Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7671-16.12.2002-ՖՎ,ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (5 մայիսի 1998 թվականի, ՀՕ-239) 463-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Որպես սակարկությունների կազմակերպիչ կարող է հանդես գալ գույքի սեփականատերը, իրավունքների տիրապետողը, աշխատանքներ կամ ծառայություններ առաջարկողը, ինչպես նաեւ այն անձը, որը գործում է սեփականատիրոջ կամ իրավատիրոջ հետ կնքված գրավոր պայմանագրի հիման վրա եւ հանդես է գալիս նրանց կամ իր անունից:»:

Հոդված 2. Օրենսգրքի 464-րդ հոդվածի 2-րդ կետում ,,նախնական,, բառը փոխարինել ,,մեկնարկային,, բառով: