Armenian ARMSCII Armenian
1109-28.02.2007-ԳԿ

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՈՒՄ

Հանրային հեռուստառադիոընկերության 2006 թվականի գործունեության նպատակները

Ինչպես նախորդ տարիներին, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության գործունեությունը 2006 թվականին նույնպես նպատակաուղղված էր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված լիազորությունների եւ պարտավորությունների իրականացմանը:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի գործունեության հիմնական նպատակներն են եղել.

1. Ապահովել քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, մանկապատանեկան, զվարճալի, գիտաճանաչողական, հայոց լեզվի եւ պատմության, մարզական եւ հանրության համար կարեւոր ու նշանակալից այլ տեղեկատվությունն ազատորեն ստանալու ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքը:

2. Ապահովել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված օրական 18 ժամ հեռուստահաղորդումների եւ օրական 50 ժամ ռադիոհաղորդումների պատրաստման եւ հեռարձակման աշխատանքների իրականացումը:

3. Արբանյակային կապուղիներով ապահովել Հանրային հեռուստաընկերության հաղորդումների հեռարձակումը եվրոպական երկրներում, Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Ամերիկայում` սփյուռքահայությանն ու միջազգային հանրությանը հնարավորություն ընձեռելով դիտելու Հանրային հեռուստաընկերության հաղորդումները:

4. Ռադիոհաճախություններով, արբանյակային հեռարձակմամբ, ինչպես նաեւ ինտերնետային կապով ապահովել Հանրային ռադիոընկերության հայերեն եւ օտար լեզուներով հաղորդումների հեռարձակումն արտասահմանում:

5. Տեխնիկական վերազինման միջոցով բարձրացնել Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոընկերության հաղորդումների հեռարձակման որակը, ընդլայնել սփռման տարածքը` այդ նպատակի համար օգտագործելով պետական բյուջեից կատարված կապիտալ հատկացումները եւ ընկերությունների առեւտրային գործունեությունից ստացված եկամուտների զգալի մասը:

6. Եվրոպական հեռարձակողների միության (EBU) եւ եվրոպական տարբեր երկրների հեռուստառադիընկերությունների հետ ընդլայնել կապերը եւ զարգացնել փոխշահավետ համագործակցությունը

2006 թվականի գործունեության ընթացքում Հանրային հեռուստառադիոընկերությունը առաջնորդվել է վերոնշյալ նպատակներն ապահովող հետեւյալ միջոցառումների իրականացմամբ.
 

  • Հանրային հեռուստաընկերության, Հանրային ռադիոընկերության եւ Շիրակի հանրային հեռուստառադիոյի կողմից պատրաստվող եւ հեռարձակվող հաղորդումների բազմազանության ապահովում.
     
  • հանրապետության տարբեր տարածքների, ազգային փոքրամասնությունների, հասարակական տարբեր շերտերի, սոցիալական խմբերի շահերը եւ քաղաքական ուժերի դիրքորոշումները ներկայացնող հեռուստառադիոհաղորդաշարերի ու հաղորդումների պատրաստում.
     
  • հանրապետության ամբողջ տարածքում եւ արտասահմանում Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոընկերության հաղորդումների սփռման ապահովում.
     
  • հանրությանը անկողմնակալ, հավաստի եւ օպերատիվ տեղեկատվությամբ ապահովում.
     
  • հեռարձակվող հեռուստահաղորդումների եւ ռադիոհաղորդումների ընդհանուր ծավալում բնակչության լայն խավերին մատչելի հայրենական արտադրության հաղորդումների քանակի ավելացում եւ ամբողջությամբ հայալեզու եթերի ապահովում.
     
  • հեռուստաընկերության եւ ռադիոընկերության տեխնիկական բազայի վերազինման միջոցով հանրապետության ամբողջ տարածքում հեռարձակվող հաղորդումների բարձր որակի ապահովում.
     
  • տեխնիկական վերազինման միջոցով Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոընկերության արտադրական ծախսերի կրճատում եւ աշխատակիցների սոցիալական վիճակի բարելավում.
     
  • հեռուստատեսության եւ ռադիոյի կողմից տրամադրվող տեղեկատվության նկատմամբ ունկնդրի վստահության բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացում.
     
  • բնակչության լայն խավերին հուզող եւ նրանց կողմից պարզաբանում պահանջող խնդիրների վերաբերյալ հաղորդումների եւ լրատվության ծավալի մեծացում.
     
  • արբանյակային հեռարձակման տարածքի աստիճանական ընդլայնում` զուգահեռաբար կրճատելով այդ ուղղությամբ կատարվող ծախսերը.
     
  • Եվրոպական հեռարձակողների միությանը (EBU) անդամակցության շնորհիվ եվրոպական, ինչպես նաեւ այլ երկրների հեռուստաընկերությունների ու ռադիոընկերությունների հետ համագործակցության ընդլայնում: 

    Վերը թվարկված խնդիրների իրագործման նպատակով Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն օգտագործել է «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված միջոցները եւ ոլորտի ընկերությունների այլ առեւտրային գործունեությունից ստացված եկամուտները:

    «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի միջոցով իրականացվել են հետեւյալ ծրագրերը. 

  • 01.03.05. Միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության վճարներ– 25501.2 hազար դրամ գումարով.
  • 01.03.07. Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ -  103.1 hազար դրամ գումարով.
  • 07.01.01. Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի պահպանում - 70761.4 hազար դրամ գումարով.
  • 07.10.02. Հեռուստահաղորդումների պատրաստման եւ հեռարձակման նպատակով պետական աջակցություն «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին - 2317704.9 հազար դրամ գումարով.
  • 07.10.03. Ռադիոհաղորդումների պատրաստման եւ հեռարձակման նպատակով պետական աջակցություն «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ին- 678929.5 հազար դրամ գումարով.
  • 07.10.04. Ռադիոհեռուստատեսային հաղորդումների պատրաստման եւ հեռարձակման նպատակով պետական աջակցություն «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ին - 16714.7 հազար դրամ գումարով.
  • 07.10.05. Պահուստային բազայի պահպանման նպատակով պետական աջակցություն «Եթեր ստեղծագործական տուն» ՓԲԸ-ին - 6247.2 հազար դրամ գումարով.
  • 07.10.07. Հասարակական կարծիքի ուսումնասիրման նպատակով պետական աջակցություն «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» ՓԲԸ-ին - 8134.0 հազար դրամ գումարով:
  • 14.06.01 «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» - 21507.2 հազար դրամ գումարով
  • 14.06.31 «ԱԱՀ-ի փոխհատուցման ծախսեր» - 8416.9 հազար դրամ գումարով: 

    Թվարկված ծրագրերով նախատեսված աշխատանքներն իրականացվել են «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն», «Հայաստանի հանրային ռադիոընկերություն», «Շիրակի հանրային հեռուստառադիո», «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» եւ «Եթեր ստեղծագործական տուն» փակ բաժնետիրական ընկերությունների միջոցով:

    Նշված ծրագրերի շրջանակներում փաստացի կատարված աշխատանքների ծավալները եւ դրանց դիմաց պետական բյուջեից ֆինանսավորման ցուցանիշները ներկայացված են ստորեւ բերված աղյուսակում.

    (հազար դրամ)
    Ծրագրի անվանումը
    Բյուջետային դասակարգման
    Հաստատ-ված բյուջե
    Փոփոխութ-յուններ բյուջեում (+ -) 
    Բյուջեն փոփոխութ-յուններից հետո
    Ֆինանսավո-րում
    Փաստացի կատարված աշխա-տանքներ
    Խումբ
    ենթա-խումբ
    ծրա-գիր
    Միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության վճարներ
    01
    03
    05
    24893.2
    +608.0
    25501.2
    25501.2
    25485.4
    Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ
    01
    03
    07
     
    +103.1
    103.1
    103.1
    103.1
    Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի պահպանում
    07
    01
    01
    71369.4
    -608.0
    70761.4
    69852.7
    69328.9
    Հեռուստաֆիլմերի արտադրության գծով պետական պատվեր
    0 7
    10
    0 1
    38225.9
    -38225.9
         
    Հեռուստահաղորդումների պատրաստման եւ հեռարձակման նպատակով պետական աջակցություն «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին
    0 7
    10
    0 2
    2267479.0
    +50225.9
    2317704.9
    2317704.9
    2317704.9
    Ռադիոհաղորդումների պատրաստման եւ հեռարձակման նպատակով պետական աջակցություն «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ին
    0 7
    10
    0 3
    690929.5
    -12000.0
    678929.5
    678929.5
    678929.5
    Ռադիոհեռուստատեսային հաղորդումների պատրաստման եւ հեռարձակման նպատակով պետական աջակցություն «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ին
    0 7
    10
    0 4
    16714.7
      
    16714.7
    16714.7
    16714.7
    Պահուստային բազայի պահպանման նպատակով պետական աջակցություն «Եթեր ստեղծագործական տուն» ՓԲԸ-ին
    0 7
    10
    0 5
    6247.2
      
    6247.2
    6247.2
    6247.2
    Հասարակական կարծիքի ուսումնասիրման նպատակով պետական աջակցություն «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» ՓԲԸ-ին
    0 7
    10
    0 7
    8134.0
      
    8134.0
    8134.0
    8134.0
    ԱԱՀ-ի փոխհատուցման ծախսեր
    14
    06
    31
      
    +8416.9
    8416.9
    8416.9
    8416.9
    ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
    14
    06
    01
      
    +21507.2
    21507.2
    21507.2
    21507.2
    Ընդամենը
            
    3123992.9
      
    3154020.1
    3153111.4
    3152571.8

    Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ

    «Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի պահպանում» ծրագրով նախատեսված միջոցներն ուղղվել են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի աշխատակազմի պահպանմանը: 2006թ. կատարված ծրագրային տեղաբաշխման արդյունքում գործառական դասակարգման 07.01.01 «Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի պահպանում» ծրագրով նախատեսված 71369.4հազար դրամ գումարից 608.0 հազ. դրամ տեղափոխվել է 01.03.05 «Միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության վճարներ» ծրագիր` Եվրոպական հեռարձակողների միության տարեկան անդամավճարը ամբողջությամբ վճարելու նպատակով: Մնացած 70761.4 հազ. դրամ գումարը ծախսվել է հետեւյալ համամասնությամբ. 

  • Աշխատավարձ 49907.4 հազար դրամ
     
  • Պարտադիր սոցիալական ապահովության վճարներ 6766.5 հազար դրամ
     
  • Գրասենյակային ապրանքների եւ նյութերի ձեռք բերում 223.3 հազար դրամ
     
  • Տրանսպորտային ծառայության վճար 2991.1 հազար դրամ
     
  • Հեռախոսային կապի ծառայություններ 876.4 հազար դրամ
     
  • Շենքերի եւ շինությունների վարձակալություն 3588.0 հազար դրամ
     
  • Տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր 5500.0 հազար դրամ

    908.7 հազ դրամ գումար տնտեսվել է եւ վերադարձվել պետական բյուջե:

    Ինչպես եւ նախորդ տարիներին, 2006 թվականին նույնպես Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն իր աշխատակազմի միջոցով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքով իրեն ամրագրված լիազորությունների շրջանակներում շարունակել է համակարգել Հանրային հեռուստաընկերության, Հանրային ռադիոընկերության եւ ոլորտի մյուս ընկերությունների գործունեությունը: Մասնավորապես, խորհրդի կողմից հաստատվել են ընկերությունների 2006 թվականի տարեկան եկամուտների եւ ծախսերի, դրամական հոսքերի նախահաշիվները, ծրագրերի կառուցվածքը, դրանց առանձին բաժինների համամասնությունները, թեմատիկ ուղղությունները եւ հեռարձակման տեխնիկական միջոցների ցանկերը:

    Մեծ աշխատանքներ են տարվել ոլորտի միջազգային կառույցների եւ արտասահմանյան հեռուստաընկերությունների հետ կապերի եւ փոխհարաբերությունների ընդլայնման նպատակով:

    Մշակվել եւ ՀՀ կառավարություն են ներկայացվել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2007-2009 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերը եւ ոլորտի քաղաքականությունը:

    «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ

    Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հեռուստահաղորդումների արտադրության եւ հեռարձակման գործունեությունն իրականացնում է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի միջոցով: 2006 թվականին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը օրական 24 ժամ հաղորդումներ է պատրաստել «Հ1» առաջին, «Նոր ալիք» ալիքների եւ արբանյակային ծրագրի համար: Հեռուստահաղորդումների պատրաստման եւ հեռարձակման աշխատանքների համար «2006 թվականի ՀՀ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Հեռուստահաղորդումների պատրաստման եւ հեռարձակման նպատակով պետական աջակցություն «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին» ծրագրով Հանրային հեռուստաընկերությանը նախատեսվել է հատկացնել 2267479.0 հազ. դրամ: Սակայն 2006թ. ընթացքում կատարվել են ծրագրային վերաբաշխումներ՝ գործառական դասակարգման 07.10.01 «Հեռուստաֆիլմերի արտադրության գծով պետական պատվեր» ծրագրից 38225.9 հազ. դրամ եւ 07.10.03 «Ռադիոհաղորդումների պատրաստման եւ հեռարձակման նպատակով պետական աջակցություն «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ին» ծրագրից 12000.0 հազ. դրամ տեղափոխվել է 07.10.02 «Հեռուստահաղորդումների պատրաստման եւ հեռարձակման նպատակով պետական աջակցություն «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին» ծրագիր:

    Հեռուստահաղորդումների պատրաստման եւ հեռարձակման իրավունքների ձեռքբերման համար հատկացվել է 1251763.6 հազ. դրամ, հեռարձակման համար՝ 837548.6 հազ. դրամ: Տեխնիկական վերազինման համար հատկացվել է 228392.7 հազ. դրամ:

    Հեռուստահաղորդումների պատրաստում

    Հեռուստահաղորդումների պատրաստման աշխատանքների իրականացման ընթացքում ընկերությունն առաջնորդվել է Հանրային հեռուստառադիոընկերության ընդունած նպատակային ծրագրերով: Հեռուստահաղորդումների պատրաստման աշխատանքներն իրականացվել են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի սահմանած հաղորդումների թեմատիկ ուղղություններին եւ կողմնորոշիչ ծավալներին համապատասխան:

    2006թ. ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը պատրաստել է 8390.8 ժամ հեռուստահաղորդումներ, որոնք հեռարձակվել են մետրային, դեցիմետրային տիրույթներում եւ արբանյակային կապով: Հաղորդումներն ըստ թեմատիկ ուղղությունների` պատրաստվել են հետեւյալ ծավալներով.
     
    N
    Հաղորդման թեմատիկ ուղղվածությունը
    Հաղորդման պատրաստման ծավալը հաշվետու ժամանակաշրջանում (ժամ) 
    1
    Լրատվական-վերլուծական
    737.9
    2
    Խոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական
    881.2
    3
    Զվարճալի
    247.1
    4
    Փաստագրական
    395.3
    5
    Առողջապահական
    74.2
    6
    Մշակութային
    3894.7
    7
    Մանկապատանեկան, երիտասարդական
    327.9
    8
    Կրթական
    95.8
    9
    Մարզական
    563.8
    10
    Երաժշտական
    573.3
    11
    Հոլովակներ, այլ հաղորդումներ
    599.6
      
    Ընդամենը
    8390.8

    2006 թվականին Հանրային հեռուստաընկերության եթերում պահպանելով մեծ լսարան ունեցող հաղորդումները եւ հաղորդաշարերը` պատրաստվել եւ եթեր են հեռարձակվել մի շարք նոր հաղորդումներ ու հաղորդաշարեր, որոնք առավել ընդլայնել են Հանրային հեռուստաընկերության հեռուստադիտողների լսարանը թե՛ Հանրապետության տարածքում եւ թե՛ արտասահմանում:

    Լրատվական-վերլուծական հաղորդումների քանակը նախորդ տարվա համեմատ էապես չի փոխվել. որոշ փոփոխություններ են կատարվել հաղորդումների տեւողություններում: «Հայլուր» լրատվական ծրագրի հիմնական թողարկումները եթեր են հեռարձակվում ժամը 9.00, 13.00, 15.00, 17.00, 21.00: Բացի հիմնական թողարկումներից, եթեր են հեռարձակվել նաեւ «Հայլուր» լրատվական ծրագրի կեսգիշերային եւ գիշերային թողարկումները:

    «Հայլուրը» պատրաստում է նաեւ «Հայլուր-հարցազրույց» եւ «3600 » շարքերը: Դրանք հեռուստադիտողին ծանոթացնում են մեր հանրապետությունում, նաեւ արտասահմանում կատարվող կարեւոր իրադարձություններին, հասարակական-քաղաքական անցուդարձին, երկրի սոցիալական վիճակին, մշակութային նորություններին։ Հանրապետության բոլոր մարզերում ունենալով սեփական թղթակիցներ՝ լրատվության ժամերին հանրությանն են ներկայացվում մարզերի առօրյայի եւ խնդիրների վերաբերյալ տեսանյութեր:

    ԱՊՀ եւ այլ արտասահմանյան երկրներում շարունակել են գործել թղթակցային կետերը, որոնք պարբերաբար անդրադարձել են տեղերում կատարվող իրադարձություններին եւ սփյուռքի խնդիրներին:

    2006թ. շարունակվել է «Հայլուրի» տաղավարի տեխնիկական համալրման գործընթացը, որի արդյունքում «Հայլուրի» տեղեկատվության արխիվացումը կատարվում է թվային համակարգի միջոցով, ինչպես նաեւ թե` նկարահանումները եւ թե` մոնտաժային աշխատանքներն ամբողջովին թվայնացված են:

    2006թ. շարունակվել են եթեր հեռարձակվել սոցիալ-տնտեսական եւ հասարակական-քաղաքական հաղորդումները, որոնց շարքն համալրվել է նոր հաղորդումներով եւ թոք-շոուներով: Շաբաթը մեկ օր եթեր է հեռարձակվել լայն հեռուստալսարան նվաճած «5-րդ անիվ» հաղորդաշարը, որին պարբերաբար մասնակցել եւ հանրությանը հուզող հարցեր են քննարկել քաղաքական-հասարակական գործիչներ, հայտնի մտավորականներ ու գիտնականներ: Շաբաթը երեք օր հեռարձակվել է «Օտար խաղեր» թոք-շոուն, որոնցում քննարկվել են երիտասարդությանը հուզող, ինչպես նաեւ կենցաղային բնույթի բազում հարցեր:

    2006 թվականից շաբաթը մեկ անգամ եթեր է հեռարձակվել «Կես ժամ Դավիթ Հովհաննեսի հետ» հաղորդաշարը, որն անդրադարձել է հասարակական-քաղաքական-մշակութային բազմաբնույթ թեմաների։

    2006 թվականին շարունակվել է հեռարձակվել «Առաջին ծրագիր» առավոտյան ծրագիրը: Այս հաղորդաշարերի բազմաբնույթ էջերն անդրադարձել են մեր կյանքի ամենատարբեր ոլորտներին: Դրանց մասնակցել են քաղաքական, տնտեսական, մշակութային եւ գիտական ոլորտներ ներկայացնող բազմաթիվ գործիչներ:

    Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների մասին է պատմել «Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարը: «Հատուկ գոտի» հաղորդաշարն անդրադարձել է ֆիզիկական, մտավոր դժվարություններ ունեցող առանձին խմբերի խնդիրներին, նրանց կյանքին: Սովորական մարդու առօրյա հոգսերին է անդրադարձել «Կարոտ» հաղորդաշարը: Եթեր են հեռարձակվել ռազմահայրենասիրական բնույթի «Զինուժ» եւ «Մարտիկ» շարքերը:

    Շարունակվել են հեռարձակվել նաեւ ազգային արժեքները ներկայացնող «Հայեր» հաղորդաշարը եւ «Առաջին այրեր» շարքը։ Վերջինս ներկայացրել է Հայաստանի երեք հանրապետությունների առանցքային պաշտոններ ստանձնած անձանց (վարչապետներ, խորհրդարանների նախագահներ, կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարներ, նախագահներ)։

    Շարունակվել է եթեր հեռարձակվել «02» հաղորդաշարը եւ հեռուստադիտողների ուշադրությանն արժանացած «Իմ իրավունքը» շարքը. իրական դեպքեր՝ իրական կյանքից, մրցակցային դատավարություն. հայցվորը` ընդդեմ պատասխանողի, խախտված իրավունքներ եւ օրենքի գերակայություն, քննարկումներ լսարանում, կարծիքներ, պարզաբանումներ, եզրակացություններ։

    Եթեր են հեռարձակվել մանկապատենական, երիտասարդական, կրթական, մարզական հաղորդումներ: Դրանց ցանկը 2006 թվականին համալրվել է հեռուստամրցույթներով, ինտելեկտուալ խաղերով, երաժշտական հաղորդումներով, շոուներով։ Երիտասարդական հաղորդումներում քննարկել են երիտասարդությանը հուզող բազմաթիվ խնդիրներ ու հիմնահարցեր։

    2006թ. շարունակվել է հեռարձակվել «Արեւիկ», «Արծաթե բանալի» մանկական-երաժշտական հաղորդաշարերը, «Դո, ռե, մի» մանկապատանեկան մրցույթ-փառատոնը, «Ժուկով-ժամանակով» հեքիաթների շարքը, որը մեծ դեր ունի երեխաների դաստիարակության մեջ: «Ժուկով-ժամանակով» հեքիաթների շարքը եթեր է հեռարձակվել սուրդոթարգմանությամբ` ապահովելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի պահանջը եւ ավելի մատչելի դարձնելով այդ հաղորդաշարը խուլուհամր երեխաների համար։

    Շարունակվել է լայն մասսայականություն վայելող «Մենք գիտենք, որ դու գիտես» հեռուստամրցույթը, 2006 թ-ից նաեւ՝ նոր մանկապատանական հեռուստախաղ «Բոնուսը», որոնց նպատակը երեխաների եւ պատանիների մեջ գիտելիքի, ուսման եւ արվեստի հանդեպ հետաքրքրասիրության խթանումն է:

    Երկրի մարզական կյանքը եւ միջազգային մարզական միջոցառումները լուսաբանելու նպատակով եթեր են հեռարձակվել մարզական մի շարք հաղորդումներ: Ձեռք են բերվել խոշոր միջոցառումների եւ մրցաշարերի հեռարձակման իրավունքներ:

    2006թ. Հանրային հեռուստաընկերությունը հեռարձակել է Թուրինում կայացած ձմեռային օլիմպիական խաղերի մոտ 100 ժամ տեւողությամբ ռեպորտաժներ ու օլիմպիական խաղերի օրագրեր տարբեր մարզաձեւերից, Վանկուվերում կայացած գեղասահքի աշխարհի առաջնությունը, Մոսկվայում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, Չինաստանում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

    Տարվա գլխավոր մարզական իրադարձությունը` Գերմանիայում կայացած Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն էր, որի բոլոր խաղերը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել են Հանրային հեռուստաընկերության եթերում:

    2006թ. Հանրային հեռուստաընկերությունը ձեռք է բերել Եվրոպական ամենահեղինակավոր ֆուտբոլային մրցաշարի` Չեմպիոնների լիգայի հեռարձակման իրավունքը, եւ մրցաշարի խաղերը ուղիղ հեռարձակմամբ եթեր է հեռարձակվել Հանրային հեռուստաընկերության եթերում։

    Հանրային հեռուստաընկերության եթերում շաբաթը մեկ անգամ հեռարձակվել են «Ֆուտբոլն Առաջինով» եւ «TV հանդես. Չեմպիոնների լիգա» մարզական նոր հաղորդաշարերը, ինչպես նաեւ «Շախմատ-64» շախմատային վերլուծական հաղորդաշարը:

    Լինելով Եվրոպայի հեռարձակողների միության լիիրավ անդամ` Հանրային հեռուստաընկերությունը 2006թ. առաջին անգամ հայ երգչի մասնակցությամբ Հայաստանը ներկայացրեց «Եվրատեսիլ» միջազգային մրցույթ փառատոնում: Մրցույթ-փառատոնի կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ փուլերը ամբողջությամբ ուղիղ եթերում հեռարձակվել են Հանրային հեռուստաընկերության եթերում` միաժամանակ հնարավորություն ընձեռելով Հայաստանի հանրությանը իր մասնակցությունն ունենալ մրցույթ-փառատոնի քվեարկությանը:

    Հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրվել են Հայաստանում լայն մասսայականություն վայելող «Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2006» մրցույթ-փառատոնը եւ «Կռունկ» երգի փառատոնը: Հաղորդացանցում իրենց ուրույն տեղը շարունակել են պահպանել նաեւ մյուս երաժշտական հաղորդումները` «Երաժշտական փոստարկղը», «Դասական ալիքը», «Թեժ տասնյակը», «Թոփ 10» եւ «Տաղ» ստուդիայի պատրաստած հաղորդումները:

    2006 թվականին Հանրային հեռուստաընկերության եթերը հագեցած է եղել նաեւ զվարճալի ժամանցային ծրագրերով, որոնցից «100 տարբերակը», «Ծիծաղամարտը», «Ծիծաղի տունը» հատկապես սիրված են հեռուստադիտողի կողմից: Նրանց շարքին ավելացել է նաեւ նոր հաղորդաշարեր՝ «Մեծ հրաշքների փոքր գաղտնիքները», «Տոնից տոն, Հայաստան»։

    Հանրային հեռուստաընկերության եթերում միշտ էլ մեծ տեղ են գրավել մշակույթին, մասնավորապես հայկական մշակույթին նվիրված հաղորդումները։ Սրանք բազմաբնույթ են իրենց ընդգրկումներով եւ ի զորու են բավարարելու հասարակության ամենատարբեր շերտերի հետաքրքրասիրությունը։ Հեռուստադիտողը հեռուստաէկրանի միջոցով հնարավորություն է ունենում շփվելու արվեստին, գրքին եւ գրչին նվիրված մարդկանց, մտավորականների հետ, լսելու մշակութային նորություններ, իմանալու այս ոլորտի նոր ձեռքբերումների մասին, առնչվելու դասականին` «Մշակույթ եւ մշակութային գիտակցություն», «Դասական ալիք», «Տարելից», «Ծննդավայր», «Գզրոցներ» եւ այլն։

    «Մշակույթ եւ մշակութային գիտակցություն» հաղորդումը նախատեսված է հիմնականում մտավորական ունկնդրի համար: Զրույցի են հրավիրվում հիմնականում արվեստի եւ գիտության մարդիկ: Առաջադրվում են ամենատարբեր բնույթի հարցեր՝ ի՞նչ է մշակույթը եւ ի՞նչ տեղ ունի մեր հասարակական գիտակցության մեջ, ինչպե՞ս ենք պատկերացնում ազգայինը համամարդկայինի համատեքստում, որքանո՞վ է մշակույթը առնչվում շուկայական հարաբերություններին, ի՞նչ է խոսքի մշակույթը, ի՞նչ արժեքային համակարգ ենք ժառանգել եւ, վերջապես, ի՞նչ ենք հասկանում՝ ասելով «հին» եւ «նոր»:

    «Ծննդավայր» շարքը հեռուստադիտողին է ներկայացնում մեզանում քիչ թե շատ հայտնի սփյուռքահայ նշանավոր գրողների, բանաստեղծների, մշակութային գործիչների, գեղանկարիչների, մանկավարժների, արվեստի մարդկանց կյանքն ու գործունեությունը:

    «Տարելից» հաղորդաշարը պատրաստում է հաղորդումներ՝ նվիրված մշակույթի մարդկանց եւ մշակութային իրադարձությունների հոբելյաններին, նշանավոր տարեթվերին:

    «Գզրոցներ» հաղորդումը ներկայացնում է նոր տպագրված գրքերը, գրողի «գզրոցները»՝ երեկ եւ այսօր:

    Առողջապահական հաղորդումներից է «Առողջություն» շարքը:

    Նոր հաղորդաշարերից է «Հացի խնդիր» շարքը, որը հայ կնոջը առաջարկում է ուտեստների նոր բաղադրատոմսեր։

    Ակնհայտ է այս հաղորդումների կրթական եւ դաստիարակչական նշանակությունը հատկապես երիտասարդության համար։

    2006 թվականին շարունակվել են կրկնօրինակման աշխատանքները: Կրկնօրինակվել են բազմաթիվ գեղարվեստական, փաստագրական, ճանաչողական ու գիտահանրամատչելի կինոնկարներ, հեռուստասերիալներ, մուլտիպլիկացիոն ֆիլմեր, որոնք հեռարձակվել են բացառապես հայերեն:

    2006 թվականին շարունակվել է հեռարձակվել «Նոր ալիք» հեռուստաալիքը:

    Այն ունի երիտասարդական-երաժշտական ուղղվածություն, քանի որ Հանրային հեռուստաընկերության «Հ1» ծրագրի հաղորդումների քանակը, եթերաժամի սղությունը թույլ չէին տալիս մեծ քանակությամբ երիտասարդական հաղորդումներ հեռարձակել:

    Այս հեռուստաալիքի եթերի առավել հաջողված հաղորդումները ներկայացվում են նաեւ արբանյակային հեռարձակմամբ։

    Ծրագիրը մեծ ուշադրություն է հատկացնում ուսանողական կյանքին, համագործակցում է անկախ ստուդիաների եւ հեռուստաընկերությունների, ինչպես նաեւ ստեղծագործական խմբերի, թատրոնների եւ մշակութային օջախների հետ:

    Այսօր «Նոր ալիքը» հեռարձակվում է Երեւանում, Չարենցավանում, Գավառում եւ Շիրակի մարզում: Մոտ ապագայում նախատեսվում է ընդլայնել «Նոր ալիքի» հեռարձակման գոտին ողջ հանրապետությունում:

    «Նոր ալիքի» հաղորդումներից մի քանիսն արդեն լայն մասսայականություն են վայելում երիտասարդների շրջանում՝ «Լուր», «Նորաձեւություն», «Սիրո պատմություն», «Ռուբիկոն», «Ռոսինանտ», «Աստղային ուիքենդ», «Աստղային բամբասանքներ», «Կատվի դրախտ», «Բացիկներ», «Ջազի ժամ», «Գիշերվա գույնը», «Աննատացիա», «Կուռքեր եւ կրքեր», «Դի Ջեյ Լոլա», «Ֆիլմ մենյու», «Թեժ անկյուն», «Պորտֆոլիո», «Կինո կիքս», «Մերին եւ ընկերները»:

    Այս բոլոր հաղորդումները հնարավորություն են տալիս հեռուստադիտողներին կազմակերպել իրենց ժամանցը էկրանի մոտ օրվա բոլոր ժամերին։

    ՀՀ կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի N 482 որոշմամբ որոշվել է լուծարել «Երեւան ստուդիա» փակ բաժնետիրական ընկերությունը, եւ Հանրային հեռուստաընկերությունը հեռուստաֆիլմերի արտադրություն սկսել է իրականացնել իր նորաստեղծ «Երեւան ստուդիա» ստաորաբաժանման միջոցով:

    Հեռուստաֆիլմերի արտադրության համար նախատեսված 31415.9 հազ. դրամ գումարն ուղղվել է «Մի վախեցիր» գեղարվեստական բազմասերիանոց ֆիլմի արտադրությանը, որը 2007թ. գարնանը Հանրային հեռուստաընկերության եթերում կներկայացվի հեռուստադիտողին:

    Հեռուստահաղորդումների հեռարձակում

    2006 թվականի ընթացքում Հանրային հեռուստաընկերության «Հ1» առաջին ալիքի հաղորդումները օրական 18-19.5 ժամ հեռարձակվել են Հայաստանի Հանրապետության տարածքում եւ 24 ժամ Երեւանի տարածքում: «Նոր ալիքի» հաղորդումները օրական 24 ժամ հեռարձակվել են Երեւան, Գյումրի, Չարենցավան եւ Գավառ քաղաքներում: Արբանյակային հեռարձակմամբ հաղորդումները նույնպես հեռարձակվել են օրական 24 ժամ ծավալով:

    Հանրային հեռուստաընկերությունը շարունակել է աշխատանքներ տանել արտասահմանի հայկական մեծ համայնքներ ունեցող բնակավայրերում կաբելային եւ այլ կապուղիներով Հանրային հեռուստաընկերության հաղորդումները վերահեռարձակելու ուղղությամբ՝ սփյուռքահայ մեր հայրենակիցների համար ավելի մատչելի դարձնելով Հանրային հեռուստաընկերության հաղորդումների դիտումը:

    ԱՄՆ տարածքում Հանրային հեռուստաընկերության հաղորդումները հեռարձակվում են «Ինտելսատ Ամերիկա 5» արբանյակի միջոցով, իսկ Լոս Անջելեսում նաեւ «Չարտեր քոմյունիքեյշըն» կաբելային ցանցով:

    Ֆրանսիայում TPS ընկերությունը շարունակել է հեռարձակել Հանրային հեռուստաընկերության հաղորդումները հեռախոսային ցանցով, ինչը հնարավորություն է տվել առանց թանկարժեք արբանյակային սարքավորումների ձեռքբերման՝ հեռախոսային մալուխներով դիտել Հանրային հեռուստաընկերության արբանյակային հաղորդումները:

    ԱՊՀ երկրներում` հատկապես Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Վրաստանում, աճել են Հանրային հեռուստաընկերության հաղորդումների կաբելային ցանցով հեռարձակման ծավալները: Մասնավորապես Հանրային հեռուստաընկերության հաղորդումները կաբելային ցանցով հեռարձակվում են Խարկովում, Օդեսայում, Սարատովում, Տագանռոգում, ՌԴ Սմոլենսկի եւ Բելգորոդի մարզերում, Թբիլիսիում, Բաթումում եւ Մերձբալթյան հանրապետությունների մի շարք քաղաքներում:

    Այլ առեւտրային գործունեություն

    2006 թվականի ընթացքում Հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է նաեւ հովանավորչական հաղորդումների հեռարձակման եւ առեւտրային գովազդի տեղադրման գործունեություն, որից ընկերությունը ստացել է 335300.0 հազ.դրամ եկամուտ:

    Ներդրումային գործունեություն

    2006թ. Հանրային հեռուստաընկերությունը շարունակել է հեռուստաընկերության տեխնիկական վերազինման գործընթացը: Այդ նպատակին է ուղվել ՀՀ պետական բյուջեից ստացված 228392.7 հազ. դրամ գումարը եւ ընկերության առեւտրային եկամուտների մի մասը:

    2006թ. Հանրային հեռուստաընկերության գործունեության համար առավել կարեւոր էր հետեւյալ տեխնիկական միջոցների ձեռքբերումը. 

  • Շարժական հաղորդիչ արբանյակային կայան (Flyaway), որը հնարավորություն է ընձեռել արբանյակային կապով որակյալ հեռուստաազդանշան փոխանցել աշխարհի տարբեր հեռուստաընկերություններին: Շարժական հաղորդիչ արբանյակային կայանը (Flyaway) ունի նաեւ մեծ տեղային նշանակություն: Ելնելով Հայաստանի բարդ ռելյեֆային առանձնահատկություններից` կայանը հնարավորություն է ընձեռում հանրապետության ցանկացած վայրից հաղորդումներ հեռարձակել:
     
  • Հանրային հեռուստաընկերության կողմից նկարահանվող ֆիլմերի արտադրության համար ձեռք է բերվել կինոորակ ապահովող բարձր հստակության 2 տեսախցիկ եւ տեսագրիչ: Ձեռք են բերվել նաեւ բարձր որակի հազվագյուտ զգայնությամբ, առանց որակի կորստի բազմակի կրկնօրինակման հնարավորությամբ Digital Betacam ձեւաչափի SONY ֆիրմայի DVW-970 տեսախցիկ եւ DVW-M2000P տեսագրիչ: Վերը նշված նոր տեխնիկան օգտագործվել է «Մի վախեցիր» գեղարվեստական բազմասերիանոց ֆիլմի նկարահանման աշխատանքներում:
     
  • 2006թ. ընթացքում Հանրային հեռուստաընկերությունն շարունակել է անալոգային հեռարձակումից թվանշայինի անցման գործընթացը եւ այդ նպատակով 400ք.մ. մակերեսով ԱՍԲ-7 տաղավարային սարքասրահի համար ձեռք է բերվել ժամանակակից թվանշանային հեռուստասարքավորումներ` մասնավորապես «Լkegami HC-D37» հեռուստախցիկներ` իրենց հեռուստախցիկային կապուղիներով եւ հեռուստատրակտով:

    2006թ. Հանրային հեռուստաընկերության կողմից թողարկվել է 1000 դրամ անվանական արժեքով 44839 հատ լրացուցիչ հասարակ անվանական բաժնետոմս, որի դիմաց վճարումը կատարվել է ՀՀ Կառավարության 13.04.2006թ-ի N 482-Ա որոշմամբ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին հանձնված 42084.4 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքով եւ ՀՀ Կառավարության 02.11.2006թ-ի N 1564-Ա որոշման մեջ նշված Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 3507.9 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքով: Վերը նշված գույքը հիմնականում կինոարտադրության տեխնիկական միջոցներ եւ հեռարձակվող ազդանշանի չափիչ սարքավորումներ են:

    «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ

    Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը ռադիոհաղորդումների արտադրության եւ հեռարձակման գործունեությունն իրականացնում է «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի միջոցով: 2006 թվականին Հայաստանի հանրային ռադիոընկերությունը իրականացրել է օրական 50 ժամ ռադիոհաղորդումների պատրաստման եւ հեռարձակման աշխատանքներ:

    Ռադիոհաղորդումների պատրաստման եւ հեռարձակման աշխատանքների համար «2006 թվականի ՀՀ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Ռադիոհաղորդումների պատրաստման եւ հեռարձակման նպատակով պետական աջակցություն «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ին» ծրագրով Հանրային ռադիոընկերությանը հատկացվել է 690929.5 հազ. դրամ դրամաշնորհ: 2006թ. կատարված ծրագրային վերաբաշխման արդյունքում 12000.0 հազ դրամ տեղափոխվել է 07.10.02 «Հեռուստահաղորդումների պատրաստման եւ հեռարձակման նպատակով պետական աջակցություն «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին» ծրագիր: Ռադիոհաղորդումների պատրաստման եւ հեռարձակման իրավունքների ձեռք բերման համար հատկացվել է 299232.1 հազ. դրամ, իսկ ՀՀ տարածքում եւ արտասահմանում ռադիոհաղորդումների հեռարձակման համար՝ 349697.4 հազ. դրամ: Տեխնիկական վերազինման համար հատկացվել է 30000.0 հազ. դրամ:

    Ռադիոհաղորդումների պատրաստում

    «Հայաստանի Հանրային Ռադիոընկերություն» ՓԲԸ-ի առջեւ դրված խնդիրը հասարակությանը ժամանակին արագ եւ անկողմնակալ տեղեկատվություն հաղորդելն է, արտաքին եւ ներքին քաղաքական իրադարձություններին տեղեկացնելը, ազգային եւ համաշխարհային մշակութային արժեքներին ծանոթացնելը, հասարակությանը հուզող խնդիրները բարձրացնելն ու հնարավոր լուծումների շուրջ քննարկումներ կազմակերպելն է` իր գործունեության մեջ ելակետ ունենալով ժողովրդավարական արժեքները, բազմակարծության ապահովումը:

    ՀՀ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի համաձայն «Հայաստանի Հանրային Ռադիոընկերություն» ՓԲԸ-ն 2006թ պատրաստել եւ հեռարձակել է օրական 50 ժամ տեւողությամբ ռադիոհաղորդումներ Հանրային հեռուստառադիոընկերության կողմից սահմանված 9 թեմատիկ ուղղություններին համապատասխան ծավալներով:

    2006թ. ընթացքում Հանրային ռադիոընկերությունը պատրաստել է 24704.4 ժամ ռադիոհաղորդումներ: Հաղորդումներն ըստ թեմատիկ ուղղությունների` պատրաստվել են հետեւյալ ծավալներով.
     
    Հ/Հ
    Հաղորդումների թեմատիկ ուղղվածությունը
    Հաղորդումների պատրաստման ծավալը (ժամ)
    1
    Ռադիոլրատվական
    1550.3
    2
    Քաղաքական-տնտեսական
    208.2
    3
    Մշակութային
    435.4
    4
    Երիտասարդական
    369.7
    5
    Մանկապատանեկան
    265.0
    6
    Հոգեւոր հաղորդումներ
    441.3
    7
    Երաժշտական 
    5490.5
    8
    Ստերեո-ստուդիա
    1890.0
    9
    Ռադիո «Երեւան»
    5775.0
    10
    «Ջազ ռադիո»
    6600.0
    11
    Արտասահմանի համար տրվող հաղորդումներ
    1679.0
      ԸՆԴԱՄԵՆԸ
    24704.4

    Ռադիոհաղորդումները պատրաստվել են` ուղենիշ ընդունելով ունկնդիրների լայն շրջանակը` անկախ տարիքից, ձգտելով բավարարել սոցիալական բոլոր շերտերի, տարիքային խմբերի, ազգային փոքրամասնությունների նախասիրությունները: Հանրային ռադիոն օպերատիվ տեղեկատվություն է հաղորդել ներքին եւ արտասահմանյան իրադարձությունների մասին, ունկնդրին ծանոթացրել է ազգային եւ համաշխարհային մշակութային անցուդարձին, ժառանգությանը, տեղեկացրել է գիտության եւ տեխնիկայի բնագավառում, հասարակության կյանքում տեղի ունեցող իրադարձություններին:

    Առօրյա լրատվությունը ներկայացվել է ժամը մեկ` 5-15 րոպե տեւողությամբ: Հիմնական թողարկումը (60րոպե տեւողությամբ) ներառել է օրվա ամբողջ լրահոսը եւ օրվա կարեւորագույն թեմաների վերաբերյալ վերլուծական նյութեր ու հարցազրույցներ: Լուսաբանվել են ՀՀ պետական ու կառավարական բոլոր պաշտոնական հանդիպումները, պաշտոնական հաղորդագրությունները: Օրվա լրատվական ծրագրում անդրադարձ է եղել հայաստանյան մամուլում տեղ գտած հրապարակումներին:

    Երաժշտական հաղորդումները Հանրային ռադիոյի ծրագրում զբաղեցրել են եթերի գերակշիռ մասը: Ներկայացվել է ինչպես դասական, այնպես ել ժամանակակից, ժողովրդական, ազգագրական երաժշտություն: Ներկայացվել են արդի կոմպոզիտորներն ու կատարողները, նրանց ստեղծագործական կյանքը, ապագա ծրագրերը: Ուղիղ եթերում կազմակերպվել են հիթ-շքերթներ, երաժշտական խաղ-վիկտորինաներ: Հիթ-շքերթները` ունկնդրի ակտիվ մասնակցությամբ ուղիղ կապի միջոցով ավելի աշխուժ դարձրեցին ռադիոեթերը:

    2006թ. մայիսից շուրջօրյա հեռարձակվում են «Ռադիո Երեւան» եւ «Ռադիո Ջազ» երաժշտական ծրագրերը:

    2006թ. նշվել է Արամ Մերանգուլյանի ծննդյան 100-ամյակը, Ռադիոյի հիմնադրման 80-ամյակը եւ Հեռուստատեսության 50-ամյակը:

    Մանկապատանեկան հաղորդումներում առաջնային ուշադրություն է հատկացվել դժվար դաստիարակվող, ֆիզիկական արատով երեխաների կրթական, սոցիալական խնդիրներին, եւ պատանիների համար նախատեսված մարզական ու մշակութային կառույցների գործունեությանը:

    Երիտասարդական հաղորդումներն իրեց բովանդակությամբ եղել են ինչպես ժամանցային, այնպես էլ ճանաչողական-դաստիարակչական, վեր են հանվել երիտասարդությանը հուզող խնդիրներ, տեղի են ունեցել դրանց վերաբերյալ քննարկումներ: Չափազանց կարեւոր ենք համարել անդրադարձը մարզերում երիտասարդների կյանքին ու առօրյային: Երիտասարդական հաղորդումները հետեւողականորեն անդրադարձել են բուհական կյանքին եւ երիտասադության զբաղվածության խնդիրներին:

    «Հայաստանը մեր տունն է» ծրագիրը հիմնականում անդրադարձել է Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների խնդիրներին, նրանց կողմից կազմակերպվող կարեւոր միջոցառումներին, պարբերաբար հնարավորություն է ստեղծել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին ուղիղ եթերում ներկայացնելու իրենց տեսակետները, խնդիրները եւ ձեռքբերումները:

    Քաղաքական-տնտեսական վերլուծական հաղորդումները անդրադարձել են օրվա հրատապ խնդիրներին` ներկայացնելով հասարակական-քաղաքական գործիչների, տնտեսագետների տեսակետներ: Ուղիղ հեռախոսակապով ընդունվող օրենքների շուրջ կազմակերպվել են բանավեճեր, մեկնաբանություններ, պարզաբանումներ, լուսաբանվել են տնտեսական ոլորտին առնչվող հարցեր` ապահովելով բազմակարծություն:

    «Երեւան» ծրագիրն իր ամենօրյա եթերաժամում անդրադարձել է մայրաքաղաքի խնդիրներին, ներկայացրել է համայնքներում կատարվող աշխատանքներն ու բացթողումները, հաղորդել է բնակիչների դիտողությունները եւ առաջարկները:

    Հոգեւոր հաղորդումները պատրաստվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արարատյան թեմի դիվանի հետ համագործակցությամբ:

    2006թ. «Հայաստանի Հանրային Ռադիոընկերություն» ՓԲԸ-ն հաղորդումներ է պատրաստել արտասահմանի համար, որոնց գլխավոր նպատակը օտարերկրացիներին եւ սփյուռքի մեր հայրենակիցներին Հայաստանի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքին, պատմությանը, պատմամշակութային արժեքներին ծանոթացնել է:

    Արատասահմանի համար տասներեք լեզուներով (հայերեն, ռուսերեն, վրացերեն, պարսկերեն, եզդիերեն, ադրբեջաներեն, թուրքերեն, քրդերեն, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն) հեռարձակվող հաղորդումներում ներկայացվել են Հայաստանի պատմությունը, ներկան, Հայաստանի հարկային եւ մաքսային դաշտը, Հայաստանը` որպես ներդրումների համար շահավետ եւ հրապուրիչ երկիր: Արտասահմանի համար հաղորդումները, ուղղված լինելով դեպի արտաքին քարոզչություն, արծարծել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, հայ դատի եւ ցեղասպանության ճանաչման հարցերը: Հազարավոր ունկնդիրներ մեր հաղորդումների միջոցով ծանոթանում են վերոհիշյալ խնդիրներին:

    Միաժամանակ սփյուռքում ապրող շատ հայեր, չտիրապետելով մայրենի լեզվին, հայրենիքից տեղեկատվություն են ստանում իրենց ծանոթ լեզուներով, ինչը եւս նպաստում է Սփյուռքի եւ հայրենիքի միջեւ կապերի ամրապնդմանը: Ամենօրյա «Կամուրջ» հաղորդումը նույնպես նախատեսված է Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների համար, որը հետաքրքիր է նաեւ հայաստանյան ռադիոլսողներին, քանի որ ծրագրի շրջանակներում պարբերաբար ուղիղ կապ է հաստատվում այս կամ այն գաղթօջախներում գործող հայկական լրատվամիջոցների լրագրողների հետ եւ տեղեկություն ստացվում համայնքներում տեղի ունեցածի մասին:

    Ռադիոհաղորդումների հեռարձակում

    2006թ. «Հայաստանի Հանրային Ռադիոընկերություն» ՓԲԸ-ն իր կողմից պատրաստված հաղորդումները հեռարձակել է Հայաստանի Հանրապետության տարածքում, ԱՊՀ երկրներում, Մերձավոր Արեւելքում, Եվրոպայում, Լատինական Ամերիկայում: Հաղորդումները հեռարձակվել են միջին, կարճ, գերկարճ եւ FM հաճախություններով: Հեռարձակման աշխատանքները կատարվել են ամբողջ ծավալով` ըստ սահմանված որակական եւ տեխնիկական չափանիշների: Հեռարձակման աշխատանքներն իրականացվել են «Հայաստանի Հանրային Ռադիոընկերություն» ՓԲԸ-ի տեխնիկական միջոցներով եւ «Ռադիո» ՓԲԸ, «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ, «Ար ռադիո միջմայրցամաքային» ՍՊԸ կազմակերպությունների կողմից:

    Միաժամանակ «Հայաստանի Հանրային Ռադիոընկերություն» ՓԲԸ-ն հնարավորություն է տալիս ուղիղ եթերում հետեւել Ազգային Ժողովի նիստերի ընթացքին:

    «Հայաստանի Հանրային Ռադիոընկերություն» ՓԲԸ-ի հաղորդումները նույն պահին եթեր են հեռարձակվում նաեւ ինտերնետով, որտեղ տեղադրվում է ամենժամյա լուրերի էլեկտրոնային տարբերակը` հայերեն եւ անգլերեն: Ինտերնետային 24 ժամյա հեռարձակումը ( www.armradio.am հասցեով) ունի բավական մեծ լսարան: 2006թ հոկտեմբերի 1-ից 4810 կհց եւ 9965 կհց հաճախականություններով անգլերեն, ֆ?րանսերեն, իսպաներեն, գերմաներեն լեզուներով հաղորդումների հեռարձակումը դադարեցվել է, դրան փոխարինել է Հանրային Ռադիոյի միջազգային ինտերնետային էջը www.int.armradio.am հասցեով, որտեղ տեղադրվել են անգլերեն, ֆ?րանսերեն, իսպաներեն, գերմաներեն եւ ռուսերեն հաղորդումների տեքստային եւ ձայնային տարբերակները: Դա հնարավորություն է տալիս հաղորդումները լսել եւ կարդալ օրվա ցանկացած ժամին, ինչպես նաեւ արխիվի միջոցով իրազեկվել նախորդ օրերի հաղորդումներին: Բացի հիմնական ինտերնետային էջից, հարակից գործում են «Լյա-լյա-ֆա», «Արեւիկ» մանկապատանեկան էջերը:

    Օրենքով ամրագրված ռադիոհաղորդումների հեռարձակման ծավալներից դուրս Հանրային ռադիոընկերությունն իրականացրել է նաեւ «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումների վերահեռարձակում օրական 1 ժամ 40 րոպե տեւողությամբ:

    Շարունակվում է ձայնադարանում պահվող ֆոնդերի պատմական եւ մշակութային արժեք ներկայացնող ռադիոհաղորդումների անցկացումը թվային կուտակիչների վրա:

    Ներդրումային գործունեություն

    2006թ. Հանրային ռադիոընկերությունը շարունակել է տեխնիկական վերազինման գործընթացը: Այդ նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 30000.0 հազ դրամ գումար` կենտրոնական կոմուտացիոն համակարգի եւ ռադիոտեխնիկական սարքավորումների ձեռքբերման համար: Որոշ տեխնիկական միջոցներ էլ ձեռք են բերվել ընկերության առեւտրային եկամուտների հաշվին:

    2006թ. Հանրային ռադիոիոընկերության կողմից թողարկվել է 1000 դրամ անվանական արժեքով թվով 234 հատ լրացուցիչ հասարակ անվանական բաժնետոմս, որի դիմաց վճարումը կատարվել ՀՀ Կառավարության 02.11.2006թ-ի N 1564-Ա որոշման մեջ նշված Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 257.4 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքով: Վերը նշված գույքը հիմնականում հեռարձակվող ազդանշանի չափիչ սարքավորումներ են:

    Այլ առեւտրային գործունեություն

    2006 թվականի ընթացքում Հանրային ռադիոընկերությունն այլ ռադիոընկերությունների հաղորդումների վերահեռարձակումից, առեւտրային գովազդի տեղադրումից եւ այլ գործունեությունից ստացել է 69373.6 հազ.դրամ եկամուտ:

    «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ

    Հանրային հեռուստառադիոընկերությունը Շիրակի մարզում հեռուստահաղորդումների արտադրության եւ հեռարձակման գործունեություն է իրականացնում «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ի միջոցով: Հեռուստահաղորդումների պատրաստման եւ հեռարձակման աշխատանքների համար «2006 թվականի ՀՀ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Ռադիոհեռուստատեսային հաղորդումների պատրաստման եւ հեռարձակման նպատակով պետական աջակցություն «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ին» ծրագրով Շիրակի հանրային հեռուստառադիոյին հատկացվել է 16714.7 հազ. դրամ դրամաշնորհ՝ օրական 4 ժամ հեռուստահաղորդումների եւ 24 ժամ ռադիոհաղորդումների պատրաստման եւ հեռարձակման աշխատանքներ իրականացնելու համար: Պետական բյուջեից հատկացված դրամաշնորհից 16714.7 հազ. դրամը նախատեսվել է հեռուստառադիոհաղորդումների պատրաստման համար, որից 1520.0 հազ. դրամը՝ հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար:

    «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ի հաղորդումների հեռարձակումն իրականացվել է Շիրակի մարզի տարածքում մետրային տիրույթի 6-րդ կապուղով օրական 4 ժամ, ռադիոհաղորդումների հեռարձակումը իրականացվում է FM տիրույթում (102.5 ՄՀց հաճախականությամբ)՝ օրական 24 ժամ:

    Պետական բյուջեից հատկացված դրամաշնորհի հաշվին 2006 թվականի հեռուստահաղորդումների պատրաստման եւ հեռարձակման աշխատանքներն իրականացվել են հետեւյալ թեմատիկ ուղղություններով եւ ծավալներով.
     
     
    Հաղորդման թեմատիկ ուղղվածությունը
    Հեռուստահաղորդումների պատրաստման ծավալը հաշվետու ժամանակաշրջանում /ժամ/
    Ռադիոհաղորդումների պատրաստման ծավալը հաշվետու ժամանակաշրջանում /ժամ/
    1
    Լրատվական-վերլուծական
    95,36
    373,24
    2
    Սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական, իրավական, առողջապահական
    13,50
    54,77
    3
    Մշակութային, կրթական, հոգեւոր
    14,39
    59,54
    4
    Մարզական, մանկապատանեկան, երիտասարդական
    15,47
    67,41
    5
    Երաժշտական, ժամանցային, երգիծական
    3,00
    50,52
    6
    Այլ
    1318,28
    8154,52
       Ընդամենը
    1460,00
    8760,00

    Հեռուստադիտողին են ներկայացվել հետեւյալ հաղորդումները՝ «Լուրեր Ազդարար», «Փակագիծ»,«Փակագիծ+», «Ճանապարհ դեպի տաճար», «Համագործակցություն», «Ես եւ դու», «Կադրից այն կողմ», «Շիրակ աշխարհի սպորտ», «Բարեւ երազ», «Սուրհանդակ», Ռադիոլսողներին են ներկայացվել հետեւյալ ռադիոհաղորդումները՝ «Անդրադարձ», «Ճանապարհ դեպի տաճար», «Բանականության սիմֆոնիա», «Մոզ մոզայկա», «Հեքիաթներ», «Քեզ համար», «Մենք ու մենք», «Only one», «7????»: Շիրակի հանրային հեռուստառադիոն իր պատրաստած հաղորդումներում հեռուստադիտողներին եւ ռադիոունկնդիրներին ներկայացրել է մարզի առօրյան, անդրադարձել է մարզի հանրությանը հուզող հարցերին եւ արտացոլել է մարզի մշակութային կյանքը: Սակայն հարկ է նշել, որ ֆինանսական եւ տեխնիկական միջոցների սղության պատճառով հնարավոր չէ լիարժեքորեն անդրադառնալ մարզի հանրության բոլոր շերտերին հուզող հարցերին, մարզի առօրյային եւ մշակութային կյանքին եւ բավարար չափով լուսաբանել դրանք:

    2006 թվականի ներգրաված վարկային միջոցների հաշվին Շիրակի հանրային հեռուստառադիոն ձեռք է բերել 3271.8 հազ. դրամի տեխնիկական միջոցներ: Ռադիոհաղորդումների պատրաստումը եւ հեռարձակումը FM տիրույթում հնարավորություն տվեց զգալիորեն մեծացնել ռադիոունկնդիրների լսարանը եւ միաժամանակ ապահովել ժամանակի պահանջները բավարարող ռադիոեթեր:

    Մարզի հեռուստադիտողների եւ ռադիոունկնդիրների շրջանում կատարած ուսումնասիրությունները (մասնավորապես հեռուստադիտողների եւ ռադիոունկնդիրների հեռախոսազանգերի եւ նամակների հիման վրա) ցույց են տվել, որ զգալիորեն աճել է Շիրակի հանրային հեռուստառադիոյի հաղորդումների պահանջարկը, եւ կարիք է զգացվում ընդլայնել հաղորդումների պատրաստման եւ հեռարձակման ծավալները, ապահովել հեռուստառադիոհաղորդումների սփռումը մարզի ամբողջ տարածքում: 2006 թվականին Շիրակի հանրային հեռուստառադիոյի պատրաստած հաղորդում-հաղորդաշարերի ընդհանուր ծավալի երկու երրորդը կազմել են սեփական եւ հայրենական արտադրության հաղորդումներ:

    2006 թվականին «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ի գործունեության արդյունքում ընկերությունն այլ առեւտրային գործունեությունից ստացել է 2059.5 հազ. դրամ եկամուտ:

    ՀՀ ռադիոհեռուստատեսության պահուստային բազայի պահպանում

    Հայաստանի Հանրապետության ռադիոհեռուստատեսության պահուստային բազան նախատեսված է արտակարգ իրավիճակներում ռադիոհաղորդումների եւ հեռուստահաղորդումների հեռարձակման համար:

    «2006 թվականի ՀՀ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Պահուստային բազայի պահպանման նպատակով պետական աջակցություն «Եթեր ստեղծագործական տուն» ՓԲԸ-ին» ծրագրով ընկերությանը հատկացվել է 6247.2 հազ. դրամ դրամաշնորհ: Գումարն օգտագործվել է բազայի պահպանման նպատակներով:

    Հասարակական կարծիքի ուսումնասիրում

    Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հասարակական կարծիքի ուսումնասիրման աշխատանքներն իրականացնում է «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» ՓԲԸ-ի միջոցով: «2006 թվականի ՀՀ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Հասարակական կարծիքի ուսումնասիրման նպատակով պետական աջակցություն «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» ՓԲԸ-ին ծրագրի շրջանակներում ընկերությանը աշխատանքների համար հատկացվել է 8134.0 հազ. դրամ դրամաշնորհ:

    «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» ՓԲԸ-ն 2006 թվականին անցկացրել է հինգ սոցիոլոգիական հետազոտություն, որոնցից չորսը՝ Երեւանում, իսկ մեկը՝ ՀՀ մարզերում (երկրորդ եռամսյակում՝ եւ՛ Երեւանում, եւ՛ ՀՀ բոլոր մարզերում):

    Սոցիոլոգիական հետազոտություն - հարցումներում ընդգրկվել են 4200 հարցվողներ, որոնցից 2000-ը՝ Երեւանից, իսկ 2200-ը՝ ՀՀ մարզերից:

    Կենտրոնն ամբողջ տարվա ընթացքում նաեւ տարբեր ոլորտներում անցկացրել է 12 փորձագիտական հետազոտություն.

    1. «Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները ԶԼՄ - ների մասին».

    2. «Դատաիրավական մարմինների աշխատակիցները ԶԼՄ-ների մասին».

    3. «Կրթության բնագավառի ներկայացուցիչները ԶԼՄ-ների մասին».

    4. «Գիտության բնագավառի ներկայացուցիչները ԶԼՄ-ների մասին».

    5. «Երգարվեստի եւ պարարվեստի բնագավառի ներկայացուցիչները ԶԼՄ-ների մասին».

    6. «Մշակույթի գործիչները ԶԼՄ-ների մասին» / երգարվեստ եւ պարարվեստ/.

    7. «Երիտասարդական կազմակերպությունների, ակումբների եւ ուսանողական խորհուրդների ներկայացուցիչները ԶԼՄ-ների մասին».

    8. «Առողջապահության բնագավառի ներկայացուցիչները ԶԼՄ-ների մասին».

    9. «Հասարակական –քաղաքական գործիչները ԶԼՄ-ների մասին».

    10. «ԶԼՄ-ները ԶԼՄ-ների մասին» / հեռուստատեսության ոլորտ/.

    11. «ԶԼՄ-ները ԶԼՄ-ների մասին» / ռադիոյի ոլորտ/.

    12. « ԶԼՄ-ները ԶԼՄ-ների մասին» / տպագիր մամուլ/.

    Վերոնշյալ փորձագիտական հետազոտություններին մասնակցել են 1200 փորձագետ- մասնագետներ, որոնք ընդգրկվել են ոլորտը լավ ճանաչելու, ոլորտի խնդիրները լավ պատկերացնելու սկզբունքով:

    Բոլոր հետազոտությունների ու հարցումների արդյունքները արտացոլում են հանրության վերաբերմունքը Հայաստանի Հանրային հեռուստատեսության եւ Հանրային ռադիոյի կողմից պատրաստվող եւ եթեր հեռարձակվող հաղորդումների նկատմամբ, ինչպես նաեւ նրանց տեղն ու դերը ընդհանուր հեռուստառադիոեթերում:

    Հաշվի առնելով լսարանի պահանջներն ու ակնկալիքները` հետազություններն ու հարցումներն օգնում են ստեղծագործական խմբերին էլ ավելի բովանդակալից եւ պրոֆեսիոնալ կազմակերպելու աշխատանքները:

    Կենտրոնը նաեւ կազմակերպել է հանրային քննարկումներ, որոնց մասնակցել են հանրապետությունում մեծ ճանաչում ունեցող մշակույթի եւ գիտության բնագավառի ներկայացուցիչներ, մտավորականներ, տարբեր ոլորտների ղեկավարներ եւ հմուտ մասնագետներ: (140 փորձագետներ) Քննարկումները լուսաբանվել են լրատվամիջոցներով:

    Քննարկումները կազմակերպվել են հետեւյալ թեմաներով`

    1. Հասարակական կարծիքը եւ հեռուստատեսությունը.

    2. Հեռուստառադիոեթերի լեզուն.

    3. Երաժշտությունը հայկական եթերում.

    4. Գովազդ եւ ԶԼՄ-ներ.

    5. Պրոֆեսիոնալ կադրերի պատրաստման դպրոցներ եւ հեռուստատեսություն կապը.

    6. Կրթական-դաստիարակչական գործառույթը եթերում.

    7. Ռադիո-հանրություն կապը.

    8. Կինոն հայկական եթերում: