Armenian ARMSCII Armenian
Կ-11171-14.03.2007-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածի 9-րդ մասի 9.1-րդ կետում 9.1.1-րդ ենթակետի «3000» թիվը փոխարինել «500» թվով, 9.1.2-րդ ենթակետի «2000» թիվը` «300» թվով,9.1.3-րդ ենթակետի «1000» թիվը` «200» թվով, 9.1.4-րդ ենթակետի «500» թիվը` «100» թվով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: