Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1117-14.03.2007-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1.  «էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (08 հուլիսի 2005 թվականի, ՀՕ-176-Ն, այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին կետում «սահմանել» բառը փոխարինել «մշակել եւ իրականացնել» բառերով:

Նույն հոդվածը լրացնել նոր 101 ) կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«101 ) նպաստել հանրային եւ ազգային անվտանգության շահերի պաշտպանությանը»:

Նույն հոդվածի 9-րդ կետում «ընդունել տեխնիկական» բառերը փոխարինել «մշակել» բառով:

Նույն հոդվածի 10-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 5-րդ հոդվածի`

1.  2-րդ կետը լրացնել նոր իէ) ենթակետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«իէ) ընդունել հանրային կամ ազգային անվտանգության շահերից բխող հատուկ կանոններ, կարգեր»:

2. 3-րդ կետի «զ» ենթակետում «լինցենզավորման» բառը փոխարինել «թույլատվությունների տրամադրման» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 21-րդ հոդվածի`

1. 1-ին մասում «լիցենզիաները» բառը փոխարինել «թույլատվությունները» բառով, իսկ «լիցենզիաներ» բառը`«թույլատվությունները» բառով:

2. 2-րդ մասում«լիցենզիաների» բառը փոխարինել «թույլատվությունների» բառով:

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրվանից։