Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-7671-16.12.2002-ՖՎ,ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998թ.մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի /այսուհետ՝ օրենսգիրք/ 463 հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2.Որպես սակարկությունների կազմակերպիչ՝ կարող է հանդես գալ գույքի սեփականատերը, իրավունքների տիրապետողը, աշխատանքներ կամ ծառայություններ առաջարկողը, ինչպես նաեւ այն անձն, որը գործում է սեփականատիրոջ կամ իրավատիրոջ հետ կնքված գրավոր պայմանագրի հիման վրա եւ հանդես է գալիս նրանց կամ իր անունից:»:

Հոդված 2. Օրենսգրքի 464 հոդվածի 2-րդ կետում «նախնական» բառը փոխարինել «մեկնարկային» բառով: