Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1116-14.03.2007-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրա՟պետության օրենքի (28 դեկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-294) 15-րդ հոդվածի «գ» կետում «քննչական մեկուսարաններ» բառերը փոխարինել «ձերբակալվածներին պահելու վայրեր» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
 

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրա՟պետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ ազգային անվտանգության մարմիններն օրենքով սահմանված կարգով իրականացնում են հետաքննություն եւ նախաքննություն, ուստի անհրաժեշտություն է առաջացել ունենալ ձերբակալվածներին պահելու վայրեր` հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին քննչական մեկու՟սարանը հանձնվել է ՀՀ արդարադատության նախարա՟րության ենթակայությանը: ՀՀ ազգային անվտանգության ծառայության համակարգում ձերբակալվածներին պահելու վայրեր ունենալը բխում է նաեւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքից: