Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-11141-09.03.2007-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 հոկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-258) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր «ե» կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«ե) պաշտպանության հանրապետական գործադիր մարմնի աշխատակազմում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնող կամ քաղաքացիական  հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձինք՝ որոնց վրա տարածվում են սույն օրենքի 6-28-րդ, 30-րդ, 33-րդ, 34-րդ եւ 37-40-րդ հոդվածներով նախատեսված դրույթները»:
 

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

Օրենքի նախագիծը ներկայացվել է «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծին համապատասխան եւ նախատեսում է, որ սոցիալական առանձին արտոնությունների ու երաշխիքների առումով ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում քաղաքացիական հատուկ ծառայություն անցնող կամ քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիները զինծառայողներին հավասարեցված անձինք են։