Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1100-19.02.2007-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 2002 թվականի ՀՕ-491-Ն) 15-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ կետով`

«5) փոստային կապի ազգային օպերատորը»:

Հոդված 2. Սույն օրենքի ընդունումը պետության համար չի առաջացնում «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված փոխհատուցման պարտականություն:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ  «ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն փոստային կապի ազգային օպերատորը ազատվում է տեղական հարկերից: ՀՀ ազգային ժողովի կողմից 2006 թվականի դեկտեմբերի 25-ին ընդունված «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքով (վավերացվել է 13.01.2007թ.) լրացում կատարվեց վերոնշյալ հոդվածում, որով սահմանվեց, որ փոստային կապի ազգային օպերատորը ազատվում է նաեւ գույքահարկից եւ հողի հարկից: Ընդ որում, նույն օրենքով սահմանվեց, որ այդ օրենքի դրույթները տարածվում են նաեւ մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:

ՀՀ ազգային ժողովի կողմից 2006 թվականի դեկտեմբերի 25-ին ընդունված «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ կարիք է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ «Գույքահարկի մասին» եւ «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներում: