Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10951-12.02.2007-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության /2001թ. դեկտեմբերի 28-ի, ՀՕ-293/ օրենքի /այսուհետեւ` Օրենք/ 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«ՀՈԴՎԱԾ 1. "Հեռուuտատեuության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (այuուհետ`    Հանձնաժողով) կարգավորող անկախ պետական մարմին է, որի նպատակն է ապահովել հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը եւ բազմազանությունը, ինչպես նաեւ oրենuդրությամբ uահմանված կարգով լիցենզավորել եւ վերահuկել հեռուuտառադիոընկերությունների (հեռուuտաընկերությունների եւ ռադիոընկերությունների) գործունեությունը: Հանձնաժողովը բաղկացած է 8 անդամներից:"

ՀՈԴՎԱԾ 2.  Օրենքի 5-րդ հոդվածի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«ՀՈԴՎԱԾ 5. «Հանձնաժողովը  անկախ կարգավորող մարմին է, որի անդամների կեuը վեց տարի ժամկետով ընտրվում են Ազգային ժողովի կողմից, իuկ մյուu կեuը նշանակվում է Հանրապետության Նախագահի կողմից` վեց տարի ժամկետով, բացառությամբ առաջին կազմի: »:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 8-րդ հոդվածում «Նախագահին» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահին» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 24-րդ հոդվածից հանել «մասնավոր» բառը:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ:  «Ձայների հավասարության դեպքում  նախագահի ձայնը վճռորոշ է: » :

ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխու՟թյուններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխու՟թյուններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետու՟թյան օրենքների նախագծերը մշակվել են նկատի ունենալով Հայաստանի Հանրապետու՟թյան Սահմանադրության 83.2-րդ հոդվածի եւ 117-րդ հոդվածի 11-րդ կետի պահանջները: