Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-11016-21.02.2007-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի (6 հուլիսի 2000 թվական) 95-րդ հոդվածի 5-րդ կետում «սահմանած փոխարժեքը» բառերը փոխարինել «հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքը» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 217-րդ հոդվածի 2-րդ կետում «սահմանած հաշվարկային փոխարժեքով» բառերը փոխարինել «հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքով» բառերով: