Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1119-14.03.2007-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության (2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն) օրենքի (այսուհետ` Օրենքի) 14-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ կետով.

«5. միաժամանակ հանդիսանում է այլ պետության քաղաքացի»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հետ միաժամանակ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում.»:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը մշակվել է նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հունվարի 10-ի թիվ Ղ-20 հանձնարարականի պահանջները: