դատարանի եւ առաջին ատյանի դատարանների վարույթում գտնվող առաջին ատյանի կանոններով քննվող գործերը ենթակայության եւ ընդդատության կանոնների պահպանմամբ փոխանցվում են համապատասխան դատարաններին, իսկ վերաքննիչ վարույթի կանոններով քննվող գործերը` վերաքննիչ քաղաքացիական դատարանին:
ՀՈԴՎԱԾ 10. Օրենսգրքում նախատեսված նոր ստեղծվող դատարաններում եւ գործող դատարաններում ավելացող դատավորների պաշտոններում նշանակումները կատարվում են ոչ ուշ, քան 2007 թվականի դեկտեմբերի 20-ը:
Նշված պաշտոններում նշանակումը կատարվում է հետեւյալ կարգով`
1) ընդհանուր իրավասության եւ մասնագիտացված դատարաններում նշանակումը կատարվում է գործող (պաշտոնավարող) դատավորների թվից եւ դատավորների թեկնածությունների 2007 թվականի ցուցակից.
2) վերաքննիչ դատարանում թափուր տեղ առաջանալու դեպքում նշանակումը կատարվում է առաջին ատյանի դատավորների, ինչպես նաեւ վերաքննիչ եւ տնտեսական դատարանների դատավորների ծառայողական առաջխաղացման 2007 թվականի ցուցակներից:
Ընդհանուր իրավասության, մասնագիտացված եւ վերաքննիչ դատարաններում դատավորների թափուր պաշտոններում նշանակումներ կատարելու համար արդարադատության խորհրդին թեկնածություններ կարող է ներկայացնել վճռաբեկ դատարանի նախագահը, արդարադատության նախարարը, արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ:
ՀՈԴՎԱԾ 11. Դատավորների թեկնածությունների 2007 թվականի ցուցակը պահպանում է իր ուժը մինչեւ Հայաuտանի Հանրապետության դատական դպրոցի կողմից առաջին շրջանավարտները տալու պահը:
ՀՈԴՎԱԾ 12. Դատավորների ծառայողական առաջխաղացման 2007 թվականի ցուցակները պահպանում են իրենց ուժը մինչեւ Օրենսգրքով սահմանված կարգով նոր ցուցակի կազմումը:
ՀՈԴՎԱԾ 13.
Ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղի համար թեկնածու առաջարկելու` Օրենսգրքի 129-րդ հոդվածով նախատեսված կարգը Հայաuտանի Հանրապետության դատական դպրոցն ավարտած թեկնածուների, ինչպես նաեւ նախկին դատավորների, դատախազների, փաստաբանների եւ քննիչների մասով, ուժի մեջ է մտնում Հայաuտանի Հանրապետության դատական դպրոցի կողմից առաջին շրջանավարտները տալու պահից:
Դատավորների թեկնածությունների եւ առաջխաղացման ցուցակներում նախկին դատավորների, դատախազների, փաստաբանների եւ քննիչների ընդգրկման Օրենսգրքով նախատեսված կարգը գործում է Հայաuտանի Հանրապետության դատական դպրոցի կողմից առաջին շրջանավարտները տալուց հետո` Օրենսգրքով սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 14. Մինչեւ օրենսգրքով սահմանված կարգավիճակով դատական դպրոցի կազմավորումը դատական դպրոցին` Օրենսգրքով վերապահված լիազորություններն իրականացնում է ՀՀ դատական դեպարտամենտի դատական դպրոց առանձնացված ստորաբաժանումը:
ՀՈԴՎԱԾ 15 . Մինչեւ 2008 թվականի հունվարի 1-ը դատավորի պաշտոն զբաղեցնող այն դատավորները, որոնք հաստիքի կրճատման կամ դատարանի գործունեության դադարման պատճառով իրենց ցանկությամբ նշանակվում են ստորադաս դատարանի դատավորի պաշտոնում, պահպանում են նախկին պաշտոնում ստացած աշխատավարձը, այդ թվում հավելավճարները (բացի դատարանի նախագահի պաշտոնի համար տրվող հավելավճարներից), իսկ հետագայում դատավորի վարձատրության ավելացման դեպքում նրա աշխատավարձը աճում է այն ավելացմանը համամասնորեն:
ՀՈԴՎԱԾ 16. Արդարադատության խորհրդի գործող դատավոր անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների ժամկետի ավարտը:
Հայաuտանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների ընդունումից հետո նշանակված արադարադատության խորհրդի իրավաբան-գիտնական անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների` Օրենսգրքին համապատասխան դադարումը:
ՀՈԴՎԱԾ 17. Սույն օրենսգրքով սահմանված` տարբեր դատական ատյանների դատավորների պաշտոնային դրույքաչափերի համար սահմանված համամասնություններն ուժի մեջ են մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
ՀՈԴՎԱԾ 18. Մինչ այդ դատավորների պաշտոնային դրույթաչափերը հաշվարկվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 19. Դատավորին կցվող` Օրենսգրքով նախատեսվող լրացուցիչ հաստիքները կարող են համալրվել 2008 թվականի հունվարի 1-ից:
ՀՈԴՎԱԾ 20. Օրենսգրքով նախատեսված դատական կարգադրիչների ծառայությունը ստեղծվում է ոչ ուշ քան 2008 թվականի հունվարի 1-ը:
ՀՈԴՎԱԾ 21.
Հայաuտանի Հանրապետության տնտեսական դատարանի դատական ծառայողներին դատարանի գործունեության դադարումից հետո առաջարկվում է նրանց պաշտոնի անձնագրի պահանջներին համապատասխանող դատական ծառայության այլ, տվյալ պահին թափուր պաշտոն: Նման առաջարկը, հնարավորության դեպքում արվում է այն տարածքում գործող դատական ծառայության ստորաբաժանումում, որը մոտ է եղել դատական ծառայողի նախկին աշխատավայրին: Այս կանոնը չի տարածվում դատավորին կցվող դատական ծառայողների վրա: Եթե դատական ծառայողը չի համաձայնվում զբաղեցնել իրեն առաջարկված դատական ծառայության պաշտոնը, ապա նա ընդգրկվում է դատական ծառայության կադրերի ռեզերվում:
Դատավորին կցվող դատական ծառայողների հաստիքները համարվում են կրճատված եւ վերջիններս ընդգրկվում են դատական ծառայության կադրերի ռեզերվում:
ՀՈԴՎԱԾ 22. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում պետական բոլոր մարմինները պարտավոր են իրենց իրավական ակտերը համապատասխանեցնել սույն օրենսգրքի ուժի մեջ մտած դրույթներին:
ՀՈԴՎԱԾ 23. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրը: