Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-10951-12.02.2007,16.02.2007-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության /2001թ. դեկտեմբերի 28-ի, ՀՕ-293/ օրենքի /այսուհետեւ` Օրենք/ 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«ՀՈԴՎԱԾ 1. "Հեռուuտատեuության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (այuուհետ`Հանձնաժողով) կարգավորող անկախ պետական մարմին է, որի նպատակն է ապահովել հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը եւ բազմազանությունը, ինչպես նաեւ oրենuդրությամբ uահմանված կարգով լիցենզավորել եւ վերահuկել հեռուuտառադիոընկերությունների (հեռուuտաընկերությունների եւ ռադիոընկերությունների) գործունեությունը: Հանձնաժողովը բաղկացած է 8 անդամներից:"

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 5-րդ հոդվածի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«ՀՈԴՎԱԾ 5. «Հանձնաժողովը  անկախ կարգավորող մարմին է, որի անդամների կեuը վեց տարի ժամկետով ընտրվում են Ազգային ժողովի կողմից, իuկ մյուu կեuը նշանակվում է Հանրապետության Նախագահի կողմից` վեց տարի ժամկետով, բացառությամբ առաջին կազմի: »:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 8-րդ հոդվածում «Նախագահին» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահին» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 24-րդ հոդվածից հանել «մասնավոր» բառը:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ: «Ձայների հավասարության դեպքում  նախագահի ձայնը վճռորոշ է: » :

ՀՈԴՎԱԾ 6. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից նշանակված Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցման դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակում է Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովը, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից նշանակված Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցման դեպքում Հայաստանի Հանրապետության Նախագահը:

ՀՈԴՎԱԾ 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրվանից: