Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1090-05.02.2007-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) (26 դեկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-516-Ն) 5-րդ հոդվածում՝

1. 1-ին մասում «բնագավառի» բառը փոխարինել «բնույթի» բառով.

2. 3-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ «31» մաս՝

«31 .  Հիմնադրամի  անվանման մեջ «հայ» կամ «Հայաստան» բառերը, այդ բառերի հոլովաձեւերը եւ դրանց թարգմանությունները, ինչպես նաեւ ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունը կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1. 7-րդ մասի 2-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ «3)» կետ՝

«3) այլ ծախսեր:».

2. 8-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Այդ ծախսերում ներառվում են նաեւ հիմնադրամի գույքի պահպանման, ավելացման, վերանորոգման եւ շինարարության ծախսերը:».

3. 9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«9. Սույն հոդվածի յոթերորդ մասի 2-րդ կետով նախատեսված ծախսերն իրենց մեջ ներառում են հիմնադրամի վարչական ծախսերը (հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի համաձայն)՝ բացի սույն հոդվածի ութերորդ մասով սահմանված ծախսերից, ինչպես նաեւ հիմնադրամի բոլոր աշխատաողների աշխատավարձը, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները:».

4. 10-րդ մասից հանել 2-րդ նախադասությունը:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1.3-րդ մասի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով՝

«- համայնքի համար՝ համայնքի լրիվ անվանումը, ղեկավարի կամ ղեկավարի ներկայացուցչի անունը, հեռախոսահամարը եւ կապի այլ միջոցներ.

- պետության համար՝ պետության լրիվ անվանումը, լիազորված մարմնի լրիվ անվանումը, լիազորված մարմնի ղեկավարի կամ ղեկավարի ներկայացուցչի անունը, հեռախոսահամարը եւ կապի այլ միջոցներ.»,

2. 3-րդ մասի 5-րդ կետը «ժամկետը» բառից հետո լրացնել «, եթե հիմնադրամը ստեղծվում է որոշակի ժամկետով» բառերը.

3. 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 9-րդ կետով`

«9) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմավորման կարգը»:

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում «հիմնադրամում» բառը փոխարինել «հիմնադրամի հիմնադրմանը» բառերով:

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1. 3-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3) սահմանում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քանակական կազմը, տեղերը բաշխում է հիմնադիրների միջեւ.».

2. 3-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«4) նշանակում է հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար (կամ գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար)`  գործադիր տնօրեն, գլխավոր տնօրեն կամ տնօրեն (այսուհետ՝ կառավարիչ).».

3. 3-րդ մասի վերջին պարբերությունից հանել «, եթե կանոնադրությամբ ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ» բառերը.

4. 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«6. Սեկ անձի կողմից հիմնադրամի հիմնադրման դեպքում հիմնադրի գրավոր որոշումը պետք է պարունակի դրույթներ՝ սույն հոդվածի երրորդ մասի 1, 2, եւ 4-րդ կետերով սահմանված հարցերի վերաբերյալ եւ պետք է բովանդակի՝

1) տեղեկություններ հիմնադրի մասին՝

- ֆիզիկական անձի համար՝ քաղաքացիությունը, անունը, անձնագրային տվյալները, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն.

- իրավաբանական անձի համար՝ պետությունը, որտեղ հիմնադրվել է, ֆիրմային լրիվ անվանումը, պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրի հասցեն.

- համայնքի համար՝ համայնքի լրիվ անվանումը.

- պետության համար՝ պետության լրիվ անվանումը, լիազորված մարմնի լրիվ անվանումը.

2) հիմնադրամի նպատակները.

3) հիմնադրամի հնարավոր շահառուների խմբերը.

4) հիմնադրամի գործունեության ժամկետը, եթե հիմնադրամը ստեղծվում է որոշակի ժամկետով.

5) տվյալներ հիմնադրամի սկզբնական գույքի ձեւավորման մասին եւ այդ գույքի փոխանցման կարգը.

6) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը:».

5. հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 7-րդ մասով`

«7. Հիմնադրամի պետական գրանցումից հետո մեկամսյա ժամկետում հիմնադրամի հիմնադիրները նշանակում են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամի նշանակման կարգը կարող է սահմանվել հիմնադրամի կանոնադրությամբ:»:

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1. 2-րդ մասի 4-րդ կետում «կարող է» բառերից հետո լրացնել «անձամբ» բառը.

2. 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«5) տեղեկություններ հիմնադիրների (հիմնադրի) մասին.

- ֆիզիկական անձանց համար՝ քաղաքացիությունը անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության վայրի կամ հաշվառման հասցեն,

- իրավաբանական անձանց համար՝ պետությունը, որտեղ հիմնադրվել է, լրիվ անվանումը (ֆիրմային անվանումը), պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրի հասցեն.

- համայնքի համար՝ համայնքի լրիվ անվանումը.

- պետության համար՝ պետության լրիվ անվանումը, լիազորված մարմնի լրիվ անվանումը.».

3.  2-րդ մասի 7-րդ կետից հանել «հնարավոր» բառը.

4. 2-րդ մասի 8-րդ կետը «ժամկետը» բառից հետո լրացնել «, եթե հիմնադրամը ստեղծվել է որոշակի ժամկետով» բառերը.

5.  2-րդ մասի 10-րդ կետից հանել « եւ այդ դեպքում գույքի օգտագործման» բառերը.

6. 2-րդ մասը 11-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 12-րդ կետով՝

«12) Հոգաբարձուների խորհրդի քանակական կազմը եւ հոգաբարձուների խորհրդում տեղերի բաշխումը հիմնադիրների միջեւ: ».

7. 4-րդ մասի 2-րդ պարբերությունը «մարմինների» բառից հետո լրացնել «, հիմնադիրների կամ սույն օրենքի համաձայն ստեղծված հոգաբարձուների ժամանակավոր խորհրդի (այսուհետ՝ ժամանակավոր խորհուրդ)» բառերը:

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1.  2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1) դիմում պետական գրանցման մասին, ստորագրված հիմնադրամի կառավարչի, հիմնադրի կամ հիմնադրամի ստեղծման մասին պայմանագրով հիմնադրամի հիմնադիրների լիազորած անձի կողմից.».

2.  2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3) հիմնադրամի ստեղծման մասին գրավոր պայմանագիրը եւ հիմնադրամի հիմնադիր ժողովի արձանագրությունը կամ հիմնադրամի հիմնադրման մասին հիմնադրի որոշումը.

4) տեղեկություններ (քաղաքացիությունը, անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության վայրի հասցեն) հիմնադրամի կառավարման մարմիններում ընդգրկված անձանց մասին:»:

Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետից հանել «սույն » բառը:

Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1. հոդվածի 3-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

« Հոգաբարձուների խորհրդի քանակական կազմը եւ հոգաբարձուների խորհրդում տեղերի բաշխումը հիմնադիրների միջեւ սահմանվում են հիմնադրամի կանոնադրությամբ: Հոգաբարձուների խորհրդի քանակական կազմը չի կարող պակաս լինել 3 անդամից: ».

2. հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով՝

«8. Հիմնադրամի կանոնադրությամբ կարող է նախատեսվել, որ ինչպես հիմնադրման պահին, այնպես էլ հետագայում հոգաբարձուների խորհրդի անդամները (կամ անդամների մի մասը) եւ նախագահը (համանախագահները) կարող են նշանակվել ի պաշտոնե: Նման ձեւով հոգաբարձուների խորհուրդ կազմավորելիս լիազորված մարմինը կարող է սահմանել հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնը սահմանող մարմին (մարմիններ): Հոգաբարձուների խորհրդի ի պաշտոնե նշանակված անդամի լիազորությունները համարվում են դադարած նրա զբաղեցրած պաշտոնին այլ անձ նշանակելու կամ նրա զբաղեցրած պաշտոնի վերացման մասին լիազորված մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու պահից, եթե որոշմամբ ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:

Հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնի վերացման դեպքում լիազորված մարմինը նշանակում է խորհրդի անդամի նոր պաշտոն այդ մասին պատշաճ ծանուցումն ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում:

Սույն կետով սահմանված բոլոր հարցերով  որոշումներն ընդունվում են հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների որակյալ (ոչ պակաս 3 / 4) մեծամասնությամբ, եթե կանոնադրությամբ ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ:»:

Հոդված 10. Օրենքը 22-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 221 հոդվածով՝

«Հոդված 221 . Հոգաբարձուների խորհրդի անդամների իրավունքներն ու պարտականությունները

1. Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրավունք ունեն՝

1) առաջարկություններ ներկայացնել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերի օրակարգի եւ քննարկվող հարցերի վերաբերյալ.

2) նախապատրաստել եւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քննարկմանը ներկայացնել հարցեր, առաջարկություններ եւ որոշումների նախագծեր.

3) ստանալ տեղեկություններ հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ.

4) ստանալ իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում:

2. Հոգաբարձուների խորհրդի անդամները պարտավոր են՝

1) մասնակցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերին.

2) իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել ելնելով հիմնադրամի շահերից:»:

Հոդված 11. Օրենքի 23-րդ հոդվածում՝

1.  1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝

«Հոգաբարձուների խորհրդի առաջին կազմի անդամների լիազորություններն սկսվում են հիմնադրամի պետական գրանցմանը եւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամների նշանակմանը հաջորդող օրվանից, իսկ Հոգաբարձուների խորհրդի նոր կազմի անդամների եւ Հոգաբարձուների խորհրդի նորընտիր անդամների լիազորությունները` Հոգաբարձուների խորհրդի նիստին հաջորդող օրվանից, եթե հոգաբարձուների խորհրդի որոշմամբ ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:».

2.  2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարում է՝

1) նրա գրավոր դիմումի հիման վրա.

2) նրա կողմից իր պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում՝ հոգաբարձուների խորհրդի մնացած անդամների ձայների առնվազն 3/4-ով.

3) լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում, եթե կանոնադրությամբ նման ժամկետ սահմանված է.

4) եթե դադարել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի կամ կեսից ավելիի լիազորությունները.

5) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.

6) դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու դեպքում, որը խոչընդոտում է նրա պարտականությունների կատարմանը.

7) նրան առաջադրած հիմնադրի որոշմամբ.

8) նրա մահվան դեպքում.

9) հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված այլ դեպքերում:

Հայաստանի Հանրապետության կամ համայնքի մասնակցությամբ հիմնադրամներում Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից առաջադրված հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունները կարող են դադարել ցանկացած պահի:

Սույն մասի 1-ին կետով սահմանված դեպքում հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունները համարվում են դադարած՝ դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից:

Սույն մասի 3-րդ կետով սահմանված դեպքում հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունները համարվում են դադարած՝ ժամկետի ավարտին հաջորդող օրվանից:

Սույն մասի 4-րդ կետով սահմանված դեպքում դադարում են հոգաբարձուների խորհրդի մնացած բոլոր անդամների լիազորությունները:».

3.  3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3. Սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված դեպքերում նոր անդամ նշանակում է հիմնադիրը` նախկին անդամի նշանակման կարգով, հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին ծանուցումն ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում:

Հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու կամ այդ մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում հիմնադիրները պետք է պատշաճ ձեւով իրազեկվեն:».

4.  4-րդ եւ 5-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել.

5.  6-րդ մասում «հիմնադրամը ենթակա է լուծարման» բառերը փոխարինել «կիրառվում են սույն հոդվածի 7-րդ մասի դրույթները» բառերով.

6. 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«7. Սույն հոդվածով նախատեսված հիմքերով հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամների լիազորությունների դադարման դեպքում հիմնադրամի հիմնադիրը երկու ամսվա ընթացքում համալրում է հոգաբարձուների խորհրդի կազմը կամ դիմում է դատարան՝ հիմնադրամը լուծարելու համար: Հակառակ դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը երկամսյա ժամկետում նշանակում է 3 անդամից կազմված ժամանակավոր խորհուրդ, որն իր նշանակման պահից երեք ամսվա ընթացքում ձեւավորում է հոգաբարձուների նոր խորհուրդ՝ սույն օրենքով սահմանված կարգով: Նշված ժամկետում հոգաբարձուների նոր խորհուրդ ձեւավորելու անհնարինության դեպքում ժամանակավոր խորհուրդը դիմում է դատարան՝ հիմնադրամը լուծարելու համար եւ իրականացնում է սույն օրենքի 35-րդ հոդվածով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին վերապահված բոլոր գործառույթները:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը երկամսյա ժամկետում նշանակում է ժամանակավոր խորհուրդ նաեւ այն դեպքում, երբ դադարել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի կամ կեսից ավելիի լիազորությունները:»:

Հոդված 12. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1.  1-ին մասից հանել «, եթե կանոնադրությամբ մասնակիցների ավելի մեծ քանակ նախատեսված չէ» բառերը.

2.  1-ին մասը 2-րդ նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասությամբ՝

«Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն:».

3.  2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Հոգաբարձուների խորհրդի նախագահի, հիմնադրամի կառավարչի ընտրության եւ պաշտոնից ազատման, ինչպես նաեւ հիմնադրամի անվանման փոփոխության, լուծարման եւ կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման մասին որոշումներն ընդունվում են հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, եթե հիմնադրամի կանոնադրությամբ ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ:

Հոգաբարձուների խորհրդի քանակական կազմի փոփոխության, ինչպես նաեւ հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշումներն ընդունվում են հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների որակյալ (2/3) մեծամասնությամբ, եթե հիմնադրամի կանոնադրությամբ ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ:»:

Հոդված 13. Օրենքի 25-րդ հոդվածում՝

1.  1-ին մասի 1-ին կետը «հաստատումը» բառից հետո լրացնել « հիմնադրամի կողմից իրականացվող (այդ թվում` անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը» բառերը.

2.  1-ին մասի 4-րդ կետը «ընդունումը» բառից հետո լրացնել «, եթե կանոնադրությամբ նախատեսված է վերակազմակերպման հնարավորություն» բառերը.

3.  1-ին մասի 4-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ «41 )» եւ «42 )» կետերով,

«41 ) հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.

42 ) հիմնադրամի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը.».

4.  1-ին մասի 5-րդ կետից հանել «հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր անդամների ընտրությունը եւ» բառերը.

5.  1-ին մասի 5-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ «51 )» եւ «52 )» կետերով`

«51 ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քանակական կազմի ավելացումը,

52 ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քանակական կազմի նվազեցումը (թափուր տեղերի առկայության դեպքում),».

6.  1-ին մասի 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«8) հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխություն, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը, եթե կանոնադրությամբ նախատեսված է փոփոխություններ կատարելու հնարավորություն.».

7.  1-ին մասի 9-րդ կետում «կանոնադրությունների» բառից հետո լրացնել «հաստատման» բառը.

8.  1-ին մասի 13-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ «131 )» եւ «132 )» կետերով`

«131 ) հիմնադրամի կառուցվածքի հաստատումը.

132) հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումը.»:

Հոդված 14. Օրենքի 26-րդ հոդվածում՝

1. 2-րդ մասի 1-ին կետը «աշխատանքները» բառից հետո լրացնել «անհրաժեշտության դեպքում կարող է կազմավորել հոգաբարձուների խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր, սույն Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով նախատեսված, հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման (ստուգում, ուսումնասիրում եւ այլն) իրականացման եւ 1-ին մասի 2, 3, 8 եւ 9 կետերով նախատեսված հարցերի նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ հոգաբարձուների խորհրդին եզրակացություններ (տեղեկանքներ) ներկայացնելու համար:» բառերը.

2. 2-րդ մասը լրացնել նոր «4» կետով հետեւյալ բովանդակությամբ՝

«4. Հոգաբարձուների խորհրդի քննարկմանն է ներկայացնում հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ, սույն Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 2, 4, 5 եւ 6 կետերով նախատեսված դեպքերում».

3. 4-րդ մասը «կիրառմամբ» բառից հետո լրացնել «,ինչպես նաեւ հարցման կարգով» բառերը:

Հոդված 15. Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի 9-րդ կետում «աշխատակիցներին» բառը փոխարինել «աշխատողներին, այդ թվում՝ հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ղեկավարներին ու աշխատողներին» բառերով:

Հոդված 16. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1.  1-ին մասը «մասնակցող» բառից հետո լրացնել « հիմնադրամի մարմնի» բառերը.

2.  2-րդ մասի 1-ին կետը «վայրը» բառից հետո լրացնել «, արձանագրության կազմման տարին, ամիսը, ամսաթիվը» բառերը.

3.  2-րդ մասի 2-րդ կետում «անձանց» բառից հետո լրացնել « (այդ թվում` կառավարման մարմնի անդամների)» բառերը.

4.  2-րդ մասի 3-րդ կետը «անձանց» բառից հետո լրացնել « (այդ թվում` կառավարման մարմնի անդամների)» բառերը, իսկ «քանակը» բառից հետո՝ «, անունները՝ նշելով հիմնադրամում զբաղեցրած պաշտոնը.» բառերը.

5.  հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ եւ 4-րդ մասերով՝

«3. Հիմնադրամի մարմինների նիստերի արձանագրությունները կազմվում են հայերեն լեզվով: Դրանք կարող են կազմվել նաեւ օտար լեզվով: Տեքստերի միջեւ հակասության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տեքստին:

4. Հիմնադրամի մարմինների նիստերի արձանագրություններից քաղվածքները պետք է բովանդակեն սույն հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերում նշված տեղեկությունները, իսկ 4-րդ կետում նշված եւ սույն հոդվածով սահմանված այլ տեղեկությունները քաղվածքները կարող են բովանդակել մասամբ: Քաղվածքները պետք է բովանդակեն տեղեկություններ արձանագրությունը ստորագրած անձանց (այդ թվում՝ հատուկ կարծիք ներկայացրած անձանց) վերաբերյալ:»:

Հոդված 17. Օրենքի 29-րդ հոդվածում`

1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

« Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի՝ այլ հիմնադրամին միացման ձեւով, եթե կանոնադրությամբ հիմնադրամի վերակազմակերպումը արգելված չէ: ».

2. ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասի 1-ին նախադասությունը:

Հոդված 18. Օրենքի 30-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 19. Օրենքի 32-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 32. Միացման պայմանագիրը

1. Միացման պայմանագիրը կնքվում է միացման մասնակցող հիմնադրամների միջեւ, ստորագրում են կառավարիչները եւ ենթակա է հաստատման համապատասխանաբար նրանց հոգաբարձուների խորհրդի կողմից:

2. Միացման պայմանագիրը պետք է բովանդակի՝

1) մասնակից կողմերի անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման տվյալները.

2) միացման ժամկետները, կարգը եւ պայմանները.

3) Միացման հտեւանքով ընդլայնված հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի գումարման ժամկետը, հրավիրման եւ անցկացման կարգը.

4) այլ տեղեկություններ միացմանը մասնակցող կողմերի հայեցողությամբ:»:

Հոդված 20. Օրենքի 33-րդ հոդվածից հանել «(հիմնադրամների) » բառը:

Հոդված 21. Օրենքի 34-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով՝

«7. Հիմնադրամը կարող է լուծարվել նաեւ սույն օրենքով նախատեսված այլ դեպքերում:»:

Հոդված 22. Օրենքի 35-րդ հոդվածում՝

1.  1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Դատարանի կողմից հիմնադրամի լուծարման մասին որոշում ընդունելուց հետո հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նշանակում  է լուծարման հանձնաժողով (լուծարող) եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի եւ սույն օրենքի համաձայն սահմանում է լուծարման կարգը եւ ժամկետները:».

2.  8-րդ մասում «դատարանը» բառը փոխարինել «հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը» բառերով.

3.  9-րդ մասում «հետո» բառից հետո լրացնել «, եթե լուծարվող հիմնադրամի ունեցած դրամական միջոցներն անբավարար են պարտատերերի պահանջները բավարարելու համար, » բառերը.

4.  12-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«12. Հիմնադրամի գույքի ամբողջական բաշխումն իրականացնելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռ եւ ներկայացնում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի  հաստատմանը: Լուծարման հանձնաժողովը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված լուծարման հաշվեկշիռը  ներկայացնում է դատարանի հաստատմանը:».

5. հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 15-րդ մասով՝

«15.Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից սույն հոդվածի 1-ին, 8-րդ եւ 12-րդ մասերով սահմանված իր լիազորությունները երկամսյա ժամկետում (համապատասխանաբար դատարանի կողմից որոշման ընդունման, լուծարման հանձնաժողովի կողմից լուծարման միջանկյալ հաշվեկշռի եւ լուծարման հաշվեկշռի ներկայացման պահից) չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը հիմնադրամի լուծարման հետ կապված լիազորությունների իրականացման նպատակով երկամսյա ժամկետում նշանակում է ժամանակավոր խորհուրդ:»:

Հոդված 23. Օրենքի 38-րդ հոդվածում 3-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3. Հիմնադրամները սույն օրենքի 39-րդ հոդվածով սահմանված հաշվետվությունը հրապարակելուց հետո՝ 15 օրվա ընթացքում, այդ մասին գրավոր ծանուցում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` գրությանը կից ներկայացնելով հաշվետվությունը եւ մամուլի միջոցի օրինակը: Սահմանված ժամկետում հաշվետվությունը թերի հրապարակելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հիմնադրամ է ուղարկում գրավոր նախազգուշացում՝ առաջարկելով մեկամսյա ժամկետում վերացնել թերությունները: Սահմանված ժամկետներում հաշվետվությունը չհրապարակելու,  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն այդ մասին չծանուցելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն հաշվետվությունը չներկայացնելու կամ նախազգուշացման պահանջները չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կարոդ է դիմել դատարան՝ հիմնադրամը լուծարելու պահանջով: »:

Հոդված 24. Օրենքի 39-րդ հոդվածում`

1. «ֆինանսական տարվա ավարտին հաջորդող 6 ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ» բառերով.

2. հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով՝

«Հաշվետվության (որը բովանդակում է հիմնադրամի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման տվյալները եւ սույն հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված տեղեկությունները) ձեւը, հրապարակման եւ ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

Օրենքով սահմանված դեպքերում հիմնադրամը համապատասխան հաշվետվություններ է ներկայացնում նաեւ այլ պետական մարմիններ:»:

Հոդված 25. Օրենքի 40-րդ հոդվածում

1. 3-րդ մասը «սույն օրենքին» բառերից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

«Այդ հիմնադրամների վրա չի տարածվում սույն օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված սահմանափակումը:».

2. հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ մասով՝

«5. Սույն հոդվածի 4-րդ մասի դրույթները չեն տարածվում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը եւ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ստեղծված այն առեւտրային իրավաբանական անձանց վրա, որոնց ֆիրմային անվան մեջ «հիմնադրամ» բառի օգտագործումը նախատեսված է այլ օրենքներով:»:

Հոդված 26. Անցումային դրույթներ

1. Մինչեւ սույն oրենքի ուժի մեջ մտնելն uտեղծված հիմնադրամները սույն օրենքը գործողության մեջ դնելուց հետո 6-ամսյա ժամկետում պետք է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տեղերը բաշխեն հիմնադիրների միջեւ (հիմնադիրների համատեղ որոշման համաձայն),  իրենց կանոնադրությունները համապատաuխանեցնեն «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  պահանջներին եւ գրանցեն դրանք:

 2. Նշված ժամկետում չհամապատաuխանեցված եւ չվերագրանցված կանոնադրություններով հիմնադրամները ենթակա են լուծարման: Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետի ավարտից հետո եռամսյա ժամկետում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հիմնադրամի լուծարման մասին որոշում չկայացնելու եւ դատարան չդիմելու դեպքում կիրառվում են «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 15-րդ մասի դրույթները:

Հիմնավորում

«Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 2200-Ն որոշմամբ նախատեսված է 2006 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակում ներկայացնել «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ: Սույն որոշման պատասխանատու կատարող է նշանակված Հայաստանի Հանրապետության  արդարադատության նախարարությունը: «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն անհրաժեշտ է ընդունել հետեւյալ հիմնավորումներով:

 «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող օրենքում սահմանված են բազմաթիվ դրույթներ, որոնք օրենքի կիրառման ընթացքում առաջացած խնդիրների հետեւանքում անհրաժեշտ է կանոնակարգել:

«Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում առաջարկվում է հստակեցնել, մասնավորապես, հիմնադրամների կողմից հաշվետվությունների ներկայացման կարգը, «տարեկան ընդհանուր ծախս» եւ «վարչակառավարչական ծախս» հասկացությունները, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման կարգը եւ մի շարք այլ հարցեր:

Նշված հարցերն օրենքով կարգավորելու անհրաժեշտությունից ելնելով ներկայացվում է «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ: