Հոդված 1. «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (25 դեկտեմբերի 2006 թվականի, N ՀՕ-4-Ն) 10-րդ հոդվածի 10-րդ մասի «բ» կետի վերջին նախադասությունը հանել:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.4-րդ հոդվածն ուժի մեջ մտնելուն հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման
«Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման արդյունքում Վերահսկիչ պալատի տարեկան ծրագրերում կատարվող փոփոխությունները (վերահսկողության նոր թեմա սահմանելու մասով) ենթակա չեն լինելու հրապարակման Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում, այդ հանգամանքը ստուգումների կազմակերպումը կդարձնի առավել արդյունավետ: Մինչ սույն փոփոխությունը Վերահսկիչ պալատի վերահսկողության նոր թեմա սահմանելու դեպքում այն պետք է հրապարակվեր Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում եւ ուժի մեջ մտներ հրապարակումից 10 օր հետո: