Հոդված 1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի (6 հուլիսի 2000 թվականի) 95-րդ հոդվածի 5-րդ կետում «սահմանած փոխարժեքը» բառերը փոխարինել «հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքը» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 217-րդ հոդվածի 2-րդ կետում «սահմանած հաշվարկային փոխարժեքով» բառերը փոխարինել «հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքով» բառերով: