Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
07.06.2007--011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԹՎԱԿԱԶՄԻ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգի 25-րդ հոդվածի համաձայն` սահմանել, որ Հայաստանի Հանրապետության չորրորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներից յուրաքանչյուրի թվաքանակը հավասար է պատգամավորների ընդհանուր թվի շուրջ 1/9-ին:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները ձեւավորել հետեւյալ սկզբունքով՝

ա) Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցությունից ` ութ հանձնաժողովներում` 7-ական պատգամավոր, մեկում` 8 պատգամավոր.

բ) «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցությունից` վեց հանձնաժողովներում` 3-ական պատգամավոր, երեքում` 2-ական պատգամավոր.

գ)«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության խմբակցությունից` վեց հանձնաժողովներում` 2-ական պատգամավոր, երեքում` մեկական պատգամավոր.

դ) «Օրինաց երկիր» եւ «Ժառանգություն» կուսակցությունների խմբակցություններից` մեկական պատգամավոր.

ե) խմբակցություններում չընդգրկված պատգամավորներից` ութ հանձնաժողովներում` մեկական պատգամավոր, մեկում` 2 պատգամավոր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ`
 Տ. ԹՈՐՈՍՅԱՆ
7 հունիսի 2007 թվականի,
քաղ. Երեւան
Լ - 004- 4