Armenian ARMSCII Armenian
Կ-1113-07.03.2007-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   «Ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (20 մարտի2000  թվականի, ՀO-41, այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Ապրանքային նշանը կարող է գրանցվել իրավաբանական անձի կամ կազմակերպության անվանումով, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունով:

2. Գրանցված ապրանքային նշանի համար տրվում է ապրանքային նշանի գրանցման վկայագիր (այսուհետ՝ ապրանքային նշանի վկայագիր): Ապրանքային նշանի վկայագիրը տրվում է այն անձին, ում անունով գրանցված է ապրանքային նշանը (այսուհետ՝ ապրանքային նշանի սեփականատեր):»:

Հոդված 2.   Օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ կետի «գ» ենթակետը «հավատարմատարի» բառից հետո լրացնել «կամ ներկայացուցչի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում 2-րդ եւ 3-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Նախ՟նա՟կան փոր՟ձաքննության ընթաց՟քում ստուգ՟վում է հայտի անհրա՟ժեշտ եւ սահմանված պահանջներին համապատասխան ձեւակերպված փաս՟տաթղթերի առ՟կայությունը: Հայտը սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում հայտատուին ուղարկվում է հարցում՝ ուղղված կամ պակաս փաստաթղթերը երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ՝ կիրառելով սույն օրենքի 8-րդ հոդվածի  6-րդ կետով սահմանված դրույթները:

Հայտը սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում լիազոր մարմինը սահմանում է հայտի ներկայացման թվականը եւ որոշում է կայացնում հայտը քննարկման ընդունելու մասին:

3. Հայտի ներկայացման թվականը լիազոր մարմինը սահմանում է հետեւյալ տվյալների եւ տարրերի ստացման թվականով՝

1) դիմում, որից  ակնհայտորեն կամ ենթադրաբար հետեւում է, որ խնդրարկվում է ապրանքային նշանի գրանցում.

2) նշում, որը հնարավորություն է տալիս անհատականացնել հայտատուին.

3) նշում, որը հնարավորություն է տալիս կապվել հայտատուի կամ նրա արտոնագրային հավատարմատարի կամ ներկայացուցչի հետ, այդպիսին լինելու դեպքում.

4) այն ապրանքային նշանի բավարար հստակ պատկերը, որի գրանցումը խնդրարկվում է.

5) ապրանքների եւ (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար խնդրարկվում է գրանցումը.

6) հայտ ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Եթե նշված տվյալներն ու տարրերը ստացվել են ոչ միաժամանակ, ապա լիազոր մարմինը հայտի ներկայացման թվականը սահմանում է դրանցից վերջինի ստացման թվականով:»:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետում «որպես ապրանքային նշան գրանցելու կամ գրանցումը մերժելու մասին» բառերը փոխարինել «որպես ապրանքային նշան հայտում նշված բոլոր ապրանքների կամ դրանց մի մասի համար գրանցելու կամ դրա գրանցումը մերժելու մասին» բառերով:

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածում 1.1-րդ կետից հանել «պետությունների պաշտոնական անվանումներ» բառերը:

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) 1-ին կետի «դ» ենթակետից հանել «անունով գրանցված» բառերը.

2) 1-ին կետի «զ» ենթակետի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

3) 2-րդ կետի «գ» ենթակետում «ստեղծագործությունների» բառը փոխարինել «ստեղծագործությունները, դրանց» բառերով.

4) 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» ենթակետով՝

«ե) մարդկանց դիմանկարները՝ առանց նրանց կամ նրանց ժառանգների համաձայնության:».

5) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Ապ՟րան՟քային նշանի սե՟փա՟կա՟նա՟տերն իր ան՟վան (ան՟վան՟ման) փո՟փոխ՟ման, ապ՟րանքների ցանկի կրճատ՟ման մասին տեղեկացնում է լիազոր մարմնին: Ապ՟րան՟քային նշանի սե՟փա՟կա՟նա՟տերը կարող է լիազոր մարմնին տեղեկացնել նաեւ  ա՟ռանց ապ՟րան՟քային նշանի էությունը փո՟փո՟խելու նրա ա՟ռան՟ձին ոչ էական տար՟րերի (սեփականատիրոջ անունը (անվանումը), բնակության կամ գտնվելու վայրը, ապրանքի չափերը, ծավալը, քանակը, բաղադրամասերի պարունակությունը բնորոշող նշումների) փո՟փոխ՟ման մասին:»:

Հոդված 8. Օրենքի 21.1-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն` տվյալ անձի ապրանքային նշանը որոշակի ապրանքների համար ճանաչվում է հանրահայտ, եթե այդ ապրանքների նկատմամբ լայնածավալ օգտագործման արդյունքում հանրահայտ ճանաչելու մասին դիմումում նշված թվականի դրությամբ հասարակության  համապատասխան շրջանակի համար դարձել է լավ հայտնի՝ որպես նշված ապրանքների տարբերակման (անհատականացման) միջոց։»:

Հոդված 9. Օրենքի 21.2-րդ հոդվածում՝

1) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով՝ «Ցանկ մտցվում են հանրահայտ ճանաչված ապրանքային նշանը, դրա սեփականատիրոջ անունը (անվանումը) եւ բնակության կամ գտնվելու վայրը, հանրահայտ ճանաչելու թվականը, ինչպես նաեւ այն ապրանքները, որոնց համար հանրահայտ է ճանաչվել տվյալ նշանը:»:

Հոդված 10. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21.3-րդ հոդվածով՝

«Հոդված  21.3. Հանրահայտ ապրանքային նշանի իրավական պահպանության ծավալը

1. Հանրահայտ ճանաչված ապրանքային նշանին տրամադրվում  է սույն օրենքով ապրանքային նշանի համար նախատեսված իրավական պահպանություն։

2. Հանրահայտ ապ՟րան՟քային նշանին իրավական պահպանություն տրամադրվում է անժամկետ:

3. Հանրահայտ ապրանքային նշանի իրավական պահպանությունը տարածվում է նաեւ սույն օրենքի 21.1-րդ  հոդվածի 2-րդ կետում նշված ապրանքներին ոչ նույնատիպ ապրանքների նկատմամբ, եթե այլ անձի կողմից տվյալ ապրանքային նշանի կամ դրան շփոթելու աստիճան նման նշանի օգտագործումը դրանց նկատմամբ փոխադարձ կապ է ենթադրում այդ ապրանքների եւ հանրահայտ ապրանքային նշանի սեփականատիրոջ միջեւ՝ նկատի ունենալով, որ այդպիսի օգտագործումը կարող է վնաս հասցնել հանրահայտ ապրանքային նշանի սեփականատիրոջ շահերին։

4. Սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` հանրահայտ ապրանքային նշանի սեփականատերն իրավունք ունի դիմելու դատարան` իր նշանին նույնական կամ շփոթելու աստիճան նման ապրանքային նշանին իրավական պահպանության տրամադրումն ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու հայցով, եթե իր նշանն ունի տվյալ ապրանքային նշանի առաջնության թվականից ավելի վաղ հանրահայտ ճանաչման թվական: Այս դեպքում դիմումին նախորդող երեք տարվա ընթացքում տվյալ ապրանքային նշանի անընդհատ օգտագործումը թողարկվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների նկատմամբ հիմք է ծառայում դիմումի մերժման համար:

5. Սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` հանրահայտ ապրանքային նշանի սեփականատերն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով երրորդ անձանց արգելելու իր նշանին նույնական կամ շփոթելու աստիճան նման եւ սույն հոդվածի  4-րդ կետում նշված առաջնությամբ գրանցված ապրանքային նշանի օգտագործումը,  եթե տվյալ նշանն օգտագործվել է ոչ ավելի, քան երեք տարի, ինչպես նաեւ չգրանցված ապրանքային նշանի օգտագործումը:»:

Հոդված 11. Oրենքի 22-րդ հոդվածում՝

1) 4-րդ կետի «3 տարվա» բառերը փոխարինել «5 տարվա» բառերով, իսկ «անընդհատորեն (ընդհանրապես) չի օգտագործվել» բառերը` «ընդհանրապես չի օգտագործվել կամ օգտագործվել է ոչ ողջամիտ ծավալներով» բառերով.

2) 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 12. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) 1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ա) ամբողջովին կամ մասնակիորեն՝ իրավական պահպանության ամբողջ ժամկետի ընթացքում, եթե այն տրամադրվել է սույն օրենքի 11 հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ կամ ապրանքային նշանին իրավական պահպանության տրամադրման մասին տեղեկությունների պաշտոնական հրապարակման օրվանից5 տարվա ընթացքում, եթե իրավական պահպանությունը տրամադրվել է սույն օրենքի 12 հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ.».

2) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: