Հոդված 1. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (8 հուլիսի 2005 թվականի, ՀՕ-176-Ն) 58-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ `
«Սակագների սահմանման մասին Կարգավորողի ընդունած որոշումների դատական կարգով բողոքարկման առանձնահատկությունները սահմանվում են «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: