Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10891-02.02.2007-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 մարտի 2001 թվականի, ՀՕ-148, այսուհետ` Օրենք) 22-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2.Սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում որոշումն ընդունվելուց երեսուն օր հետո:

Սակագների գործողության ժամկետը վեց ամսից պակաս չի կարող լինել, բացառությամբ այն դեպքերի, երբ

ա) լիցենզավորված անձը խախտում է գործունեության լիցենզիայի պայմանները,

բ) սահմանված սակագների մեծությունների դատական կարգով բողոքարկման արդյունքում դատարանի վճռի հիման վրա հանձնաժողովը ընդունում է սակագնի սահմանման վերաբերյալ նոր որոշում:

Սույն կետի ա) ենթակետում նշված դեպքում հանձնաժողովն իրավունք ունի նշված ժամկետից շուտ փոխել լիցենզավորված անձի սակագները, որոնք ուժի մեջ կմնան մինչեւ նրա կողմից թույլ տված խախտման վերացումը:»:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 43-րդ հոդվածը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: