ՀՈԴՎԱԾ 1.
«Oտարերկրյա ներդրումների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (31 հուլիսի, 1994 թվականի, ՀՕ-115) 5-րդ հոդվածի 2-րդ մաuում «uահմանված հաշվարկային փոխարժեքից ոչ բարձր» բառերը փոխարինել «հրապարակված` արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից ոչ բարձր» բառերով:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ճանապարհային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման
«Ճանապարհային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրեն՟քում փոփոխություն կատարելու մասին», ««Օտարերկրյա ներդրումների մա՟սին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մա՟սին», «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պե՟տական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ար՟ժու՟թային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփո՟խություն կատարելու մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատու՟ցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխու՟թյուն՟ներ կատարելու մասին», «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճար՟ների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների ըն՟դու՟նումը պայմանավորված է գործող օրենսդրության հստակեցմամբ:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավական ակտերի համաձայն ՀՀ կենտրոնական բանկը ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը սահմանում է ֆինանսական շուկայում ձեւավորված միջին կշռված փոխարժեքի հիման վրա, որը հաշվարկվում է Հայաստանի Հան՟րա՟պե՟տության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների կող՟մից ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված արտարժութային գործառնու՟թյուն՟ների վերաբերյալ հաշվետվությունների հիման վրա, իսկ այլ արտարժույթների նկատմամբ ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքները սահմանվում են՝ հիմք ընդունելով «Ռոյթերս» ինֆորմացիոն համակարգից վերցված ԱՄՆ դոլարի նկատմամբ համապատասխան արժույթների փոխարժեքները: Այսինքն՝ ՀՀ կենտրո՟նական բանկի կողմից արտարժույթների նկատմամբ ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքները սահմանվում են՝ գործող արժութային շուկաներում ձեւա՟վոր՟ված ՀՀ դրամի նկատմամբ միջին շուկայական փոխարժեքների վերա՟բեր՟յալ առկա տվյալների հրապարակմամբ:
Այսինքն՝ նշված օրենքներում փոփոխությունների կատարումը պայ՟մանա՟վորված է ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվ եւ այլ իրավական ակտերով նախա՟տես՟ված արտարժույթի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքի հաշվարկման մեթոդի ընդհանրացված դրույթը օրենքների մակարդակով ամրագրելու անհրաժեշ՟տու՟թյամբ, ինչի նախատեսմամբ ավելի կընդգծվի ՀՀ կենտրոնական բանկի՝ ՀՀ դրամի նկատմամբ արտարժույթի հաշվարկային փոխարժեքի սահմանման գործառույթի իրական բովանդակությունը: