ՀՈԴՎԱԾ 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության (2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն) օրենքի (այսուհետ` Օրենքի) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր երրորդ պարբերությամբ`
«Ոստիկանության ծառայողը, բացառությամբ ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի, կարող է միաժամանակ լինել այլ պետության քաղաքացի:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման, ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի կողմից այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում.»:
ՀՈԴՎԱԾ 3.
Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը մշակվել է նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հունվարի 10-ի թիվ Ղ-20 հանձնարարականի պահանջները: