Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-10921-06.02.2007-ՖՎ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (25 դեկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-18-Ն, այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի`

1.1-ին մասի գ) կետում վերջակետը փոխարինել միջակետով.

2.1-ին մասը լրացնել դ) կետով` հետեւյալ բովանդակությամբ`

«դ) փոստային կապի բնագավառը:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» բառերից հետո լրացնել «, «Փոստային կապի մասին» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: