Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1098-14.02.2007-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկ՟տեմ՟բե՟րի 2002 թվականի, ՀՕ-491-Ն) 15-րդ հոդ՟վա՟ծի 1-ին մասը լրացնել նոր 5-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ`

«5) սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամները` այդ ավտոմեքենաների մասով: Հաշմանդամներին սեփականության իրավունքով պատկանող` սույն կետում նշված ավտոմեքենաների մասով սահմանվաշ հարկային արտոնությունների տրամադրման հետեւանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը սահմանում է սույն օրենքի արտոնությունները:

Նախագծով առաջարկվում է այդ արտոնությունների ցանկում ներառել այն հաշմանդամներին, որոնք սոցիալական մարմիններից ստացել են փոխադրամիջոցներ («Զապորոժեց» մակնիշի ավտոմեքենաներ, այդ պրոցեսը դադարել է 1992թ.): Ներկայումս այդ արտոնությունը տրամադրում է համայնքի ավագանին, սակայնենթադրվում է փաստաթղթերի ներկայացման որոշ գործընթաց, որը դիմողները պետք է ամեն տարի կրկնեն:

Սույն օրինագիծը ընդունելով` նշված կատեգորիայի անձինք կազատվեն այդ լրացուցիչ թղթաբանության գործից, մանավանդ որ այդ հարցով դիմողները մեծ մասամբ տարեց մարդիկ են: