Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10892-02.02.2007-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի (4 հունիսի 2002 թվականի, ՀՕ-373-Ն)` 79.1 հոդվածի 2-րդ մասում «լինել» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքի, երբ սահմանված սակագների մեծությունների դատական կարգով բողոքարկման արդյունքում դատարանի վճռի հիման վրա հանձնաժողովը ընդունում է սակագնի սահմանման վերաբերյալ նոր որոշում» բառերը:

Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: