Armenian ARMSCII Armenian
Կ-10892-02.02.2007-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի (4 հունիսի2002 թվականի) 79.1-րդ հոդվածի 2-րդ մասը «լինել» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքի, երբ սահմանված սակագների մեծությունների դատական կարգով բողոքարկման արդյունքում դատարանի վճռի հիման վրա հանձնաժողովը ընդունում է սակագնի սահմանման վերաբերյալ նոր որոշում» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: