Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1118-14.03.2007-ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության  1996 թվականի ապրիլի 30-ի թիվ ՀՕ-55օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը  լրացնել նոր պարբերությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«ՀՈՎԱՆՈՑԱՅԻՆ ԳՈՎԱԶԴ` այն գովազդն է, որում գովազդվող ապրանքների եւ ծառայությունների համար օգտագործվող ապրանքային նշանը կամ ֆիրմային անվանումը նույնական են կամ շփոթելու աստիճանի նման են այն ապրանքների եւ ծառայությունների ապրանքային նշանին կամ դրանք արտադրող կամ առաջարկող իրավաբանական անձանց ֆիրմային անվանմանը, որոնց գովազդի նկատմամբ սույն օրենքով նախատեսված են սահմանափակումներ: Հովանոցային է համարվում նաեւ այդպիսի ապրանքներ արտադրողի կամ վաճառողի եւ ծառայություններ մատուցողի ապրանքային նշանի, ֆիրմային անվանման կամ ցանկացած այլ անհատականացման միջոցի հիշատակումը գովազդում:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքը լրացնել նոր հոդվածով`հետեւյալ բովանդակությամբ՝

«ՀՈԴՎԱԾ 161 . ՀՈՎԱՆՈՑԱՅԻՆ ԳՈՎԱԶԴ

Հովանոցային գովազդն արգելվում է:»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 24-րդ հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

« ՀՈԴՎԱԾ 24. ԳՈՎԱԶԴԻ ՄԱUԻՆ OՐԵՆUԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀUԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆԸ

1.Գովազդի մաuին oրենuդրության պահպանման նկատմամբ վերահuկողություն իրականացնող Հայաuտանի Հանրապետության պետական կառավարման  լիազորված մարմինը ձեւավորվում է Հայաuտանի Հանրապետության կառավարության կողմից uահմանված կարգով:

2. Հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտում գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն է:»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի ուժի մեջ մտնելը՝

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱUԻՆ»  ՀԱՅԱUՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱUՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.Հարկ է նկատել, որ ներկայումս գովազդի շուկայում անուղղակիորեն իրականացվում են որոշ ապրանքատեսակների գովազդ, մասնավորապես ծխախոտ, ալկոհոլային խմիրքներ, դեղեր, մանկական սնունդ, որոնց գովազդն արգելված կամ սահմանափակված է ոչ միայն միջազգային, այլեւ ՀՀ շուկայում:Շուկայում իհայտ են եկել գովազդի նոր տեսակներ, ինչպիսին է օրինակ «հովանոցային գովազդ»-ը, որն ըստ էության չի կարգավորվում գործող օրենսդրությամբ եւ այդպիսով վնաս է հասցնում, կամ վնաս հասցնելու վտանգ է ստեղծում ինչպես սպառողների, այնպես էլ տվյալ շուկայում տնտեսական գործունեություն  ծավալող մրցակիցների համար: Հետեւաբար հուժ կարեւոր է  գործող օրենքի շրջանակներում հնարավորինս կարգավորել գովազդի այս տեսակը եւ արգելել այն գովազդը, որտեղ գովազդվող ապրանքների եւ ծառայությունների  համար օգտագործվող ապրանքային նշանը կամ ֆիրմային անվանումը նույնական են կամ շփոթելու աստիճանի նման են այն ապրանքների եւ ծառայությունների ապրանքային նշանին կամ դրանք արտադրող կամ առաջարկվող իրավաբանական անձանց ֆիրմային անվանմանը, որոնց  նկատմամբ գործող օրենքը սահմանափակումներ է նախատեսում:

2.Հաշվի առնելով ՀՀ-ում գովազդի ոլորտի առանձնահատկությունները եւ գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողության անհրաժեշտությունը` պետք է  նշանակել եւ օրենքում հատուկ  սահմանել  այն մարմնին, որը կիրականացնի հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտում օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողության գործառույթները եւ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցներ կկիրառի տվյալ ոլորտի օրենսդրության պահանջների խախտման համար: