Armenian ARMSCII Armenian
Կ-10921-06.02.2007-ՖՎ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (25 դեկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-18-Ն, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» կետով.

«դ) փոստային կապի բնագավառը»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» բառերից հետո լրացնել «, «Փոստային կապի մասին» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: