Հոդված 1. «Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-36-Ն) 6-րդ հոդվածի 1-ին մասում`
1) «ա» կետի երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
« - մինչեւ 110 կՎ լարման էլեկտրաէներգետիկական, 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման եւ ցածր ճնշման գազի համակարգերում` էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց մոտ` սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված պահանջների, ինչպես նաեւ պատահարների տարեկան վերլուծության արդյունքներով, էներգատեղակայանքների շահագործումն ու կառավարումն իրականացնող անձանց հետ համատեղ, մարդկանց կյանքի, գույքի եւ շրջակա միջավայրի՝ տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի կատարումն ապահովելու նպատակով:».
2) «գ» կետի «5.8 ՄՎտ դրվածքային հզորությունից բարձր» բառերը փոխարինել «5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության» բառերով, իսկ «գազամատակարարման» բառը փոխարինել «գազի» բառով.
3) «դ» կետը «վիճակագրություն» բառից հետո լրացնել «եւ կատարում դրանց վերլուծությունը» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: