ՀՈԴՎԱԾ 1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (25 դեկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-18-Ն, այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի`
1. 1-ին մասի գ) կետում վերջակետը փոխարինել միջակետով.
2. 1-ին մասը լրացնել դ) կետով` հետեւյալ բովանդակությամբ`
«դ) փոստային կապի բնագավառը:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» բառերից հետո լրացնել «, «Փոստային կապի մասին» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման
««Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունումը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով.
Փոստային կապի ունիվերսալ ծառայությունները հանդիսանում են հանրային ծառայությունների տարատեսակ, իսկ նմանատիպ ծառայություններից օգտվում է ողջ հանրությունը, այդ թվում՝ քաղաքացիները, գործարար աշխարհի մասնակիցները, պետական, դատական մարմինները եւ այլն: Հետեւաբար փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագները, դրանց ձեւավորման սկզբունքներն ու կարգը պետք է սահմանվեն այնպիսի մարմնի կողմից, որին օրենքով վերապահված են անկախության երաշխիքներ:
Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների արդյուքում փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագները, դրանց ձեւավորման սկզբունքներն ու կարգը կսահմանի Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: